Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ախտանշանները` լյարդի խնդիրների ժամանակ. ժամանակն է` ահազանգելու. armeniamedicalcenter.am
Կյանքի ընթացքում լյարդն աշխատում է օր ու գիշեր և առանց ընդմիջման: Ամեն պահ նրա մեջ ընթանում են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ. որոշ նյութեր քայքայվում են, մյուսներն՝ առաջանում, ընթանում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների նյութափոխանակություն, տոքսինների չեզոքացում, հորմոնների, լեղաթթուների, խոլեսթերինի արտադրություն:
Այս ամենից զատ, սխալ սննդի, վնասակար սովորությունների (ալկոհոլ, ճարպոտ սնունդ, դեղեր) արդյունքում ստեղծվում է լյարդի լրացուցիչ ծանրաբեռնվածություն և զարգանում են տարբեր խնդիրներ:
Լյարդի հիվանդությունների վտանգավորությունն այն է, որ դրանք անմիջապես չեն արտահայտվում, կամ, թույլ լինելու պատճառով, անուշադրության են մատնվում:
Լյարդի հիվանդություններն են.
- վիրուսային հեպատիտները,
- լյարդի ցիրոզը,
- պարազիտար հիվանդությունները՝ լյամբլիոզ, ասկարիդոզ, օպիստորխոզ և այլն,
- ստեատոզը (ճարպային հեպատոզ):
Սովորաբար, հիվանդություններն արտահայտվում են ցավով, բայց լյարդի պարագայում ամեն ինչ այլ է: Եթե լյարդի շրջանում ի հայտ է գալիս ցավ, ուրեմն հիվանդությունն արդեն խորացած է: Լյարդն` ինքնին, չի ցավում, այնտեղ չկան նյարդային վերջույթներ: Դա է պատճառը, որ մինչև հիվանդության ուշ փուլերը ցավ չի արտահայտվում: Մեծ քանակությամբ ցավային ռեցեպտորներ տեղակայված են նրա ստրոմայում՝ թաղանթում: Այդ է պատճառը, որ ցավն սկսում է այն ժամանակ, երբ լյարդը մեծանում է չափերով և ճնշում թաղանթին՝ վնասելով վերջինիս:
Հիվանդ լյարդի ախտանշանները
Դեղնություն: Լյարդի պաթոլոգիաների ժամանակ մաշկը, լորձաթաղանթները, ակնագնդերը դեղին երանգ են ստանում: Դրա պատճառը բիլիռուբինն է, որը նորմայում հեռանում է կղանքով: Լյարդի ախտահարման արդյունքում բիլիռուբինն անցնում է արյան մեջ և պատճառ դառնում դեղնության: Դա լինում է ստեատոզների վերջին ստադիայում, ցիռոզի, հեպատիտների ժամանակ:
Լեզվի փառակալում: Եթե լեզվի փառը դեղին, դեղնա-կանաչ, դեղնա-սև գույն ունի և պահպանվում է շաբաթից ավելի, դա վկայում է լյարդի և լեղուղիների խնդիրների մասին: Որքան հաստ է փառը, այնքան լյարդը շատ է ախտահարված:
Մուգ մեզ և անգույն կղանք: Մեզը մուգ գույն է ստանում բիլիռուբինի պատճառով, որը լյարդի ախտահարման ժամանակ հեռանում է երիկամներով, իսկ կղանքը, հակառակը, դառնում է կավագույն, քանի որ այդ պիգմենտը բացակայում է:
Բերանում` պղնձի կամ դառը համ: Այս ախտանշանը բնորոշ է մարսողական մի շարք ախտաբանությունների, այդ թվում՝ լյարդի (լյամբլյոզ, հեպատիտ, ցիրոզ, քաղցկեղ): Դառնության պատճառը` լեղու անցումն է կերակրափող:
Սրտխառնոց: Լյարդի խնդիրների ժամանակ սրտխառնոցը հաճախ հանդիպող ախտանշան է, միևնույն ժամանակ, այն ուղեկցում է նաև բազմաթիվ այլ հիվանդությունների: Սակայն լյարդի հետ կապված սրտխառնոցը համառ է, ուղեկցվում է ախորժակի բացակայությամբ և որոշ սննդատեսակների անընկալությամբ (հաճախ՝ ճարպոտ սննդի): Երբեմն լինում է նաև` փսխում, որից հետո հիվանդն իրեն փոքր ինչ լավ է զգում:
Լյարդի այլ ախտանշանները.
- Մաշկի քոր,
- շագանակագույն պիգմենտային բծեր,
- արտահայտված երակային ցանց` որովայնի վրա,
- քսանտոմաներ՝ մաշկին ճարպային գոյացություններ,
- մարսողության խանգարում՝ լուծ, մեթեորիզմ:
Տղամարդկանց մոտ արտահայտվում են նաև հորմոնալ խանգարումներ.
- կրծքագեղձերի մեծացում,
- տեստոստերոնի արտադրության նվազում,
- ամորձիների փոքրացում, արդյունքում՝ էրեկտիլ դիսֆունկցիա,
Կանանց մոտ.
- դաշտանային ցիկլի խանգարում,
- քնի խանգարում,
- ախորժակի բացակայություն:
Ախտորոշումը
Անհրաժեշտ է այցելել թերապևտի, ում նշանակած հետազոտությունների արդյունքներով արդեն անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգի, ինֆեկցիոնիստի, հեպատոլոգի խորհրդատվության:
Լյարդի վիճակը պարզելու համար կարևոր են լյարդային հետազոտությունները.
- ԱՍՏ (ասպարտատամինոտրանսֆերազա),
- ԱԼՏ (ալանինամինոտրանսֆերազա),
- ԳԳՏ (գամա-գլյուտամիլտրանսպեպտիդազա),
- ընդհանուր բիլիռուբին,
- հիմնային ֆոսֆատազա:
Ընդհանրապես, բժիշկները խորհուրդ են տալիս կանխարգելիչ նպատակով պարբերաբար ստուգել լյարդի վիճակը: Դա հատկապես կարևոր է ճարպակալման, շաքարային դիաբետի, ալկոհոլ շատ օգտագործելու դեպքերում:
10.02.2021 Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
03.12.2024
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
21.03.2024
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
23.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
18.10.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
17.10.2022
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
25.08.2022
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
22.08.2022
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
14.07.2022
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
01.07.2022
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
21.04.2022
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
12.04.2022
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
06.04.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ