Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը. մաշկաբան Արտակ Ղազարյան

Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը. մաշկաբան Արտակ Ղազարյան

Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից է: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման մաշկաբան Արտակ Ղազարյանը: Ըստ նրա՝ հերպեսի հաճախակի կրկնումների պատճառ կարող են դառնալ սթրեսային իրավիճակները, եղանակի կտրուկ փոփոխությունը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաեւ` հատուկ սննդակարգը:


Հասարակ հերպեսը երկու տիպի է լինում` հերպես 1 եւ 2: «Նախկինում գտնում էին,  որ հերպեսի երկրորդ տեսակը ախտահարում է սեռական օրգանները, իսկ առաջինը` շրթունքները: Սակայն տարիների ընթացքում լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին, որ հստակ սահմանազատում այսօր գոյություն չունի»,- ընդգծեց բժիշկը:


 «Հերպեսի ժամանակ առաջանում է վերքային մակերես` մանր բշտիկներով, որոնք վերածվում են մանր վերքերի եւ արագ լավանում են: Հասարակ հերպեսը տեւում է 7-10 օր: Վիրուսը կարող է ակտիվանալ բարձր ջերմություն ունեցող տենդային հիվանդությունների, վիրահատությունների, նյարդավիրաբուժական միջամտությունների ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր հյուծվածության, վիտամինային բալանսի խախտման դեպքերում, երբ թուլանում է օրգանիզմի իմունային համակարգը:»,- ասաց Ա. Ղազարյանը:


Ամսվա մեջ մի քանի անգամ հերպեսը կրկնվելու դեպքում բժիշկ Ղազարյանը խորհուրդ է տալիս ստանալ հակավիրուսային բուժում, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Տարվա մեջ մեկ-երկու անգամ հերպեսի կրկնվելու դեպքում անհանգստանալու որեւէ կարիք չկա: Կարելի է օգտվել արտաքին օգտագործման հակավիրուսային քսուքներից:

Սկզբնաղբյուր. med-prarctic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani

09.11.2015

herpesi depqum ogtagorcel eritromicin ev gerpevir

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ