Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից
Ստամոքսի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում 2-4-րդ տեղն է գրավում: Օրինակ, Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղից մահացությունը կազմում է 40%:
Ամերիկայում բժիշկներն ամեն տարի ստամոքսի քաղցկեղ են հայտնաբերում 29 հազար պացիենտի մոտ և ախտորոշումից հետո միայն նրանց 20%-ն է մեկ տարուց ավելի ապրում:
Տվյալ հիվանդության հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է: Տղամարդիկ կանանցից 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում:
Իսկ ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից:
Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են.
- ընտանեկան և ժառանգական նախահակվածությունը:
- սննդի մեջ ապխտած, թթու, կծու և նատրիում պարունակող մթերքի չափից ավելի օգտագործումը (տեղեկատվություն կա այն մասին, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 2,5 անգամ բարձր է այն անձանց մոտ, ովքեր ամեն օր կենդանական յուղ են օգտագործում):
- ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը:
- տվյալ քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է այն շրջաններում, որտեղ գյուղմթերքն արտադրվում է տորֆ պարունակող հողում:
- ատրոֆիկ և հիպերարտրոֆիկ գաստրիտ, և, ընդհանրապես բազմաթիվ բորբոքային գործընթացները:
- երկարատև չապաքինվող խոցերը:
- պոլիպները:
Պաթոլոգիական գործընթացը, որը նախորդում է ստամոքսի քաղցկեղի ձևավորմանը, կազմում է ավելի քան 10-20 տարի:
Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման մեթոդները
- Հրաժարվել չափից ավելի շատ և ոտքի վրա մշտապես ինչ-որ բան ուտելուց:
- Սննդի դանդաղ և պարբերաբար ընդունում (կարևոր է պարբերաբար «նոսրացնել» ստամոքսահյութի ագրեսիվ թթու միջավայրը. ջրով, մրգային կամ հատապտղային հյութերվ և այլն):
- Հրաժարվել կամ նվազեցնել աղի, ապխտած և չափից ավելի տապակած մթերքի օգտագործումը (ավելի լավ է օգտվել միկորալիքային վառարաններից, ուտելիքը գոլորշու վրա պատրաստել):
- Բնական հյութերի (հատկապես, նարնջի) կամ կաթի օգտագործումն ավելացնել:
- Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքներից կամ դրանք նոսրացնել սոդայաջրով կամ հանքային ջրով: Հրաժարվել նաև ծխելուց:
- Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման գործում կարևոր նշանակություն ունի կանաչ մրգերի և բանջարեղենի, ինչքան հնարավոր է շատ օգտագործումը. դրանք հարուստ են բնական հակաօքսիդանտներով (ասկորբինաթթվով, b-կարոտինով, վիտամին E-ով): Օգտակար է նաև վիտամինա-հանքային համալիրների ընդունումը:
Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանիշները
Սկզբնական շրջանում հիվանդերը, եթե նրանց մոտ զարգանում է ստամոքսի քաղցկեղ, որովայնում անհարմարության զգացողություն են ունենում և ժամանակ առ ժամանակ առաջացող ցավեր: Հնարավոր են տհաճ հոտով բխկոց: Այս ախտանիշները մի քանի շաբաթ անց ուժեղանում են, հատկապես, ուտելուց հետո: Ուռուցքով պայմանավորված, կերակրափողի լորձաթաղանթի նյարդա-ռեֆլեկտորային ապարատը հանգեցնում է հիպերսալիվացիայի (բարձրացած թքարտադրություն), որը երբեմն քաղցկեղի առաջին նշաններից մեկն է համարվում:
Դրան հետևում է անորեկսիան (ախորժակի բացակայություն), ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի, սրտխառնոց է առաջանում: Եթե ուռուցքային գործընթացն ավելի արտահայտված է դառնում, հիվանդները սկսում են բողոքել պարբերաբար փսխումներից, իսկ առավել բարդ դեպքերում, նաև` կլման ակտի±±± խանգարումից: Աստիճանաբար սակավարյունություն է զարգանում: Կղանքը դառնում է մուգ գույնի, ինչն էլ վկայում է ստամոքսային արյունահոսության մասին: Վերը նշված առաջին իսկ նշանների դեպքում հարկ է դիմել բժշկի:
Կերակրափողի քաղցկեղ
Շատ երկրներում կերակրափողի քաղցկեղը չի անցնում 2%-ից: Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում, հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է:
Ռիսկի գործոններն են
- Ժառանգական նախահակվածությունը:
- Կերակրափողի լորձաթաղանթն ալկոհոլով, տաք հեղուկներով պարբերաբար գրգռումը և այլն: (Ֆրանսիայում հիվանդների 88% դեպքում մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումն է, հյուսիսի բնակիչների մոտ` հում սառեցրած ձկնեղեննն ու թունդ ալկոհոլային խմիչքները, Ճապոնիայում` տաք օղին (սակե): Միջին Ասիայում բնիկների մոտ կերակրափողի քաղցկեղի հիվանդացությունը 8-10 անգամ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների բնակիչների
- մոտ: Դա նույնպես պպայմանավորված է սննդի ընդունման առանձնահատկություններով:
- Ծխելը:
Կերակրափողի քաղցկեղի ախտանիշներն են
- Այրոցի զգացում, սնունդը կուլ տալու ժամանակ դժվարություններ:
- Հիպերսալիվացիա (բարձրացած թքարտադրություն):
Պացիենտի վիճակով և վիրաբույժի փորձառությամբ պայմանավորված, վիրահատական բուժումից հետո հիվանդների 2-ից 20%-ն ապրում է 5 տարի` առանց հիվանդության կրկնության: Մի խոսքով, հիվանդությունը բավականաչափ լուրջ է, որը հատուկ ուշադրություն և մասնագետների միջամտություն է պահանջում:
11.05.2012 Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
03.12.2024
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
21.03.2024
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
23.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
18.10.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
17.10.2022
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
25.08.2022
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
22.08.2022
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
14.07.2022
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
01.07.2022
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
21.04.2022
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
12.04.2022
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
06.04.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwPRlIS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ