Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

Հերպես

Հերպես

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մեկ անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)։

 

Հերպեսի վարակը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Մրսածության ժամանակ շրթունքներին, բերանի շուրջը, քթի ռնգերին առաջանում է մանր բշտիկային ցավոտ ցանավորում, որի տեղում մի քանի օրից առաջանում է վերք։ Ե՛վ բշտիկները, և՛ վերքը պարունակում են հերպեսի վիրուս, որը կարող է փոխանցվել անմիջական շփման ժամանակ։ Այդ պատճառով նման ցան տեսնելու դեպքում պետք է խուսափել նրան դիպչելուց (օրինակ՝ համբուրվելիս, ԱՇ կատարելիս)։

 

Սեռական օրգանների շրջանում կարող են առաջանալ բշտիկներ, որոնք արագ պայթում են։ Այդ ցանն ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ, քորով ու այրոցի զգացումով։ Այս ձևը փոխանցվում է սեռական ճանապարհով։ Սեռական վարակումը կանխելու համար պետք է օգտվել պահպանակից։ Մաշկի տարածուն հերպետիկ ցանի առաջացման դեպքում պետք է ստուգվել ՄԻԱՎ-ով վարակվածության կապակցությամբ, քանի որ հերպեսը հաճախ արտահայտվում է ՁԻԱՀ-ի ժամանակ։

 

Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://mykaleidoscope.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ