Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մաշկաբանություն

Սնկային հիվանդություն; Հիվանդություն, որի դեմ իմունիտետ չկա

Սնկային հիվանդություն; Հիվանդություն, որի դեմ իմունիտետ չկա

Սնկերը տարածված են ողջ աշխարհում, բոլոր մայրցամաքներում: Դրանք փոխանցվում են մարդուց` մարդուն, կենդանուց` կենդանուն, կարող են օրգանիզմ ընկնել արտաքին միջավայրից: Հայտնի են 1,5 մլն սնկի տեսակ ու 69 000 տարատեսակ: Դրանցից մարդու համար ախտածին են 500-ը:

Սնկերի նկատմամբ իմունիտետ չի մշակվում: Մենք հիվանդանում ենք սնկային հիվանդությունով այնքան, որքան վարակվում ենք: Գիտնականները մի հետաքրքիր  փորձ են կատարել. սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, ապա հանել 20 տարուց . պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` խիստ կենսունակ են:

Սունկն ու բորբոսը կարող են տհաճ երևույթներ առաջացնել` ընդհանուր թուլություն, գլխացավ, միգրեն, սրտխառնուք, գլխապտույտ, բրոնխիտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ, թոքային հիվանդություններ և նույնիսկ լյարդի ցիրոզ:

Վարակի աղբյուրները

Սնկերը մեզ դարանակալում են ամենուր` լողափին, ավազի ու խոտի վրա, բաղնիքում կամ սաունայում, լողավազանում, ռետինե կամ նույնիսկ  ծղոտե գորգերի վրա: Սնկային հիվանդության տարածմանը նպաստում են ջերմությունը, խոնավությունը, օդափոխության պակասը, լվացող միջոցներն ու օճառը, որը հեռացնում է մաշկի լիպիդային շերտը` մանրէների, սնկերի բնական  հակոտնյաների հետ միասին ու վարակի համար  նպաստավոր պայմաններ ստեղծում:

Հիվանդության  նախանշանները

Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի  մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է: Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա:  Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ  հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ  կամ բիծ է առաջանում, իսկ հետո  գույնն  ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում , շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել: Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին: Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում:

Վարակման նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է»,կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն:

Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:

Բուժումն ու կանխարգելումը

Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է: Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում, մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված: Հիվանդանում են բոլորը , ռիսկի խմբում են  առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները: Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն: Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից:

Եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու դիմեք մաշկաբանին, որը համապատասխան անալիզներ կանի ու բուժում կնշանակի. այն կարող է լինել տեղային (ախտահարման ոչ մեծ հատվածի դեպքում) և ընդհանուր: Փաստերը  վկայում են համալիր բուժման արդյունավետության մասին:

Տեղային բուժման համար առաջարկվում են հակասնկային լաքեր, որոնք պետք է քսել  եղունգներին  ու հատուկ քսուքներ, կրեմներ ու լուծույթներ, որոնք կիրառվում են օրական 2 անգամ: Եղունգների մշակման համար պատրաստում են օճառա-սոդային լոգանքներ 10-15 րոպեով, որից հետո եղունգներից հեռացվում են եղջրացած մեռուկացած հատվածները` այդ նպատակի համար կիրառելով եղունգների խնամքի ախտազերծված  պարագաներ:

Բոլոր միկոզներն էլ վարակիչ են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդին պետք է մեկուսացնել: Սակայն արժե խուսափել ձեռքսեղմումից, իսկ լոգանքից հետո լավ կլինի լոգարանը լավ մաքրել, լվանալ` հիգիենայի բոլոր կանոններով:

Եթե հաճախ եք լինում հասարակական բաղնիքներում ու այնքան էլ վստահ չեք դրանց մաքրության մեջ, ապա ամեն անգամ  բաղնիք, սաունա, լողավազան հաճախելուց հետո ոտքերը մշակեք բորասպիրտով կամ էլ քացախալուծույթով (մեկ ճաշի գդալը` մեկ բաժակին): Միշտ օգտվեք սեփական հողաթափերից, իսկ ոտքերը լվանալուց հետո չորացրեք, հաճախակի փոխեք գուլպաները:

Վանգայի բաղադրատոմսերից

Սև  թունդ սուրճ եփեք ու ախտահարված մասը  խորասուզեք դրա մեջ առանց խառնելու: Այդ միջոցը, ի դեպ,  անցկացնում է նաև ոտնաթաթերի ցավը, օգնում ազատվել  կրունկների շերտատված ու կոշտացած մաշկից: Վանգան ասում է, որ մի քանի երեկո նման պրոցեդուրան կարող է իսպառ  վերացնել սունկը, իսկ մաշկը դարձնել հարթ:

Ի դեպ. Սնկերի սպորները դիմանում են մինչև 100 աստիճան С, ամիսներ շարունակ  պահպանում են ակտիվությունը: Իզուր չէ, որ անգամ ծովափին խորհուրդ է տրվում ոտաբոբիկ քայլելուց խուսափել:

Կանխարգելիչ միջոցառումներ

Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրեք:

Ոտքերը լվացեք օրական 2 անգամ` առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացրեք:

Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով:

Պարբերաբար փոխեք գուլպաները` նախապատվությունը տալով բնականին:

Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ մի օգտագործեք (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին):

Հնարավորության դեպքում ընտրեք  կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ani

28.01.2016

barev dez xndrum em ind ogneq unem votnatati sunk ,vory ancele arden dzerqeris inchpes bujem ev inch dex karacarkeq vory chi vnasi krcqov kerakrvox erexayis.kanxav shnorhakalutyun

Կարդացեք նաև

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Ծերություև և երկարակեցություն Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Սալուտեմ 3.2021
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...

Բժշկի ընդունարանում Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am
Փսորիազ. ախտանշանները, բուժումը. armeniamedicalcenter.am

Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով...

Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը
Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը...

Ախտորոշում
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com
Արդյո՞ք վտանգավոր են խալերը. drtehmine.com

Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...

Ուռուցքաբանություն Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Վիրաբուժություն Էսթետիկ բժշկություն
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com
Աթերոմա. առաջացման պատճառները և բուժումը. drtehmine.com

Աթերոման ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձի արտատար ծորանի խցանման հետևանքով։  Հեռացումն իրականացվում է բժշկական ցուցումների դեպքում...

Վիրաբուժություն Պլաստիկ վիրաբուժություն
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:

Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...

Վարակաբանություն
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com

Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը...

Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com

Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը կարող են...

Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com
Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը. nairimed.com

Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ