Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Խալերը կարող են լինել անվնաս, բայց և մաշկի քաղցկեղի վտանգ

Խալերը կարող են լինել անվնաս, բայց և մաշկի քաղցկեղի վտանգ

Ոմանց խալերը կարող են գեղեցկացնել, ոմանց մոտ՝ փչացնել այն: Կուբացի գիտնականների բացահայտմամբ, որքան շատ են կանանց մարմնի խալերը, այնքան ավելի մեծ հաճույքով են սեքսով զբաղվում:

 

Դա բացատրում են խալերում ժառանգական տեղեկատվությամբ: Իսկ Մեծ Բրիտանիայի քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մարմնի վրա 100-ից ավելի խալ ունեն, շատ ավելի ամուր ոսկրեր, ավելի քիչ կնճիռներ, զարգացած մկաններ, առողջ աչքեր և առողջ սիրտ ունեն: Սակայն, մյուս կողմից, խալերը նպաստում են մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Պարզվում է` խալերն առաջանում են մելանոցիտ հորմոնի (պիգմենտների հատիկներ պարունակող մաշկային բջիջներ) կուտակման հետևանքով, որոնք ավելանում են արևայրուքի ժամանակ: Խալերը լինում են բնածին և ձեռք բերովի, տարբեր գույնի (մոխրագույն, սև, մուգ շագանակագույն և մարմնագույն), չափի, հարթության, ընդ որում՝ վրան մազերի առկայությունը վտանգավոր չէ։ Տարիքի հետ խալերը կարող են մգանալ և մեծանալ: Խալերը հաճախ առաջանում են մաշկի` արևի ներգործությանը ենթարկված հատվածներում, բայց պետք է հիշել, որ դրանց վտանգը չարորակ նորագոյացությունների` մելանոմայի վերածվելու հատկությունն է։ Կարծիքներ կան նաև, որ մարմնի վրա խալերի քանակը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

«Մելանոման արագ զարգացող ուռուցք է։ Դրա համար ամռանը անհրաժեշտ է պաշտպանվել արևի ճառագայթներից, հրաժարվել լողափին երկար պառկելուց, կիրառել արևապաշտպան քսուքներ, արևային ակնոց, հովանոց կամ գլխարկ օրտագործել, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից զգուշանալ հատկապես ժամը 12:00-16:00-ը: Վտանգված են հատկապես շիկահերները, բաց գույնի աչքեր ունեցողները և ալբինոսները (գունագարները)» , – ռումիանցի բժիշկ-մաշկաբան Անկա Էնե:

Նրա խոսքով` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նկատում ենք, որ խալերի չափերը մեծացել են, շատացել են, գույնը փոփոխվել է, անհամաչափ է դարձել, ճաքեր, թեփուկներ, հեղուկի հոսք, արյունահոսություն է առաջացել: Խալերի սահմանների մոտ գունավոր բծերը չարորակ ուռուցքի նշաններ են, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (ուռուցքաբանի, մաշկաուռուցքաբանի)։

Որոշ մասնագետներ ուղղակի դեմ են խալերի հեռացմանը, մինչդեռ մի այլ խումբ դա անհրաժեշտ են համարում: «Իրականում խալի հեռացումը վտանգավոր չէ, պարզապես պետք է հասկանալ, թե այն ինչ մեթոդով կարելի է հեռացնել: Պետք է կատարել նախնական հետազոտություն, որից հետո միայն որոշել, թե որ մեթոդով է անհրաժեշտ խալը հեռացնել, կամ՝ չհեռացնել: Վտանգավոր խալերը կարելի է հեռացնել ռադիոալիքային հոսանքով, որն առավել արդյունավետ միջամտություններից է, քանի որ կանխվում է արյունահոսությունը, էլեկտրոագուլացիայով, կրիոդեստրուկցիայով, լազերով (բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խալը շերտ առ շերտ ոչնչանում է) և վիրահատական ճանապարհով: Խալը հեռացնելուց հետո նույնպես անհրաժեշտ է զերծ մնալ արևի երկարատև ներգործությունից», – հավելել է Ա. Էնեն և շարունակել, որ խալերը խորհուրդ չի տրվում հեռացնել 18 տարեկանից շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ խալը խանգարում է երեխային: Բոլոր դեպքերում վերջնական որոշումը որակյալ բժշկինն է:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. 7nebo.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Liana

08.02.2016

Բարև Ձեզ,2 տարի առա ես հեռացրել եմ իմ դեմքի խալը,հիմա պիգմենտ է եղել ինչ խորհուրդ կտաք

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի ԱՆՈՒՇ, բարև Ձեզ: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է մաշկային հեմանգիոմայի: Որոշ դեպքերում հնարավոր է հեմանգիոման հեռացնելու կարիք լինի: Հարկավոր է դիմել մաշկաբանի:

ԱՆՈՒՇ

11.01.2016

Բարև ձեզ ես մի հարց ունեմ.իմ մարմնի վրա լինում էշատ փոքր կարմիր գույնի մսագունդ մի քիչ մեծանում է ու հետո գույնն փոխում մքանում դառնում սև գույն այսինքն խալի նման ու հետո այդ խալն քիչ -քիչ մեծանում.խնդրում եմ ասեք դա վտանգավոր է եթե այո ապա ում դիմեմ.նախորոք շնորհակալություն.

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Անկախ խալի բնույթից չէր կարելի այն տրավմայի ենթարկել, հարկավոր է դիմել մաշկաբանի, հնարավոր է խալը հեռացնելու կարիք լինի: 

Աննա

08.06.2015

Բարև ձեզ. Արդեն մի քանի տարի է մեջքիս նախկինում հարթ խալը ժամանակ առ ժամանակ շերտավորվում է և հաստանում. Մի քանի անգամ չհասկանալով պոկել եմ,որովհետև շատ փխրուն է և աննշան միջամտությունից պոկվում է`փշրվում. Որքանով են վտանգավոր նման տեսակի խալերը?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ