Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելյուլյար վնասում տեղի չի ունենում և ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում:
Ի՞նչը կարող է նպաստել լյարդի ճարպային հեպատոզին:
Լյարդի ճարպային հեպատոզին նպաստող, ռիսկային գործոներից են շատակերությունը՝ արդյունքում հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչը մեր օրերում բավականին տարածված է ամբողջ աշխարհում: Հենց այդ պատճառով մեծ տարածում ունի նաև ճարպային հեպատոզը, ընդ որում, մեծ որովայնն արդեն ճարպային հեպատոզի նշան է:
Մյուս նպաստող գործոնը հիպոդինամիան է՝ անշարժ վիճակը: Կարևոր գործոններից է նաև շաքարային դիաբետը, խոլեսթերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակը, դիզլիպիդեմիան, նյութափոխանակության խանգարումը: Էնդոկրին այլ հիվանդություններ ևս կարող են այս հիվանդության պատճառ դառնալ:
Ի՞նչ է լյարդի ստեատոզը:
Լյարդի ստեատոզն ընթանում է առանց արտահայտված ախտանշանների և երկար տարիներ հիվանդին կարող է չանհանգստացնել, քանի դեռ չի զարգացել ստեատոհեպատիտ:
Ինչպե՞ս է ախտորոշվում ճարպային հեպատոզը:
Ճարպային հեպատոզը՝ հատկապես ստեատոզի փուլում, կարող է մնալ աննկատ և շատ հաճախ հայտնաբերվել մեկ այլ խնդրով պայմանավորված հետազոտությունների ժամանակ, օրինակ, որովայնի օրգանների սոնոգրաֆիայի ժամանակ: Նման դեպքերում արյան կենսաքիմիական քննության օգնությամբ (ԱՍՏ, ԱԼՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազա) պարզվում է լյարդի վիճակը:
Ինչպիսի՞ ախտանշաններով է արտահայտվում:
Քանի որ լյարդը նյարդազուրկ օրգան է, հիվանդը, սովորաբար, գանգատներ չի ունենում: Սստեատոհեպատիտի ժամանակ կարող են դիտվել միայն անհարմարավետության զգացողություն աջ թուլակողի շրջանում, վքնածություն, ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում:
Ի՞չն բարդություններ կարող են լինել:
Ճարպային հեպատոզը լուրջ խնդիր է, ինչն անտեսելու դեպքում տարիներ հետո կարող է զարգանալ լյարդի ցիռոզ` անդառնալի հետևանքներով:
Բուժման ի՞նչ մոտեցումներ կան ստեատոհեպատիտի դեպքում:
Ճարպային հեպատոզի ժամանակ, եթե լաբորատոր հետազոտության արդյունքները նորմայի սահմաններում են, հիվանդին նշանակվում է ճիշտ սննդակարգ (բացառել ճարպոտ սնունդը, ալկոհոլը, օգտագործել բուսայուղ), ծխախոտի սահմանափակում, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտություն, քաշի նվազեցում:
Եթե առկա է ստեատոհեպատիտ, որի դեպքում առկա է արտահայտված ճարպային հեպատոզ, կան նորմայից բարձր լյարդային ֆերմենտներ, բուժման մարտավարությունն իրականացվում է ո՛չ միայն սննդակարգով, այլ նաև լյարդային պատրաստուկների նշականակմամբ (հեպատոպրոտեկտորներ), որոնք կարգավորում են լյարդի ֆունկցիան, նվազեցնում ֆերմենտների նորմայից բարձր թվերը: Բուժումից հետո հիվանդը գտնվում է դինամիկ հսկողության տակ (լյարդային ֆերմենտների ստուգում` հիվանդի վիճակը գնահատելու համար, որովայնի օրգանների սոնոգրաֆիա):
22.08.2022 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ