Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Փորկապություն
Մինչև մարդն իր կյանքը ևս մեկ կենցաղային հայտնագործությամբ կզարդարեր, կարելի է ասել, առողջ կենսակերպ էր վարում: Թվում է, թե հայտնագործությունը չնչին բան էր, սակայն մարդկության կյանքը շատ փոխեց:
Մեր նախնին իր պետքերը թփերի մեջ էր բավարարում կամ` մութ անկյուններում: Զուգարանակոնքը հայտնագործելու վտանգը թերևս կարելի է ատոմային ռումբի հետ համեմատել, այն իմաստով, որ մարդկանց մոլորության մեջ է գցել: Փորձենք բացատրել` ինչու. երբ մարդն իր մարմնի ծանրությամբ դիրքավորվեց զուգարանակոնքին կամ, ինչպես կատակով ասում են, տնքաթասին, նրա մկանների բոլորովին այլ խումբ սկսեց լարվել այն մկանների փոխարեն, որոնք պատասխանատու են կղանքի արտամղման համար. փաստորեն, վերջիններս անգործության մատնվեցին:
Բացի այդ, մարդիկ սկսեցին շատ ուտել, փափուկ քնել ու քիչ շարժվել, ուստի շատերի համար այդ «դուրսբերման» պրոցեսը շատ դժվարացավ: Որոշ տվյալների համաձայն` աղիքների դատարկումը պետք է հերթագայի սնունդ ընդունելու գործընթացին: Իսկ մենք կարծում ենք ու հարմարվել ենք այն մտքին, որ եթե օրական գոնե մեկ անգամ «դատարկվում ենք», դա նույնիսկ գերազանց ցուցանիշ է: Իսկ սնունդ ընդունելուց հետո ամեն անգամ կեղտոտում են երեխաները, յոգերը, նրանք, ովքեր հեռու են քաղաքակրթության հրաշքներն ըստ արժանվույն գնահատելուց ու շարունակում են մեր նախապապերի «լավագույն ավանդույթները»:
Եթե «դատարկման» վերոնշյալ տարբերակները (օրական գոնե մեկ անգամ) ձեզ ծանոթ չեն ու օրական մեկ անգամն էլ կարծես չի ստացվում, կնշանակի փորկապություն ունեք, ինչի պատճառները բազում են, սակայն ավելի շատ պայմանավորված են լյարդի ու մարսողական տրակտի գործունեությամբ: «Ծույլ» աղիքներն աշխատեցնելու համար պետք է մի քիչ ուշադրություն հատկացնել այդ խնդրին: Թուլությունը (աթոնիա) կարող է սննդակարգում բջջանքի պակասի ու անբավարար հեղուկի հետևանք լինել: Սթրեսն ու ֆիզիկական վարժությունների պակասը նույնպես կարող է հանգեցնել փորկապության:
Նախ ասենք, որ հասուն մարդու օրաբաժնում ամենաքիչը պետք է 6 բաժակ հեղուկ լինի: Իսկ օրգանիզմին բջջանք են «մատակարարում» ամբողջահատիկ (թեփը չհանած) հացահատիկները, մրգերն ու բանջարեղենը: Շատ բջջանք են պարունակում լոբազգիները, սև սալորը, թուզը, չամիչը, ծիրանը, եգիպտացորենի փաթիլները, վարսակաձավարը, տանձը և ընկույզը: Մի նախազգուշացում. որպեսզի գազերից չտանջվեք, սննդաբաժնում հյուսվածքամթերքն ավելացրեք աստիճանաբար: Ֆիզիկական վարժությունները նպաստում են, որ սնունդն առաջ շարժվի աղիքներով: Սակայն դա չի նշանակում, որ անմիջապես ուտելուց հետո պետք է զբաղվեք սպորտով: Սթրեսը նույնպես փորկապության պատճառ կարող է լինել: Կօգնի լիաթոք ծիծաղը: Զգուշացեք այն սննդատեսակից, որից արդեն նկատել եք, որ փորկապություն է առաջանում: Հաճախ պանիրը, կաթը, բրինձը, արմավն են պատճառ դառնում փորկապության: Կաթնամթերքի ողջ տեսականին պարզապես կարելի է «տոնական» համարել աղիքների համար: Սակայն հիշեք, որ օրինակ` 2 օրվա, ոչ թարմ մածունը հակառակ ազդեցությունն ունի, քանի որ այն պնդացնող հատկություն ունի: Ոմանց մոտ փորկապություն է առաջանում սովորական իրավիճակի փոփոխության հետ կապված, ասենք հյուր եք գնացել, գործուղման մեջ եք կամ էլ հիվանդ եք: Այդ դեպքում պետք է ընդամենը մի բուռ թրջած չիր ուտել կամ էլ 1-2 խնձոր: Իսկ եթե երեկոյան քնելուց առաջ մի բաժակ թարմ (նույն օրվա) մածուն կամ կեֆիր խմեք ու առավոտյան դեռևս անկողնում պառկած մի քիչ շփեք փորը, վեր կենալուց հետո էլ մի բաժակ կիտրոնով ու մեղրով գոլ ջուր խմեք, ապա փորկապության մասին կարող եք մոռանալ ընդմիշտ: Եթե ձեռնարկված միջոցները չօգնեն, վերանայեք ձեր մթերքի զամբյուղը: Եթե 2-3 օր զուգարան չեք մտել, ուրեմն պետք է հոգնա անել կամ էլ գլիցերինային մոմիկներ օգտագործել: Իսկ եթե այն շարունակում է դառնացնել ձեր կյանքը, կարելի է շաբաթական մեկ անգամ թուլացնող միջոց կիրառել, սակայն այն ժամանակ միայն, եթե այլևս ոչ մի բնական միջոց չի օգնում:
01.08.2011 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ