Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Էնդոսկոպիան գաստրոէնտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ի՞նչ է էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան օպտիկական գործիքի միջոցով ներքին օրգանների պատերի ուսումնասիրությունն է: Դա կարող է լինել տարբեր օրգան համակարգերի շրջաթաղանթի արտաքին մակերես, օրինակ` լորձաթաղանթ:
2. Էնդոսկոպիայի մեթոդը ո՞ր դեպքերում է կիրառվում:
Էնդոսկոպիան գործիքային հետազոտությունների շարքում ամենատեղեկատվական մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած հիվանդություն բացահայտել ամենավաղ շրջանում: Եթե կա խոռոչային օրգան-համակարգերի հիվանդության կասկած, ցանկալի է բացահայտել էնդոսկոպիկ եղանակով:
3. Էնդոսկոպիայի ի՞նչ մեթոդներ կան:
Ժամանակակից էնդոսկոպիայի մեթոդներից է ֆիբրոէնդոսկոպիան, որով հնարավոր է ստուգել ստամոքսը, կերակրափողը, տասներկումատնյա աղիքը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև բարակ աղիքի միջոցով ավելի խորը հետազոտություն կատարել, ինչպես նաև հետանցքից ուսումնասիրել հաստ աղիքը (ուղիղ, սիգմայաձև, վայրէջ, միջաձև, վերել և կույրաղիքը):
4. Ի՞նչ էնդոսկոպիկ միջամտություններ են իրականացվում գաստրոէնտերոլոգիայում:
Էնդոսկոպիայի օգնությամբ հնարավոր է հետազոտել կերակրափողը, ստամոքսը, տասներկումատնա աղիքը, բարակ աղիքը: Հետանցքով ուսումնասիրությունը կոչվում է կոլոնոսկոպիա:
5. Ի՞նչ է էնդոսկոպիկ ախտորոշումը:
Էնդոսկոպը օպտիկական գործիք է, որի ծայրին դրված է տեսախցիկ, ինչը թույլ է տալիս օրգանի ցանկացած հատված բնական պայմաններում ուսումնասիրել խոշոր պլանով: Ուռուցքային հիվանդության կասկածի դեպքում մեթոդը հնարավորություն է տալիս հյուսվածք վերցնել` լաբորատոր հետազոտության համար (բիոփսիա):
6. Ո՞ր պացիենտներին են առաջարկում էնդոսկոպիկ հետազոտություն:
Բոլոր պացիենտներին, ովքեր ունեն աղեստամոքսային համակարգի գանգատներ, կարելի է էնդոսկոպիկ հետազոտություն իրականացնել:
7. Ի՞նչ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը:
Էնդոսկոպիան կիրառվում է նաև բուժական նպատակով, օրինակ, արյունահոսությունների դեպքում կարող ենք հոսանքի բարձր հաճախականությամբ այրել այդ հատվածը: Բուժման նպատակով օգտագործվում է նաև սառեցման եղանակը:
8. Ո՞ր պացիենտներին են առաջարկում էնդոսկոպիկ վիրաբուժական մեթոդով բուժում:
Էնդոսկոպիկ վիրաբուժության միջոցով իրականացվում է պոլիպների, ուռուցքների հեռացում, արյունահոսությունների դադարեցում, կիրառվում է աղիների պատռվածքների դեպքում:
9. Ի՞նչ է տեսապարկուճային էնդոսկոպիան:
Տեսապարկուճային էնդոսկոպիանտեսապարկուճ է, որը մաքրում է աղիները:
10. Ի՞նչ հնարավորություններ ունեն ժամանակակից էնդոսկոպները:
Ժամանակակից էնդոսկոպներց են տեսաէնդոսկոպները, ֆոտոէնդոսկոպները, օպտիկական հզոր սարքերը: Ուլտրաձայնային տվիչները նույնպես արդիական են, և համարժեք են էխո հետազոտմանը, ինչպես նաև մի օրգանի հետազոտության ընթացքում հնարավոր է հարակից օրգանների մասին նույնպես տեղեկատվություն ստանալ:
11. Էնդոսկոպիայի իրականացման ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցված է սիրտ-անոթային հիվանդներին, տափածակումների ժամանակ, հոգեկան հիվանդներին և այլ ծանր հիվանդությունների ժամանակ:
12. Ինչպե՞ս պատրաստվել էնդոսկոպիայի:
ԱՆհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է մաքրել աղիները, որի համար հարկ է երեկոյան գերչակի յուղ խմել և կատարել հոգնա:
13. Որքանո՞վ է անվտանգ էնդոսկոպիան:
Էնդոսկոպիայի դեպքում վտանգի ռիսկը նվազագույն է: Շատ կարևոր է որ գործիքները լինեն մանրէազերծ` վարակից խուսափելու համար:
14. Ցավո՞տ է էնդոսկոպիկ միջամտությունը:
Էնդոսկոպիան ցավոտ չէ, սակայն կարող են ցավ առաջացնել կպումները: Սիգմայաձև աղու հետազոտման ընթացքում հնարավոր է պացիենտը ցավ զգա:
15. Որքանո՞վ է անհրաժեշտ անեսթեզիան էնդոսկոպիկ միջամտության ժամանակ և ո՞ր դեպքերում է կատարվում:
Գաստրասկոպիան, կոլոնոսկոպիան իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ:
16. Ի՞նչ արժե էնդոսկոպիան:
Մարսաղական համակարգի վերին հատվածի Էնդոսկոպիկ հետազոտության արժեքը 15 000 ՀՀ դրամ է, հաստ աղիների էնդոսկապիան` 35 000 ՀՀ դրամ:
24.01.2018 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ