Վարակաբանություն
COVID-2019. ի՞նչ է SARS-CoV-2-ը. «Սալուտեմ» ամսագիր

Չինացի վիրուսաբանները կարողացան ռեկորդային ժամկետներում վերծանել կորոնավիրուսի գենետիկական ինֆորմացիան։ Արդեն 2020-ի հունվարի 21-ին նրանք հրապարակեցին վիրուսի գենոմի կառուցվածքը, իսկ երեք օր անց՝ վերջինիս հստակ նկարագրությունը։ Դրանից հետո ամբողջ աշխարհի բժիշկներն ու մանրէաբաններն սկսեցին մշակել դեղորայք և պատվաստանյութ։
Գիտնականներն առանձնացրել են COVID-19-ի ախտանիշների 7 խումբ:
COVID-19-ով հիվանդացածների մոտ գիտնականները հայտնաբերեցին կարևոր կենսամարկերներ և առանձնա-ցրին կորոնավիրուսային վարակի յոթ խումբ, ինչը կարող է օգնել հիվանդության բուժման և պատվաստանյութերի ստացման գործընթացներում։
COVID-19-ի յոթ ձևերը
Հետազոտության շրջանակներում գիտնականները հարցում իրականացրին 109 ապաքինվողների և ստուգողական խմբից` 98 առողջ մարդկանց շրջանում, հետազոտելով նաև նրանց արյունը։ Ըստ ստացված տվյալների՝ COVID-19-ի որոշ ախտանիշներ փոխկապակցված են և ձևավորում են մի քանի խումբ.
- գրիպանման ախտանիշներ (տենդ, սարսուռ, թուլություն և հազ),
- սովորական մրսածությանը նման ախտանիշներ (քթահոսություն, փռշտոց, ցավ` կոկորդում և քթի լցվածություն),
- ցավեր հոդերում և մկաններում,
- աչքերի և լորձաթաղանթների բորբոքում,
- խնդիրներ թոքերում, ներառյալ` հևոց, թոքաբորբ,
- ստամոքսաղիքային ուղու հետ կապված խնդիրներ, ներառյալ` լուծ, սրտխառնոց, գլխացավ,
- համի և հոտառության կորուստ և այլ ախտանիշներ:
Ինչ վերաբերում է վերջին խմբին, ապա համի և հոտառության կորուստը հիմնականում դրսևորվում է «երիտասարդ իմունային համակարգով» մարդկանց մոտ։ «Երիտասարդ իմունային համակարգ» հասկացությունը որևէ կապ չունի հիվանդի տարիքի հետ, այլ պայմանավորված է T լիմֆոցիտների հատուկ պաշտպանական բջիջների քանակով։
COVID-19-ի «մատնահետքը»` արյան մեջ
Հետազոտողները հայտնաբերել են, որ հիվանդությունը մարդու իմունային համակարգում զգալի փոփոխություններ է առաջացնում՝ թողնելով յուրատեսակ «մատնահետք»։ Т-լիմֆոցիտները, որոնք պատասխանատու են իմուն պատասխանի ուժեղացման և վարակված բջիջների ոչընչացման համար, ակտիվ են մնում նույնիսկ հիվանդների առողջանալուց հետո։ Սա վկայում է այն մասին, որ իմուն համակարգը դեռևս շարունակում է ինտենսիվորեն պայքարել հիվանդության դեմ՝ նույնիսկ առաջին վարակումից շաբաթներ անց։
Սրանով կարող է պայմանավորված լինել այն, որ COVID-19-ով հիվանդացածներից շատերն ապաքինումից հետո դեռ երկար ժամանակ կարող են թուլություն զգալ։
Միևնույն ժամանակ, ռեգուլյատոր Т-լիմֆոցիտների քանակը, որոնք վերահսկում են իմուն պատասխանի ուժը և տևողությունը, ապաքինվողների մոտ կտրուկ կրճատվում է։ Սա վտանգավոր համադրություն է, որը կարող է հանգեցնել աուտոիմուն հիվանդությունների առաջացման։
Որքան բարձր է ջերմությունը, այնքան ամուր է իմունիտետը:
Ապաքինվածների արյան մեջ կարող է դիտվել հակամարմիններ արտադրող իմուն բջիջների բարձր քանակ։ Որքան բարձր է հիվանդի ջերմությունը հիվանդության թեթև ընթացքի ժամանակ, այնքան ամուր է վիրուսի դեմ արտադրվող իմունիտետը։
Ըստ գիտնականների՝ հետազոտությունները ցույց տվեցին, որ COVID-19-ից օրգանիզմի պաշտպանության ժամանակ մարդու իմուն համակարգը «կրկնապատկվում» է իմուն բջիջների և հակամարմինների համադրված ազդեցության շնորհիվ։ Բջիջները նաև կարող են «հիշել» վիրուսի որոշակի «շարժումները» և պատասխանել դրանց։ Ըստ գիտնականների՝ մյուս քայլը պետք է լինի այս բացահայտումների գործնական կիրառումը վարակվածներին բուժելիս և COVID-19-ի պոտենցիալ պատվաստանյութերի մշակումը։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15


Կարդացեք նաև

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...



Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:
Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...



Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...



Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...



Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...



Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...



Ըստ համաճարակաբանության, վիրուսաբանության տվյալների՝ Covid-19-ի փոխանցումն ու ախտանիշները հղիների մոտ ընթանում են առանց առանձնահատկությունների՝ ինչպես բոլորի մոտ...



Ի՞նչ դեր ունեն հակամարմիններն օրգանիզմում:
Հակամարմինները կամ իմունոգլոբուլինները հատուկ սպիտակուցային նյութեր են, որոնք արտադրվում են...



Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է:
COVID-19-ը դարձել է մեր ժամանակի մարտահրավերը՝ ազդելով կյանքի շատ ոլորտների վրա...



Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»...



Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային թոքաբորբի ախտորոշման հարցում: Արթմեդ բժշկական կենտրոնի ճառագայթաբան, համակարգչային...



Այս հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից է: ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում...



Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։
Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ...



Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն