Վարակաբանություն
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ:
Հիվանդների 20-50%-ի դեպքում վարակն ընթանում է տարածուն ձևով՝ բարձր մահաբերությամբ կամ հաշմանդամությամբ:
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր տարի արձանագրվում է 1.2 մլն մենինգոկոկային վարակով հիվանդության դեպք, որից 135000-ը՝ մահվան ելքով: Եվրոպական տարածաշրջանում 15 երկիր համարվում է մենինգոկոկային վարակի առումով միջին էնդեմիկության (2-10դեպք/100000 բնակչություն): Աշխարհում շուրջ 30 տարի կիրառվում են մենինգոկոկային վարակի կանխարգելման համար արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր:
Պատվաստումը կատարվում է երեխաների և մեծահասակների շրջանում: Շատ երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Իտալիա և այլն) պատվաստումը ներառված է իմունականխարգելման ազգային օրացույցում՝ որպես պլանային պատվաստում:
Այն կատարվում է նաև համաճարակաբանական ցուցումով:
ԱՄՆ-ի հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ԱՀԿ-ի առաջարկությամբ մենինգոգոկային պատվաստումը կատարվում է սկսած 2 ամսական հասակից:
Կանխարգելման համար արդյունավետ է նաև հետազդակային հակաբիոտիկականխարգելումը կոնտակտավոր անձանց շրջանում:
Վերջին տարիներին COVID-19 համավարակով պայմանավորված աշխարհում ակտիվացել են պատվաստումներով կանխարգելվող վարակները, քանզի համավարակը հանգեցրեց վարակիչ հիվանդություների դեպքերի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման գործընթացների խափանումների:
Նկատվում է նաև մենինգոկոկային մենինգիտի դեպքերի ակտիվացում: Արձանագրվել է ուսանողի մահվան դեպք Ղազախսատնի Ալմա-Աթա քաղաքում:
Ցավոք ունենք նաև մահվան դեպք (42 տարեկան, կին) Հայաստանում:
Մեր երկրում 2019-2023թթ. ժամանակահատվածում արձարագրվել է մենինգոկոկային վարակի 20 դեպք, (0.15/100000), այդ թվում՝ 13-ը (65%)՝ մինչև 18 տարեկաների շրջանում, 7-ը (35%)` իգական սեռի շրջանում: Հայաստանի հանրապետությունում 2016թ. մենինգակոկային վարակի դեմ պատվաստումները ներդրվել են ազգային օրացույցում և նախատեսված են նախազորակոչային տարիքի անձանց համար:
Կանխագելման համար առաջարկվում է.
- Կասկածելի ախտանշաների/բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի մկանների կարկամություն, լուսավախություն, փսխում/ առկայության դեպքում անմիջապես դիմել բժկի խորհրդատվության, քանի որ հակաբիոտիկներով բուժման հետաձգումը բարդացնում է հիվանդության ելքը։
- Կասկածելի ախտանշաններով անձանց և հիվանդների մեկուսացում:
- Կոնտակտավորների շրջանում հետազդակային հակաբիոտիկականխարգելում, իմունականխարգելում:
- Փակ շինություններում մարդկանց կուտակումների սահմանափակում, տարածքի հաճախակի օդափոխություն, խոնավ մաքրում, շնչառական հիգիենայի պահպանում, հատկապես՝ ծերանոցներ, մանկատներ, դպրոցական, նախադպրոցական կազմակերպություններ:
08.01.2024 Կարդացեք նաև
14.12.2022
01.09.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ