Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com
Բեզոարը ստամոքսում օտար մարմնի առկայությունն է, որն առաջանում է չմարսված մասնիկների կուտակման արդյունքում (մազեր, բուսաթելեր և այլն)։ Մարդու մոտ բեզոարներ շատ հազվադեպ են հանդիպում և, որպես կանոն, բաղկացած են խտացված բուսական տարրերից։ Դրանք ունեն տարբեր կազմություն` փափուկից մինչև քարի նման կարծր, կլորաձև, շագանակագույնից մինչև կանաչ գույն, տհաճ հոտ և այլն։ Երբեմն հանդիպում է աղիների բեզոար (տասներկումատնյա աղիքում)։
Ռիսկի գործոնները
Բեզոարներ հաճախ առաջանում են այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ բուսական ծագման մթերք, առաջին հերթին` ընկուզեղեն, արևածաղկի սերմեր, խաղող, արմավ, թուզ, սալոր, արմավ։
Բուսական ծագման բեզոարների առաջացմանը նպաստում են.
- սննդի վատ ծամելը,
- ստամոքսահյութի արտադրության նվազումը,
- ստամոքսի շարժունակության խանգարումը (ինչի արդյունքում սնունդը մնում է ստամոքսի խոռոչում ),
- ստամոքսի կանդիդոզը,
- ստամոքսի վրա կրած վիրահատությունները (ստամոքսի մասնահատում, վագոտոմիա՝ պիլորոպլաստիկայով),
- ստամոքսահյութի կազմի մեջ մտնող լորձի բարձր մածուցիկությունը։
Ախտանիշները
Դրսևորումը պայմանավորված է բեզոարի չափերով։ Ոչ մեծ տրամագծի դեպքում ախտանիշները կարող են բացակայել։ Խոշոր բեզոարները դրսևորվում են սննդի ընդունումից հետո ստամոքսի շրջանում առաջացող ուժեղ ցավերով, արագ հագեցվածությամբ, սրտխառնոցով, գարշահոտ գղտոցով։
Ախտորոշումը
Ախտորոշման հիմքում ստամոքսի ռենտգենագրաֆիան և գաստրոսկոպիան է։
Բուժումը
Հայտնաբերված բեզոարները ենթակա են հեռացման։ Ոչ կարծր բեզոարները կոտրում են և հեռացնում գաստրոսկոպի օգնությամբ, կարծր և խոշոր կոնկրեմենտները հեռացվում են վիրահատական եղանակով։
Հնարավոր բարդությունները
Ժամանակին չհեռացված բեզոարը կարող է բերել.
- ստամոքսի պատերի վնասման՝ ընդհուպ վերջինիս թափածակումը,
- ստամոքսի ելքի շրջանում` օղակման,
- աղիներում բեզոարի միգրացիայի հետևանքով` աղիքային անանցանելիության զարգացման։
Բարդությունների դեպքում հիվանդին ցուցված է անհետաձգելի վիրահատություն։
Հսկողությունը
Հեռացումից հետո, առնվազն մեկ տարվա ընթացքում, հսկողությունն իրականացվում է թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի կողմից։ Տարեկան մեկ անգամ ցուցված է գաստրոսկոպիա։
14.02.2020 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ