Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com

Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսաղիքային և վիրաբուժական մի շարք հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում առավելագույն տեղեկատվություն ստանալ կերակրափողի, ստամոքսի և 12 մատնյա աղու մասին և, նույնիսկ, իրականացնել անհետաձգելի բուժական միջամտություններ:  Սակայն դրա համար պացիենտը պետք է իրականացնի հատուկ նախապատրաստական միջոցառումներ, որոնք կկանխեն կեղծ տվյալների ստացումը:

Նախապատրաստում

Սա ճիշտ և անվտանգ գաստրոսկոպիա իրականացնելու ամենագլխավոր պայմաններից է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, հետազոտվողների մոտավորապես 1-2%-ը ճիշտ չէ նախապատրաստվում հետազոտությանը, ինչը բերում է ախտորոշիչ հետազոտության ձգձգման և բարդությունների առաջացման: Ավելին, նման անպատասխանատու մոտեցումը կարող է բերել գաստրոսկոպիայի իրականացման անհնարինության: Որպես կանոն, գաստրոսկոսպիային սխալ նախապատրաստվելը կապված է ստամոքսաղիքային ուղու խոռոչավոր օրգանների անբավարար մաքրման հետ: Նախապատրաստական միջոցառումները պայմանականորեն բաժանվում են երկու մեծ խմբի, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է ախտորոշման համար:

Ընդհանուր

  • Հոգեբանական տրամադրվածություն: Բժիշկը պետք է պացիենտին բացատրի, որ նշանակված հետազոտությունն անվտանգ է և ընդամենն աննշան անհարմարավետություն է առաջացնում: Մարդը պետք է հոգեբանորեն տրամադրվի և հասկանա, որ ախտորոշումը բուժման անբաժանելի մասն է: Անկայուն հոգեկան վիճակի և բարձր հուզականության դեպքում հնարավոր են սեդատիվ պատրաստուկների նշանակում՝ քնի կարգավորման և հանգստացնող արդյունք ստանալու համար: Խստորեն արգելվում է դեղորայքն ընդունել առանց բժշկի հետ համաձայնության:
  • Հոմեոստազի խանգարման շտկում: Առաջին հերթին, դա վերաբերվում է սիրտ-անոթային և շնչական համակարգերին, քանի որ դրանք կենսական կարևոր օրգաններ են, և աննշան խանգարումների դեպքում կարող են ծանր բարդությունների զարգացման ռիսկ լինել, օրինակ, կրծքային հեղձուկը, առիթմիան, բարձր զարկերակային ճնշումը, շնչական անբավարարությունը կարիք ունեն նախնական շտկման՝ բուժող բժշկի հետ համատեղ:  
  • Հիվանդությունների և ախտաբանական վիճակների ախտորոշում, որոնք կարող են միջնորդավորված կամ ուղղակիորեն ազդել հետազոտության նախապատրաստական միջոցների ընտրության վրա: Դրանցից առանձնահատուկ կարևոր են հղիությունը, կրծքով կերակրումը, էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ կիրառվող դեղերի բաղադրիչների նկատմամբ  գերզգայնությունը:


Մասնավոր

  • Գաստրոսկոպի ներմուծման և տեղաշարժման ուղղությամբ լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակին հայտնաբերում և վերացում: Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների հետազոտման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել վերին շնչուղիների բորբոքային գործընթացներին: Այդ հիվանդություններից մի քանիսի ախտորոշումը կարող է հակացուցում լինել (ժամանակավոր կամ մշտական) ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտության համար:  
  • ԱՍՈՒ խոռոչավոր օրգանների մաքրում: Յուրաքանչյուր պացիենտին, ում նշանակվում է էնդոսկոպիա, տրվում է հատուկ հուշաթերթիկ, որտեղ բացատրվում է ճիշտ նախապատրաստման կարևորության և կանոնների մասին: Կարևոր է իմանալ, որ անբավարար մաքրումը (սննդակարգին չհետևելը) խիստ բարդացնում է լիարժեք զննումը և ախտորոշումը. բժիշկը կարող է չնկատել ախտաբանական օջախը, ինչը կձգձգի բուժման գործընթացը: Նշանակված միջոցառումից 3 օր առաջ պետք է հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, ճարպոտ և տապակած սննդից: Բժշկական գործողությունից մեկ օր առաջ պետք է սննդակարգից բացառել խմորեղենը, ձավարեղենը, մակարոնեղենը, քաղցրավենիքը, մրգերը, տոմատեղենը, սոուսները, կծու, սառը և տաք ճաշատեսակները:  Գաստրոսկոպիայի օրն արգելված է ցանկացած մթերքի և խմիչքի ընդունումը:  Եթե այն պետք է առավոտյան իրականացվի, ապա չի թույլատրվում նախաճաշին նույնիսկ` թեյ: Եթե այն նշանակված է հետճաշային ժամանակահատվածում, ապա թույլատրվում է թեթև և հեշտ մարսվող նախաճաշ:  Լավագույն տարբերակը վարսակի շիլան է՝ առանց որևէ հավելումի:
  • Լրացուցիչ միջոցներ՝ առավելագույն հավաստի տեղեկատվություն ստանալու համար: Որոշ դեպքերում հնարավոր է դեղերի նշանակում, որոնք նպաստում են հետազոտվող օրգանում փրփուրի առաջացման նվազեցմանը: Հիմնականում դա Էսպումիզանն է. 5 մլ` հետազոտությունից 5-10 րոպե առաջ: Ազդեցության տևողությունն` ընդունման պահից, պահպանվում է 20 րոպե և ավելի:
  • Տեղային ազդեցության ցավազրկողների կիրառում: Գաստրոսկոպի ներմուծումն ուղեկցվում է տհաճ զգացողություններով և, նույնիսկ, փսխման ռեֆլեքսի ակտիվացմամբ: Բարձր զգայնությամբ պացիենտներին թույլատրվում է ցավազրկում` լիդոկայինի միջոցով: Այն կիրառվում է ցողացրի ձևով:  

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am
Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածների ստենտավորում. armeniamedicalcenter.am

Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...

Բուժում
Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com
Ինչպե՞ս ազատվել այրոցից. nairimed.com

Եթե երբևիցե առատ, սուր կամ չափազանց ճարպոտ սննդի ընդունումից հետո կրծքավանդակում այրվող կրակ եք զգացել, ապա, հավանաբար, ծանոթ եք այրոցի հետ։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ տհաճ երևույթից...

Գրգռված աղու համախտանիշ. nairimed.com
Գրգռված աղու համախտանիշ. nairimed.com

Գրգռված աղու համախտանիշն ախտանիշների խումբ է, որը կապված է հաստ աղու գործառույթների խանգարումների հետ՝ ներառյալ տարբեր աստիճանի արտահայտվածության որովայնային ցավեր, փորկապություն...

Ինչպե՞ս չբուժել այրոցը. nairimed.com
Ինչպե՞ս չբուժել այրոցը. nairimed.com

Դեղատներում ներկայացված են բազմաթիվ «անտացիդ» (լատիներենից թարգմանաբար նշանակում է հակաթթվային) պատրաստուկներ, որոնք ալյումին են պարունակում։ Դեղերի կոնկրետ անվանումներ չեն նշվի...

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Ներզատաբանություն
Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ
Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից. «Արթմեդ» ԲՎԿ

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։ Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am
Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am

Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսը հիվանդություն է, որը բնորոշվում է ստամոքսի պարունակության վերհոսքով դեպի ստամոքս և բերանի խոռոչն իրար կապող կերակրափող: Սննդի անցումը ստամոքսով կարգավորվում է հատուկ...

Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com

Պարզենք, թե ի՞նչ է կոլոնոսկոպիան, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել և արդյո՞ք անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառում է...

Ախտորոշում
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com

«Ճարպոտ լյարդը» հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդային բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Այս հիվանդությունը մի քանի անուն ունի՝ ճարպային հեպատոզ, ստեատոզ, ճարպային դիստրոֆիա...

Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am
Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am

Լյարդի ալկոհոլային հիվանդությունը լյարդային բջիջներում ճարպի կուտակման պատճառներից է, որը տոքսիկ ազդեցություն է ունենում լյարդի հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի վրա...

Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com
Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com

Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը

Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է...

Ներզատաբանություն
Թութք. armeniamedicalcenter.am
Թութք. armeniamedicalcenter.am

Հեմորոիդալ հանգույցներն առկա են յուրաքանչյուրի օրգանիզմում: Դրանք կավերնոզ երակները, շարակցական հյուսվածքը և մկանային թելիկները ծածկող անալ խողովակի լորձաթաղանթի ծալքեր են: Նրանք, բացի մկանային...

Վիրաբուժություն