Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։ Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը վիրահատական է։ Ժամանակի ընթացքում փորձարկվել են տարբեր մեթոդներ․ հատուկ քիմիական նյութեր են ներարկվել լեղապարկ, ուլտրաձայնով մանրացվել ու հեռացվել են քարերը։ Բայց փորձը ցույց է տվել, որ եթե լեղապարկում առաջացել է անգամ մեկ փոքր քար, ապա այս օրգանն այլևս լիարժեք չի կարողանա իրականացնել իր գործառույթը։  


Լեղաքարային հիվանդության առանձնահատկության, բարդությունների ու բուժման մասին զրուցել ենք  «Արթմեդ»  ԲՎԿ ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանի հետ։


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լեղաքարային հիվանդները դիմում են հաճախ բարձիթողի վիճակում, հիվանդության բարդացած փուլերում։ Խնդիրը, բժիշկ Եսայանի խոսքով, նրանում է, որ մարդիկ չեն սիրում բժշկի այցելել, հետաձգում են այնքան, մինչև դանակը չի հասնում ոսկորին․«Մարդը պարբերական սուր ցավեր է ունենում աջ կողմում, երբեմն հնարավոր են նաև ցավեր սրտի շրջանում, բայց ցավերն անցնում են, ու մարդը մոռանում է դրանց մասին։ Այնինչ, ցավը ահազանգ է, որ լեղաքարերն արել են իրենց սև գործը, ու լեղապարկի բորբոքում է սկսվել, պետք է անմիջապես վիրահատվել»։

 

«Արթմեդ» ԲՎԿ

 

Բարձիթողի դեպքերում  կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում,  և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում բժիշկները ձգտում են հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում են լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում են լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Այս դեպքում ևս իրականացվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։  «Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում լեղու առաջացմանը և լեղուղիների ակտիվ աշխատանքին և մեծանում է խցանման հավանականությունը»։ Ցավերը լինում են սուր, նոպայաձև ոը պարբերական։ Ճիշտ է՝ բժիշկ Եսայանի խոսքով լինում են դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ ապրում է լեղապարկում ունենալով քարեր, որոնք նրան չեն անհանգստացնում և միայն հայտնաբերվում են հերձման ժամանակ։ Բայց առավել հաճախ դրանք հանգեցնում են լեղապարկի բորբոքման՝ խոլեցեստիտի։ Քարերի առաջացումը կախված չէ նաև տարիքից, կարող է առաջանալ ցանկացած տարիքում։

 

«Արթմեդ» ԲՎԿ


Լեղապարկի հեռացումը՝ խոլեցիստէկտոմիան, կատարվում է լապարասկոպիկ եղանակով, կատարվում է լապարասկոպիկ եղանակով 3-4 փոքր անցքերի միջոցով։ Հաշված ժամեր անցած հիվանդը կարող է կանգնել, իսկ 2 –րդ օրը վերադառնալ տուն։

 

Հիվանդը ցավեր չի ունենում, կյանքի որակը չի տուժում, միայն լեղին արդեն լեղապարկում կուտակվելու փոխարեն հոսում է դեպի 12-մատնյա աղի։ Վիրահատվածին նաև չեն ցուցվում առանձնահատուկ սահմանափակումներ։ Իհարկե, ճարպոտ սնունդը և ալկոհոլի չարաշահումը պետք է բացառել, բայց այնպես չէ, որ դրանք վնասակար են միայն վիրահատվածների համար։ Հենց ճարպոտ սնունդն ու ալկոհոլն են հիմնականում որովայնային բազմաթիվ հիվանդություններ հրահրում։

Սկզբնաղբյուր. «Արթմեդ» ԲՎԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am
Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...

Բուժում
Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com
Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com

Եթե երբևիցե առատ, սուր կամ չափազանց ճարպոտ սննդի ընդունումից հետո կրծքավանդակում այրվող կրակ եք զգացել, ապա, հավանաբար, ծանոթ եք այրոցի հետ։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ տհաճ երևույթից...

Գրգռված աղու համախտանիշ. nairimed.com
Գրգռված աղու համախտանիշ. nairimed.com

Գրգռված աղու համախտանիշն ախտանիշների խումբ է, որը կապված է հաստ աղու գործառույթների խանգարումների հետ՝ ներառյալ տարբեր աստիճանի արտահայտվածության որովայնային ցավեր, փորկապություն...

Ինչպե՞ս չբուժել այրոցը. nairimed.com
Ինչպե՞ս չբուժել այրոցը. nairimed.com

Դեղատներում ներկայացված են բազմաթիվ «անտացիդ» (լատիներենից թարգմանաբար նշանակում է հակաթթվային) պատրաստուկներ, որոնք ալյումին են պարունակում։ Դեղերի կոնկրետ անվանումներ չեն նշվի...

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Ներզատաբանություն
Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am
Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am

Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսը հիվանդություն է, որը բնորոշվում է ստամոքսի պարունակության վերհոսքով դեպի ստամոքս և բերանի խոռոչն իրար կապող կերակրափող: Սննդի անցումը ստամոքսով կարգավորվում է հատուկ...

Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com

Պարզենք, թե ի՞նչ է կոլոնոսկոպիան, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել և արդյո՞ք անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառում է...

Ախտորոշում
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com

«Ճարպոտ լյարդը» հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդային բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Այս հիվանդությունը մի քանի անուն ունի՝ ճարպային հեպատոզ, ստեատոզ, ճարպային դիստրոֆիա...

Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com
Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com

Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսաղիքային և վիրաբուժական մի շարք հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում առավելագույն...

Ախտորոշում
Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am
Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am

Լյարդի ալկոհոլային հիվանդությունը լյարդային բջիջներում ճարպի կուտակման պատճառներից է, որը տոքսիկ ազդեցություն է ունենում լյարդի հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի վրա...

Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com
Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com

Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը

Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է...

Ներզատաբանություն
Թութք. armeniamedicalcenter.am
Թութք. armeniamedicalcenter.am

Հեմորոիդալ հանգույցներն առկա են յուրաքանչյուրի օրգանիզմում: Դրանք կավերնոզ երակները, շարակցական հյուսվածքը և մկանային թելիկները ծածկող անալ խողովակի լորձաթաղանթի ծալքեր են: Նրանք, բացի մկանային...

Վիրաբուժություն