Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում:

Խալերի հետ շատ առասպելներ և սնահավատություններ են կապված: Հին ժամանակներում դրանք համարվել են կախարդանքի խորհրդանշներ, և բնածին բծերով մարդուն կարող էին, պարզապես, մեղադրել անմաքուր ուժերի հետ կապի մեջ: Իսկ միջնադարում Արևելքի երկրներում աղջկա դեմքին խալի առկայությունը համարվում էր գեղեցկության պարտադիր նշան: XVII դարի վերջում Եվրոպայում առաջացավ արհեստական խալերի նորաձևություն: Սկզբում դրանց օգնությամբ ծածկում էին ծաղիկների հետքերը, սակայն, աստիճանաբար, դրանք դարձան պալատական կանանց անբաժան մասը: Հանդիպում էին տարբեր ձևի խալեր՝ ծաղիկների ձևով, աստղերի, նույնիսկ ցատկող լվերի ձևով: Առաջացավ նաև  «խալերի լեզուն». եթե խալը տեղակայված էր ճակատին, դա նշանակում էր, որ տիրուհին լուրջ տիկին է:  Շրթունքի վրա տեղակայված խալը վկայում էր տիրուհու թեթևամտության և կոկետության մասին: Քթի տակ խալը նշանակում էր մերժում, իսկ այտին, ընդհակառակը՝ համաձայնություն: Դեռ մինչև վերջերս սովորույթ կար, որ եթե երեխան խալերով է ծնվել, նա երջանիկ կլինի:  

Որպես կանոն, խալերը բարորակ գոյացություններ են և որևէ վնաս չեն հասցնում: Սակայն, երբեմն, խալը կարող է վերածվել չարորակ գոյացության: Դա կարող է տեղի ունենալ խալի վնասման, ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով: Այդ պատճառով խալերին անհրաժեշտ է հետևել, և դրանց չափերի մեծացման, գույնի փոփոխության, արյունահոսության դեպքում դիմել մասնագետի:

Ահա այն  կանոնները, որոնց պետք է հետևել:  Լավ հիշելու համար, դրանք նշանակենք որպես չորս` «Այո» և մեկ` «ոչ»:

Այո:  Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ մանրամասն զննեք Ձեր ամբողջ մարմինը: Նկատեք ցանկացած, նույնիսկ աննշան փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ձեր խալերի հետ:

Այո: Մի ձգտեք արևայրուք ընդունել մինչև թխանալը, զգուշացեք արևային ճառագայթներից և սոլյարիներից: Հիշեք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են դառնալ խալերի չարորակ վերափոխման պատճառ:  

Այո: Անպայման օգտվեք ուլտրամանուշակագույն պաշտպանության քսուկներից, ընդ որում, ո՛չ միայն ծովափին՝ արևոտ օրերին, այլ նաև, պարզապես, փողոցում, նույնիսկ, եթե երկինքը պատված է ամպերով:  
Հիշե՛ք, ուլտրամանուշակագույն ճառագայթներն անցնում են ամպերի միջով: Պաշտպանական միջոցներն ընտրեք ըստ մաշկի տեսակի: 


Այո: Պաշտպանե՛ք խալերը վնասվածքներից, հետևե՛ք, որ հագուստը չհարի այն:

Ոչ: Ոչ մի դեպքում մի փորձեք խալերի հետ ինչ-որ բան ինքնուրույն անել: Դրանցով պետք է զբաղվի միայն մասնագետը:  
Այժմ կան եղանակներ, որոնց օգնությամբ խալը կարելի է հեռացնել այնպես, որ գրեթե հետք չմնա:

Մի՛ վախեցեք, եթե հեռացումից հետո բժիշկը խալի հյուսվածքներն ուղարկի հյուսվածաբանական հետազոտության: Դա ընդունված պրակտիկա է՝ ուղղված Ձեր առողջության պահպանմանը:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ