Գենետիկա
Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները
Գիտնականները, պատասխանելով այն հարցին, թե որոշ մարդիկ ինչու են ապրում 100 տարի և ավելի, սովորաբար ասում են.«Շնորհիվ նրանց գեների»: Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից:
Մինչ այժմ հետազոտություններն ուղղված էին երկարակյացների գեների տարատեսակության ուսումնասիրմանը, որոնք ապահովում են նրանց ֆիզիոլոգիական առավելություններով (օրինակ, լավ խոլեստերինի բարձր մակարդակ): Սակայն Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի հետազոտողները կարծում են, որ «երկարակյացի գենի» մի մասն էլ կարող են լինել անհատականության բնավորության գծերը: Դրական տրամադրված, ուրախ, հանգիստ, անկեղծ մարդիկ, որպես կանոն, երկար են ապրում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել հրեա-աշկենազների և նրանց հետնորդների մասնակցությամբ` ովքեր եղել են 95 տարեկան և ավելի: Աշկենազները (արևելա-եվրոպական հրեաները) ընտրվել են այն պատճառով, որ նրանք բոլորն էլ գենետիկորեն միանման են, հետևաբար հետազոտվող պոպուլյացիայում ավելի դյուրին է որոշել գենետիկ տարբերությունները:
Ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ մարդու անհատականությունը գենետիկ հիմք ունի և կարող է անմիջականորեն ազդել առողջության վրա: Տվյալ հետազոտության ժամանակ 243 երկարակյացների մոտ ուսումնասիրվել է նաև անհատականությունը բնութագրող գենետիկ հիմնավորումները: Անհատականության գնահատման ժամանակ գիտնականները հայտնաբերել են այնպիսի հատկություններ, որոնք պարզ արտացոլում են երկարակյացների կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը: Նրանց մեծ մասը հանգիստ, ուրախ և անկեղծ մարդիկ են ու կարծում են, որ կյանքում ամենագլխավորը ժպիտն է, սեփական հույզերն անկեղծ արտահայտելն ու շփման լայն շրջապատը: Բացի այդ, երկարակյացներն անհատականությունը բնորոշ նյարդային ձևի ամենացածր ցուցանիշն են ունեցել:
15.10.2012 Կարդացեք նաև
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
09.01.2024
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
20.12.2023
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
22.03.2016
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
29.06.2015
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
15.06.2015
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
26.05.2015
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
14.01.2015
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
20.12.2012
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
26.01.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ