Մաշկաբանություն
Ինչո՞ւ են մեջքի վրա բշտիկներ առաջանում
Շատերին հուզող հարցերից է՝ ինչո՞ւ են հենց մեջքի վրա բշտիկներ առաջանում: Եվ դա կարող է շատերի մոտ բարդույթներ առաջացնել: Իհարկե, դրանք կարելի է թաքցնել հագուստի տակ, բայց ավելի լավ է դրանցից ազատվել: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են դրանք առաջանում, և ինչպե՞ս կարելի է դրանց դեմ պայքարել:
1. Հիգիենայի պակաս: Մեջքի վրայի բշտիկների առաջացման ամենագլխավոր պատճառը հիգիենայի պակասն է: Մեջքի վրա բշտիկներն առաջանում են ճարպոտ մաշկի հետևանքով, ուստի պետք է ճարպը չորացնել: Իսկ ճարպը չորացնելու համար լոգանքից հետո մեջքին կարող եք քսել սալիցիլային սպիրտ կամ վաղենակի (календула) լուծույթ: Կարելի է նաև օգտագործել մանգանա-կալիական (марганцовка) լուծույթ, պարզապես պետք է բամբակի խծուծով քսել մեջքի այն հատվածին, որտեղ առաջանում են բշտիկները:
2. Ալերգիկ կոսմետիկական միջոցներ: Հաջորդ պատճառներից մեկն է մարմնի խնամքի համար նախատեսված կոսմետիկայի նկատմամբ ալերգիան, որը նպաստում է մեջքի վրա բշտիկների առաջացմանը: Ուշադիր եղեք կոսմետիկական միջոցների նկատմամբ:
3. Անորակ հագուստ: Մեջքի վրայի բշտիկներն առաջանում են ոչ միայն կոսմետիկական միջոցների, այլև անորակ հագուստի պատճառով: Վերջին ժամանակներս մասնագետները նկատել են, որ սինթետիկ հագուստից և վատ ներկանյութերից մաշկը գրգռվում է, և մեջքին բշտիկներ են առաջանում: Ուստի մեծ ուշադրություն պետք է դարձնել հագուստի որակին:
4. Ներքին օրգանների հետ կապված խնդիրներ: Մշտական և ամուր հիմքով բշտիկները վկայում են ներքի օրգանների խնդիրների մասին: Դա կարող է լինել հորմոնային անհավասարակշռություն, դիսբակտերիոզ, կանացի սեռական օրգանների խնդիրներ: Անհրաժեշտ է դիմել բժիշկների օգնությանը:
Վատ սնունդ և վատ սովորույթներ: Գիտականորեն ապացուցված է, որ ալկոհոլը, ծխախոտը, ճարպոտ և կծու սնունդը հանգեցնում են թույների և շլակների առաջացմանը, որոնք էլ հենց բշտիկների տեսքով դուրս են գալիս օրգանիզմից: Ամենաշատ քանակությամբ քրտնարտադրության գեղձերը գտնվում են հենց մեջքի հատվածում, և օրգանիզմի թույների հեռացման արդյունքում բշտիկներ են հայտնվում:
18.02.2013 Մեդ-Պրակտիկ
01.02.2015
Հարգելի Marish, ինչպես նշված է հոդվածում պատճառները տարբեր են: Եթե խնդիրը անհանգստացնող է ճիշտ կլինի դիմել մաշկաբանի:
Marish
23.01.2015
Մեդ-Պրակտիկ
01.08.2013
Հարգելի Էլիզա, բարև Ձեզ, ինչպես տեսնում եք, ըստ հոդվածի, պատճառները կարող են տարբեր լինել, ուստի ավելի խելացի կլինի խորհրդակցել մաշկաբանի կամ կոսմետոլոգի հետ։
ELIZA
28.07.2013
Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ