Մաշկաբանություն
Գլխամաշկի քոր. 5 առավել լայն տարածում գտած խնդիրներ եւ լուծումներ. news.am
Եթե պարբերաբար ստիպված եք գլխամաշկը քորել՝ դեռ չի նշանակում, որ երեւույթի պատճառը թեփն է: Մի շարք այլ խանգարումներ եւս կարող են գլխամաշկի քոր առաջացնել:
Այնպես որ, տհաճ երեւույթից ազատվելու համար նախեւառաջ հարկավոր է դրա առաջացման պատճառը գտնել:
Ստորեւ դրանցից 5 ամենատարածվածներն ու բուժման համապատասխան միջոցներն ենք ներկայացնում.
- Թեփը եւ սեբորեային դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման ամենալայն տարածում գտած պատճառներն են:
«Գանգամաշկին առկա խմորիչների բաղադրության աճը կարող է համապատասխան բորբոքային գործընթաց հրահրել՝ քորի տեսքով», - մեկնաբանել է մաշկաբան Մելիսա Պիլիանգը:
Բուժում. Մեղմ արտահայտված դեպքում կարելի է սելենիում կամ ցինկի պիրիտիոն պարունակող շամպունների օգնությանը դիմել՝ խմորիչների բաղադրության կարգավորման նպատակով: Իսկ առավել ծանր դեպքերում բժշկի կողմից նշանակված հատուկ հակասնկային շամպունները, քսուքները, լուծույթները կամ փրփուրները կարող օգտակար լինել: - Փսորիազ. այս քրոնիկ աուտոիմուն հիվանդությունը մաշկի կամ գանգամաշկի վրա ի հայտ եկող կարմիր, մեծ չափերի բծերով է բնորոշվում: Խանգարումը ո՛չ միայն վարակիչ չէ, այլ նաեւ առաջացման հստակ հասկանալի պատճառներ չի դրսեւորում: Այդուհանդերձ, հիվանդության ձեռք բերման ռիսկը բարձր է այն պարագայում, երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկի մոտ հաստատվել է դրա առկայությունը:
Բուժում. Դոկտոր Պիլիանգը խորհուրդ է տալիս, որպես գանգամաշկի փսորիազի վերահսկման միջոց, կուպր կամ սալիցիլաթթու պարունակող բուժական շամպունների օգնությանը դիմել: Իսկ եթե դրանք էլ չեն օգնում, հարկավոր է մաշկաբանի խորհրդին դիմել՝ առավել ազդեցիկ շամպունների տեսքով նշանակում ստանալու համար:
Tinea capitis. այս սնկային վարակը, որ նաեւ «խուզող մկնատամ» անվամբ է հայտնի, մազերի ֆոլիկուլներն ախտահարելու եւ փոքր՝ աստիճանաբար մեծացող մակերեսով մազաթափություն հրահրելու հատկություն ունի: Միաժամանակ նաեւ գլխամաշկին սեւ կետերով ցանի առաջացման պատճառ կարող է դառնալ:
Բուժում. Մաշկի «խուզող մկնատամի» առկայության պարագայում տհաճ երեւույթներից կարելի է ցանկացած հակասնկային քսուքի օգնությամբ ազատվել, սակայն երբ Tinea capitis-ը գլխամաշկն է ախտահարել, խնդրին միայն բժշկի նշանակմամբ՝ հակասնկային դեղահաբերի միջոցով կարելի է լուծում տալ: - Գլխի ոջիլը, որպես կանոն, դպրոցահասակ երեխաների հետ է ասոցացվում, այնչինչ կարող է ցանկացած տարիքի մարդու մոտ ի հայտ գալ: Դոկտոր Պիլիանգի հավաստիացմամբ, այն մաքուր մազեր է սիրում, այնպես որ, եթե պարզվել է՝ գանգամաշկի քորի պատճառը ոջիլն է, դեռ չի նշանակում, թե հիգիենայի կանոներին չեք հետեւում:
Բուժում. Գլխի ոջիլից կարելի է ինսեկտիցիդ պիրետրին կամ պերմետրին պարունակող շամպունների օգնությամբ ազատվել: «Շամպունի յուրաքանչյուր բանաձեւ իր կիրառման եղանակն ունի: Այնպես որ, ոջիլից ազատվելու համար, հարկավոր է տարայի վրա գրառված ցուցումներին հետեւել», - զգուշացրել է դոկտոր Պիլիանգը: - Ալերգիկ ռեակցիաներ. մազերի ներկը, էկզեման եւ ատոպիկ դերմատիտը գլխամաշկի քորի առաջացման առավել հազվադեպ հանդիպող պատճառներից են:
Բուժում. Ալերգիկ ռեակցիաները, որպես կանոն, դրանց առաջացման պատճառը հայտնաբերելուց եւ չեզոքացնելուց հետո, երկար չեն տեւում: Մինչդեռ պատճառը որոշ դեպքերում միայն մաշկաբանի միջնորդությամբ եւ մի շարք հետազոտությունների միջոցով կարելի է պարզել:
Ե՞րբ պետք է անհանգստանալ
Գլխամաշկի քորը մեծավ մասամբ պատճառ չէ՝ մտահոգության համար: Բայց որոշ դեպքերում այն կարող է բավականին լուրջ խնդիրների առկայության մասին վկայել: Այնպես որ, հարկավոր է բժշկի օգնությանը դիմել, երբ.
- ազատ վաճառքի շամպունները որեւէ կերպ չեն օգնում,
- քորը նաեւ գիշերային, ինչպես նաեւ աշխատանքի կամ ուսման ժամերին է շարունակվում,
- գլխամաշկին՝ ոջիլ կամ մազին՝ ոջիլի ձու եք նկատել,
- քոր եկող մասերը նաեւ ցավոտ են:
28.10.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. prosto-mariya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
14.09.2021
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ