Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Որովայնի փքվածություն. armeniamedicalcenter.am

Որովայնի փքվածություն. armeniamedicalcenter.am

Որովայնի փքվածությունն ախտանիշ է, որը հանդիպում է բարակ աղիների մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ:

Ռիսկի խմբերը և գործոններն են.

  • ցելիակիայով հիվանդները,
  • գրգռված աղիների համախտանիշով հիվանդները:


Կլինիկական արտահայտությունները

Ցելիակիայով հիվանդների մոտ որովայնի փքվածությունը պայմանավորված է աղիների տոնուսի իջեցմամբ՝ կապված հիպոկալեմիայի հետ: Ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ` արդյունք է աղիների ֆերմենտների նվազման և մեմբրանային մարսողության իջեցման:

Ախտորոշում

Ցելիակիան ախտորոշվում է հյուսվածքային տրանսգլուտամինազի նկատմամբ հակամարմինները որոշող իմունոլոգիական թեստերի հիման վրա և 12 մատնյա աղու ստորինհորիզոնտալ ճյուղից վերցված բիոպտատի մորֆոլոգիական հետազոտությունների օգնությամբ:  Նմանատիպ բիոպտատների հոմոգենատում որոշվում են կարբոգիդազ ֆերմենտները, որոնց նվազումը բերում է մարսողական գործընթացների խանգարման` ինչպես ցելիակիայի, այնպես էլ` աղիների գրգռման համախտանիշի ժամանակ: Բարակ աղիներում ածխաջրատների միկրոբային  քայքայման արդյունքում առաջանում են գազեր, որոնք էլ փքվածության պատճառ են դառնում:

Բուժումը

Ամբուլատոր. ցելիակիայի ժամանակ կարևոր է խիստ, մշտական  ոչգլյուտեինային սննդակարգի պահպանումը, ֆերմենտների անբավարարության ժամանակ՝ ածխաջրատներից աղքատ սննդակարգը: Նշանակվում է նաև ռեբամիպիդ դեղը՝ 100 մգ-ից` օրը 3 անգամ, 3 ամիս:

Ստացիոնար. ցելիակիայով հիվանդներին, որոնց մոտ առկա է ներծծման խանգարման համախտանիշը՝ հարկ է պահպանել ոչգլյուտեինային սննդակարգ և կարգավորել մետաբոլիկ խանգարումները (ալբումինի, կալիումի, կալցիումի աղերի, վիտամինների, երկաթի ներերակային ներմուծում):

Հսկողությունը

Ցելիակիայով հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ: Բժշկի մոտ այցերը խորհուրդ են տրվում 6 ամիսը մեկ: Ռեբամիպիդով բուժման ժամանակ անհրաժեշտ է կատարել բարակ աղիների լորձաթաղանթի ֆերմենտների քանակի կրկնակի որոշում` 3 ամիս անց:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ