Վարակաբանություն
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային հիվանդություններից։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ այս վիրուսը Միացյալ Նահանգներում մինչև 1 տարեկան երեխաների մոտ բրոնխիոլիտի և թոքաբորբի ամենատարածված պատճառն է։ Որոշ երեխաների մոտ տվյալ վիրուսը կարող է առաջացնել բրոնխիոլիտ, իսկ հետո՝ ավելի ծանր շնչառական հիվանդություններ, ինչը հանգեցնում է հոսպիտալացման, ավելի հազվադեպ՝ մահվան։ Երեխաների մոտ վարակի այլ ախտանիշներից են` թուլությունը, անտարբերությունը, ախորժակի անկումը, երբեմն՝ ջերմությունը։ Այն հանդիսանում է նորածինների և երեխաների ստորին շնչուղիների վարակային հիվանդությունների հիմնական պատճառը։
2023թ.-ի մայիսին Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) հաստատեց ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը՝ Arexvy (GSKplc) և Abrysvo (Pfizer): Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսի դեմ պատվաստանյութի բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններն ավարտվել են 2023 թվականին։
ԱՄՆ ՀՎԿԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստել հղիներին Pfizer-ի Abrysvo-ի մեկ դեղաչափ պատվաստանյութով 32 0/7 շաբաթականից մինչև 36 6/7 շաբաթական հղիության ընթացքում: Հղի կանայք, ում հղիության ժամկետը գերազանցում է 36 շաբաթը և 6 օրը, չպետք է պատվաստվեն, քանի որ քիչ հավանական է, որ նրանք բավարար ժամանակ ունենան հակամարմիններ արտադրելու, ընկերք դրանց մուտք գործելու և երեխային պաշտպանելու համար: Փոխարենը, նրանց նորածինը պետք է պատվաստվի RSV-ի դեմ (օրինակ՝ nirsevimab) վարակման սեզոնից անմիջապես առաջ կամ սեզոնի սկզբին:
Միացյալ Նահանգների մեծ մասում հղի կանայք պետք է ստանան RSV պատվաստանյութ սեպտեմբերից (RSV սեզոնի ենթադրյալ մեկնարկից 1-2 ամիս առաջ) մինչև հունվար (RSV սեզոնի ենթադրյալ ավարտից 2-3 ամիս առաջ), որպեսզի իրենց երեխաները պաշտպանված լինեն RSV ծանր հիվանդությունից ծննդյան ժամանակ:
Մայրական RSV պատվաստանյութը տրվում է հղիության 32-36 շաբաթվա ընթացքում: Մայրական հակամարմինները երեխային պաշտպանում են RSV-ից ծնվելուց հետո մոտ 6 ամսվա ընթացքում: Նորածինները, ովքեր ծնվում են մոր պատվաստումից 1-2 ամիս անց արդեն իսկ պաշտպանված են RSV-ից: Այնուամենայնիվ, մայրական պատվաստանյութով ապահովված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։
ԱՄՆ-ում Pfizer-ի Abrysvo պատվաստանյութը RSV-ի դեմ միակ պատվաստանյութն է, որը խորհուրդ է տրվում հղի կանանց:
Մեծ Բրիտանիայում հղիներին RSV պատվաստումը խորհուրդ է տրվում նախածննդյան խնամքի 28-րդ շաբաթից սկսած: 28-րդ շաբաթվա ընթացքում կամ դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում պատվաստվելը կօգնի հղիներին ունենալ հակամարմինների բավարար մակարդակ, որոնք կփոխանցվեն պտղին: Պատվաստումը երեխային կապահովի լավագույն պաշտպանությունը, նույնիսկ վաղաժամ ծնվելու դեպքում:
2024թ.-ի Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական կոնգրեսի (ECCMID) շրջանականերում ներկայացվել էր մանրամասն տեղեկատվություն (Infovac Data)` Nirsevimab-ի ներդրումից առաջ և հետո բրոնխիոլիտի դրվագների համեմատության վերաբերյալ և իմունիզացիայի թիրախային խմբում արձանագրված RSV դեպքերի նվազման մասին:
Ըստ աղբյուրի 2023 թվականի սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված նորածինների ավելի քան 70%-ը պատվաստվել էր նիրսևիմաբով:
Մեկ եռամսյակի կտրվածքով 3 ամսական երեխաների շրջանում բրոնխիոլիտի և արագ ախտորոշման թեստի (RDT) RSV+ հաճախականության վերլուծությունը արձանագրել էր 2022-23թթ. և 2023-24թթ. սեզոնների միջև գրանցված բրոնխիոլիտի դեպքերի 56%-ով նվազում, իսկ 4-ից 24 ամսական երեխաների շրջանում` 2022-23թթ. և 2023-24թթ. սեզոններին գրանցված բրոնխիոլիտի դեպքերի 33%-ով նվազում:
Առանցքային կետեր`
- RSV-ն նորածինների մոտ ստորին շնչուղիների հիվանդությունների (LRTI) և հոսպիտալացման հիմնական պատճառն է
- Բոլոր նորածինները գտնվում են RSV-LRTI-ի վտանգի տակ, ինչն առաջնահերթ և շատ կարևոր է դարձնում պաշտպանությունը
- Առաջին անգամ հասանելի են իմունիզացիայի ռազմավարություններ՝ նորածինների մոտ RSV-LRTI-ի կանխարգելման համար
- Nirsevimab-ը մեկ դեղաչափ է, որը դրսևորել է արդյունավետություն՝ նվազեցնելով RSV-LRTI-ով բուժհաստատություններ դիմելիությունը՝ ներառյալ հոսպիտալացումները:
- Nirsevimab-ը հաջողությամբ ներդրվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Լյուքսեմբուրգում 2023-24 թվականներին՝ արդյունավետության և անվտանգության մասին վաղ արձանագրություններով, որոնք համահունչ են նախորդ կլինիկական փորձարկումների արդյունքներին:
2023 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ENVIE բազմակենտրոն, պրոսպեկտիվ, դետքային դիտարկման արդյունքները Նիրսևիմաբի արդյունավետության վերաբերյալ` RSV բրոնխիոլիտով հոսպիտալացված <12 ամսական երեխաների մոտ (n=690 դեպք, n-345 վերահսկում):
- Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ հոսպիտալացումների RSV-ով պայմանավորված բրոնխիոլիտի դեպքում կազմել է 83%
- Նիրսևիմաբի արդյունավետությունն RSV-ով պայմանավորված բրոնխիոլիտի դեպքերի առումով, որոնք ինտենսիվ թերապիա էին պահանջում կազմել է 69.6%
- Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ բրոնխիոլիտի, որը պայմանավորված է RSV-ով և որը պահանջում է արհեստական շնչառության սարքի կիրառում կազմել է 67.2%:
Ըստ երկրների Նիրսևիմաբի արդյունավետությունն ընդդեմ RSV-ով պայմանավորված հոսպիտալացումների գնահատվել է հետևյալ կերպ. ԱՄՆ-ում` 90%, Իսպանիա` 89%, Ֆրանսիա` 83%, Լյուքսեմբուրգ`69%:
08.11.2024 Կարդացեք նաև
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
05.06.2023
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ