Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:

 

Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ  կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:

 

Ինչո՞վ է դա պայմանավորված

 

Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:

 

Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:

 

Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:

 

Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև  այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:

 

Լեղաքարային հիվանդության ախտորոշումը

 

Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:

 

Պահպանողական բուժում

 

Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:

 

Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը

 

Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են:  Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:

 

Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :

 

Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vsemboleznyam.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

HAMO

24.04.2014

BAREV ZEZ YES UNEM LXAPARKUMS QARER 2-HAT YES 18-TAREKANEM IN4 XORURT KTAQ

Մեդ-Պրակտիկ

29.10.2013

Հարգելի Աիդա, բարև Ձեզ, ստորև ռուսական աղբյուրից հղում է թիվ 5 սեղանի վերաբերյալ.

http://www.dieta.ru/medicdiets/diettable5/

Աիդա

26.10.2013

Ողջույն Կարող եք ասել որտեղից կարող եմ ծանոթանալ համար 5 սննդակարգին

Մեդ-Պրակտիկ

01.08.2013

Հարգելի Կարինե, բարև Ձեզ, յուրաքանչյուր կլինիկա ունի իր վիրահատությունների գնացուցակը, ուստի խորհուրդ ենք տալիս մեր կայքի ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ խորագրում փնտրել կլինիկաների մինի-կայքեր և դիմել։ Գնացուցակ կարող եք գտնել, օրինակ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բծշկական կենտրոնի մինի-կայքում և մոտավոր կարծիք կազմել։

Կարինե

29.07.2013

իսկ վիրահատման գումարը ինչքան է կազմում?

Մեդ-Պրակտիկ

20.05.2013

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս կարդալ կայքում տեղադրված հոդվածները, որոնք, հուսով ենք, կօգնեն Ձեզ.

https://www.med-practic.com/arm/78/23842/article.more.html

https://www.med-practic.com/arm/143/12027/article.more.html

https://www.med-practic.com/arm/334/25124/article.more.html

Hasmik

18.05.2013

Barev dzez,shat shnorhakal klinem dzezanic,ete indz uxutyun cuyc taq,te in4 karoxem ogtagorcel @ndhanrapes,laxaparkic qareri mecanalu vtangi hetkapvac,ardyoq karelie gazavorvac @mpeliqner ogtagorcel@

Hasmik

13.05.2013

Shat shnorhakalem,vor patasxaneleq im harcin,dzer tvac xorhurd@ anpayman kogtagorcem,es misht hetevumem dzer kayqin.Shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

27.04.2013

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, լեղաքարային հիվանդության վտանգը քարի լեղածորանի մեջ հայտնվելն է, որն արտահայտվում է սուր ցավային նոպայով։ Նման սրացման փուլում անպայման պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները։ Նոպաների միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է պարտադիր կերպով պահպանել սննդակարգը և սնուցման ժամանակակարգը:

Նոպայի ժամանակ ցավերը մեղմելու համար կարելի է տաքացնող թրջոց դնել: Դրա համար հարկավոր է մի ճաշի գդալ քաֆուրը (կամֆորա) տաքացնել, դրա մեջ մի ոչ մեծ լաթ թաթախել ու դնել լեղապարկի ուղղությամբ: Ցավը մի քանի րոպեից կթուլանա: Սակայն այս դեպքում ևս հարկավոր է դիմել բժշկի ու հետևել նրա բոլոր ցուցումներին: (https://www.med-practic.com/arm/731/14845/article.more.html)

Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ ուտել, բայց հաճախ` օրական 4-5 անգամ: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցների, ճարպերի և թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի և բուսական յուղի քանակները` սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, թրթնջուկ, սպանախ, կծու և գրգռիչ մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:  (https://www.med-practic.com/arm/915/18506/article.more.htm)

 

Hasmik

25.04.2013

Es lexaparkums unem 5 qarer, mek@ mec 4api e, 23 tarekan em,kerakrox mayr em, cakocner unenumem ha4axaki, in4 xorhurd ktaq.Naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ