Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am

Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am

Մարդկային օրգանիզմը բավականին խելացի է, այն միշտ մեզ հայտնում է առողջական խնդիրների մասին: Պարզապես, մենք ոչ միշտ ենք կարողանում կամ ցանկանում դա նկատել:

Օրինակ, սխալ ապրելակերպի և այլ անբարենպաստ գործոնների պատճառով աստիճանաբար վատանում է լյարդի վիճակը: Ի հայտ են գալիս որոշակի ախտանշաններ:

Մշտական հոգնածություն

Եթե հաճախ և շուտ հոգնում եք, դա կարող է լինել լյարդում տոքսինների կուտակման նշան: Դա հետևանք է նյութափոխանակության խանգարման:

Քաշի հանկարծ ավելացում

Եթե մարդը սնվում է ճիշտ և հետևում իր օգտագործած կալորիաներին, բայց, միևնույն է, գիրանում է, պետք է մտածել, որ ինչ-որ բան կարգին չէ լյարդում: Տոքսինների կուտակումը խանգարում է նրան յուրացնել ճարպերը, խանգարում է դրանք մշակել և հանել օրգանիզմից:

Ալերգիկ ռեակցիաներ

Լյարդն ընդունակ է արտադրել հակամարմիններ, որոնք կարող են հայտնաբերել և չեզոքացնել ալերգեններին: Կուտակված տոքսինների պատճառով լյարդի մաքրող ֆունկցիան նվազում է, օրգանիզմում կուտակվում է մեծ քանակի հիստամին: Դրա արդյունքում կարող են առաջանալ գլխացավեր, քթի փակվածություն, քոր:

Մարմնի տհաճ հոտ և ուժեղացած քրտնարտադրություն

Լյարդում տոքսինների մեծ քանակը բերում է օրգանիզմի «գերտաքացման»:  Ուժեղացած քրտնարտադրությունը  ջերմաստիճանը կարգավորելու փորձ է: Ուժեղացած քրտնարտադրությունն էլ հենց առաջացնում է մարմնի տհաճ հոտ:

Բերանում` մետաղական համ

Օրգանիզմում կուտակված մետաղների չափազանց մեծ քանակը հետևանք է լյարդի ֆիլտրացիայի գործունեության խանգարման: Այդ կուտակումը բերում է բերանում երկաթի համի զգացողության:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ