Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com

Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com

Պոլիպը լորձաթաղանթի մակարդակից վեր գեղձային էպիթելի ծավալվելն է լայն սնկանման կամ ճյուղավորված նեղ ոտիկի, երբեմն էլ լայն հիմքի վրա։

Պատճառագիտություն և ախտածագում։ Բարորակ ուռուցքների տարածման վերաբերյալ ստույգ վիճակրագրական տվյալներ չկան, քանի որ դրանք ընթանում են առանց ախտանիշների։ Բարորակ ուռուցքները հիմնականում պատահականորեն հայտնաբերվում են այն հիվանդների մոտ, ովքեր գանգատվում են անհարմարավետության զգացումից, հետանցքային ուղու շրջանի ցավերից, հետանցքից ախտաբանական արտադրության առկայությունից, աղիքների դիսֆունկցիայից և այլն։ Այս ախտանիշները կարող են արտահայտվել այլ հիվանդությունների դեպքում` թութք, պարապրոկտիտ, հետանցքի ճաք , կոլիտ, ուղիղ աղիքի քաղցկեղ ։ Ելնելով սրանից` պոլիպների վիճակագրական տվյալների իսկությունը կարելի է հաստատել բնակչության կանխարգելիչ հետազոտությունների կամ դիահերձումների միջոցով։

Ուղիղ աղիքի մատնային քննությունը և ռեկտոռոմանոսկոպիան անցկացվել է բնակչության երկու խմբում։ Կանխարգելիչ հետազոտության տվյալներով հաստ աղիքի հիվանդությունների կառուցվածքում հետանցքաուղիղաղիքային շրջանի անհարմարավետության զգացում ունեցողների մոտ պոլիպները 2,5 ան•ամ ավելի պակաս են, քան գործնականում առողջ մարդկանց խմբում։ Այդպիսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հիվանդների մի մասի մոտ պոլիպներն ընթանում են առանց ախտանիշների և դուրս են մնում բժիշկների տեսադաշտից։ Ուղիղ աղիքի և խթաղու լորձաթաղանթի վիճակի գնահատման ամենաստույգ եղանակը հերձումների ժամանակ դրա ախտաբանաանատոմիական ուսումնասիրությունն է։

Որոշ հետազոտողներ հայտնաբերել են որոշակի կախվածություն ադենոմաների հաճախականության և աթերոսկլերոզի, չարորակ ուռուցքների, դիվերտիկուլյոզի, աղեստամոքսային ուղու հիվանդությունների, թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների միջև ։
Ուղիղ աղիքի և խթաղու պոլիպների ախտապատճառը պարզված չէ։ Աշխատանքները, որոնցում ուսումնասիրված է այս հիվանդույթյունների վիրուսային ծագումը, ինչպես նաև կենդանիների հաստ աղիքի պոլիպոզի նմուշ օրինակի ստեղծումը,տեսական բնույթ ունեն։  

Հաստ աղիքի բարորակ ուռուցքների հաճախականության ցուցանիշների բարձրացումը պայմանավորված է շրջապատող միջավայրի ազդեցությամբ` խոշոր արդյունաբերության առկայություն, բնակչության գերխտացում։ Ըստ շատ հետազոտողների՝ հաստ աղիքի հիվանդությունների հաճախականության բարձրացման կարևոր գործոն է ազգաբնակչության սննդի բնույթի փոփոխությունը, որն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ բարձր կալորիականություն ունեցող կենդանական ճարպեր և քիչ քանակությամբ՝ բջջանյութ։ Սրա հետևանքով հաստ աղիք է ընկնում քիչ քանակությամբ բջջանյութ պարունակող կերակրախյուս, որը նվազեցնում է աղիքի շարժիչ ակտիվությունը, իսկ մեծ քանակությամբ լեղաթթուները մարսողության ընթացքում վեր են ածվում լորձաթաղանթի վրա ուռուցքածին ազդեցություն ունեցող նյութերի։

Ախտաբանական անատոմիա։ Հիպերպլաստիկ պոլիպներն ունեն 0,5 սմ-ից փոքր տրամագիծ։ Դրանք փոքր-ինչ բարձրանում են լորձաթաղանթի մակերևույթից, ունեն փափուկ կառուցվածք և սովորական գույն։ Այս պոլիպները բնութագրվում են կատարների երկարացմամբ և բշտային լայնացմամբ։ Այս պոլիպների էպիթելը ատամնավոր ծալքավոր է, որոնցում պակասում է գավաթաձև բջիջների քանակը։ Շատ հաճախ հիպերտրոֆիկ ավշային ֆոլիկուլները նմանվում են հիպերպլաստիկ պոլիպների։ Սրանք միմյանցից տարբերակվում են միայն ձևաբանական հետազոտությամբ։

Ադենոմատոզ պոլիպներն ունեն 0,5սմ - 3սմ-ի հասնող տրամագիծ, ունեն ոտիկ կամ գտնվում են լայն հիմքի վրա։ Գույնով չեն տարբերվում շրջապատի լորձաթաղանթից, բայց ունեն պինդ կազմություն, տեղաշարժվում են լորձաթաղանթի հետ, խոցոտվում են, երբեմն արյունահոսում։

Ադենոպապիլոմատոզ պոլիպներ։ Սրանց տրամագիծը սովորաբար 1սմ-ից ավելին է, ունեն թավշյա մակերես, որն ստեղծում է անփայլ տպավորություն։ Անհարթ մակերեսի շնորհիվ երբեմն մանր բլթիկավոր տեսք ունեն։ Կարող են խոցոտվել, ընդ որում հիմքը պատվում է ֆիբրինով, որի տակից հնարավոր է աննշան արյունահոսություն։

Թավիկավոր պոլիպներ (ուռուցքներ)։ Սրանք ունեն մեծ չափսեր, տրամագիծը 2 սմ և ավելին է, կարող են ունենալ հաստ ոտիկ կամ տարածվել լորձաթաղանթի վրա։ Դրանք գրավում են մեծ տարածություն, թեթևակի բարձրանում շրջակա լորձաթաղանթից, չունեն հստակ սահմաններ։ Գույնը քիչ է տարբերվում լորձաթաղանթից, բնորոշ է անփայլ և թավշյա մակերեսը, խոցերի առկայությունը չի բացառում չարորակացման սկիզբը։ Չարորակացման վերջնական եզրակացությունը տրվում է թավիկավոր ուռուցքի ամբողջական հեռացումից հետո կատարված ձևաբանական հետազոտության տվյալների հիման վրա։

Պատանեկան պոլիպները չի կարելի դասել ադենոմաների շարքը, քանի որ դրանցում գեղձերի հիպերպլազիա և գեղձային էպիթելի ատիպիկ փոփոխություններ չկան։ Նման գոյացությունը բավականին մեծ է, կախվում է աղիքի լուսանցքում երկար ոտիկի վրա, հարթ է ու ցայտուն , ալ կարմիր բալի գույնի ունի։

Բազմաքանակության գործոնը մեծ նշանակություն ունի հիվանդության կանխատեսման մեջ։

Միայնակ պոլիպները հազվադեպ են չարորականանում (1-4% դեպքերում) և ունեն ավելի բարենպաստ կանխատեսում։

Բազմաքանակ պոլիպները կարող են տեղակայվել հաստ աղիքի հատվածներից մեկում, մեկ-երկուսում կամ տարբեր հատվածներում(ցրված), չարորակ են մոտ 20% դեպքերում։ Ցրված բազմաքանակ պոլիպները դժվար է տարբերակել հաստ աղիքի անպարզորոշ պոլիպոզից։ Վերջինս սովորաբար բնորոշվում է ախտահարման տարածվածությամբ։ Հանդիպում են հարյուր հազարավոր պոլիպներ. երբեմն չախտահարված լորձաթաղանթի հատվածներ չեն հայտնաբերվում։ Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն ընտանեկան, գենետիկական բնույթ ունի։ Այն մեծ հակում ունի չարորակացման` 80-100% դեպքերում։

«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ Արամ Հակոբյանի «Կոլոպրոկտոլոգիա» գրքից։
/Շարունակելի/  

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աղիքային անանցանելիություն. nairimed.com
Աղիքային անանցանելիություն. nairimed.com

Աղիքային անանցանելիությունը համախտանիշ է, որը բնութագրվում է մարսողական ուղիով վերջինիս պարունակության դատարկման լրիվ կամ մասնակի խանգարմամբ՝ պայմանավորված մեխանիկական խոչընդոտով կամ աղիների շարժողական ֆունկցիայի խանգարմամբ...

Վիրաբուժություն
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com

Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում...

Բուժում Ուռուցքաբանություն
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ  գործիքով...

Ախտորոշում
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com

Դեմպիգ համախանիշը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի վիրահատությունից հետո և դրսևորվում է ստամոքսից դեպի բարակ աղի սննդի շատ արագ տեղափոխմամբ...

Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:

Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...

Սննդակարգեր
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com

Բեզոարը  ստամոքսում օտար մարմնի առկայությունն է, որն առաջանում է չմարսված մասնիկների կուտակման արդյունքում (մազեր, բուսաթելեր և այլն)։ Մարդու մոտ բեզոարներ շատ հազվադեպ են հանդիպում և, որպես կանոն, բաղկացած են...

Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am
Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am

Մարդկային օրգանիզմը բավականին խելացի է, այն միշտ մեզ հայտնում է առողջական խնդիրների մասին: Պարզապես, մենք ոչ միշտ ենք կարողանում կամ ցանկանում դա նկատել...

Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության հարցում...

Ուռուցքաբանություն
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am

Հետազոտության նկարագրություն

Հելիկոբակտերի, IgG հակամարմինները որոշվում է արյան մեջ Helicobacter pylori մանրէների նկատմամբ...

Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com

Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության,  թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի...

Ախտորոշում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Կոլոնոսկոպիա. oncology.am
Կոլոնոսկոպիա. oncology.am

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ...

Ախտորոշում
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ ...

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ