Մաշկաբանություն
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան
Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալլերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև ավելի լուրջ մաշկային խնդիրներ:
Դրանց մեջ ամենաբարդերից մեկի՝ փսորիազի ծագման պատճառների, արտահայտման ձևերի և բուժման մեթոդների մասին զրուցել ենք «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ:
– Տիկին Աբրահամյան, կա՞ն փսորիազի առաջացման որոշակի պատճառներ:
– Փսորիազն այսօր շատ հաճախ հանդիպող խնդիր է, բայց գիտությանը դեռ չի հաջողվել դրա առաջացման կոնկրետ պատճառներ պարզել: Ինչպես հայտնի է, մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով, մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, և գերակշռող է դառնում եղջրացման փուլը: Մաշկը չորանում է և թեփոտվում: Ցավոք սրտի, հիվանդությունը խրոնիկ է, լիովին բուժել դեռ չեն կարողացել աշխարհի ոչ մի կլինիկայում:
Փսորիազով հիվանդանալու ռիսկ է, հիմնականում, ժառանգական նախատրամադրվածությունը, ընդ որում՝ չկա այնպիսի գենետիկ հետազոտություն, որով հնարավոր է պարզել՝ մարդն ունի՞ փսորիազին հակվածություն, թե՞ ոչ: Այնուհետև՝ նյարդային սթրեսները, որոնք, ի դեպ, ոչ թե պատճառ են, այլ խթանման մեխանիզմ: Փսորիազը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան մարդը երիտասարդ է, այնքան հիվանդությունն ավելի ինտենսիվ է արտահայտվում:
– Որո՞նք են առաջին ախտանիշները:
– Հիմնականում սկսվում է գլխամաշկից: Առաջին ախտանիշն է՝ գլխամաշկի որակի փոփոխություն, որը սկզբում կարող է ընկալվել որպես սեբորեա: Այնուհետև՝ մաշկի չորություն ականջների շրջանում, արմունկներին, ծնկներին և մեջքին: Սկզբում այդ հատվածներում ի հայտ է գալիս չորություն և թեփոտվածություն, այնուհետև առաջանում են կարմիր բծեր: Այդ բոլոր ախտանիշները պոլիմորֆ են, այսինքն՝ տիպիկ չեն կոնկրետ փսորիազի համար, այդ պատճառով բավական դժվար է այն ախտորոշել:
Բայց ցանկացած նմանատիպ երևույթ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել մաշկաբանի, քանի որ չմիջամտելու դեպքում խնդիրը միայն խորանում է: Ավելի ուշ շրջանում արդեն առաջանում է եղջրային վերքեր: Այնուհետև պրոցեսի մեջ ընդգրկվում են եղունգները: Որոշ խորացած դեպքերում այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:
– Նշեցիք, որ հիվանդությունը խրոնիկ է: Ի՞նչ է հնարավոր անել՝ այն գոնե թեթևացնելու համար:
– Խրոնիկ հիվանդությունների դեպքում գոհացուցիչ բուժում համարվում է երկարատև ռեմիսիան՝ հիվանդության չկրկնվելը: Մենք «Արտեմիսիայում» գտնում ենք, որ լավ արդյունքի հասնելու համար միայն տեղային քսուկներով բուժումը շատ քիչ է: Ուստի, երբ խնդիրը ախտորոշված է, բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե կա նաև ճիճվակրություն, ապա այդ դեպքում պացիենտը նաև բուսական հիմքով հակաճիճվային բուժում է անցնում: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է:
– Դրանից հետո արդեն սկսվում է տեղային բուժումը:
– Մեր հաջորդ առավելությունն այն է, որ ոչ միայն նշանակում ենք քսուկներ, այլև կազմակերպում ենք վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլն: Որոշ դեպքերում, ավելի ինտենսիվ ազդեցության համար, պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է մեզ մոտ, իսկ վաննաներն ընդունում է տանը: Տեղային օգտագործում ենք նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:
Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի հանգստությունը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:
Մեր կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող դեղաբույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը: Կոմպլեքս բուժումներում կիրառում ենք նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:
– Իսկ ե՞րբ է երևում Ձեր իրականացրած բուժման առաջին արդյունքները
– Այսպիսի կոմպլեքս մոտեցման դրական արդյունքը երևում է բուժումը սկսելուց մոտ 1-2 շաբաթ հետո: Այնուհետև մեր գլխավոր առաջադրանքն է դառնում օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը, ինչն էլ երկարատև ռեմիսսիայի գրավականն է: Այդ նպատակով օգտագործում ենք վիտամիններ և միներալներ՝ կալցիում, մագնեզիում, ցինկ: Դրանց ներքին ընդունումը, զուգակցված մեր արտաքին պրոցեդուրաների հետ, հիանալի արդյունք է տալիս: Նույն նպատակի համար օգտագործում ենք ադապտոգեն հատկություններով օժտված բույսեր՝ թուրմերի տեսքով:
Բուսական դեղամիջոցները պատրաստվում են մեզ մոտ, դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստանում ենք Հայկական բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից: Կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիոն և«քարի յուղը», որոնք ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:
«Արտեմիսիայում» խորհրդատվությունն անվճար է բոլորի համար: Դեղաբույսերն ունեն ավելի շատ ցուցումներ, քան սովորական դեղերը, և շատ քիչ հակացուցումներ, բայց անգամ դեղաբույսերով ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Դրանք պետք է նշանակի պրոֆեսիոնալ մասնագետը՝ հաշվի առնելով պացիենտի մոտ առկա հիվանդության ախտանշաններն ու բարդության աստիճանը:
29.06.2017 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
