Վարակաբանություն
COVID-19. ախտանշանները. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որը կարող է հայտնաբերվել ինչպես մարդու մոտ, այնպես էլ` կենդանիների: Սովորաբար, կորոնավիրուսները թեթև բորբոքային գործընթացներ են առաջացնում` շնչուղիներում: Ավելի լուրջ կլինիկական դեպքեր են գրանցվել SARS- և MERS-կորոնավիրուսներով վարակների ժամանակ: SARS-CoV-2 վիրուսը գենետիկորեն նման է SARS կորոնավիրուսին:
COVID-19 ախտանիշները առանձնահատուկ չեն և կարող են տարբերվել` ըստ արտահայտվածության աստիճանի: Հիվանդությունը կարող է ընթանալ առանց հիվանդության ախտանշանների, սակայն կարող է նաև առաջացնել ծանր թոքաբորբ, իսկ վատագույն դեպքում` ռիսկի խմբի մարդկանց մոտ, կարող է մահացու ելք ունենալ: Ի՞նչ է անում վիրուսը մեր օրգանիզմի հետ: Վնասու՞մ է այն, արդյոք, որևէ կոնկրետ օրգան:
Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև: Հիշեցնենք, որ Heading 2 ռիսկի խմբի մեջ են մտնում քրոնիկական հիվանդությամբ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունն ավելի հաճախ է ընթանում բարդություններով, քան` մյուսների մոտ: Ռիսկի խմբում են տարեցները և քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց մոտ հաճախ հիվանդության լուրջ ձևերն են դրսևորվում:
Հիմնական ախտանիշներն են.
- Գլխացավ
- Հոտառության կորուստ
- Քթի փակվածության զգացում
- Հազ
- Հոգնածություն և թուլություն
- Մկանային ցավեր
- Հարբուխ
- Համի զգացողության կորուստ
- Ցավ կոկորդում
- Բարձր ջերմություն
Ավելի ծանր դեպքերում կարող են լինել.
- դժվարացած շնչառություն,
- ցավ` կրծքավանդակում,
- խոսքի և շարժումների խանգարում:
Ներկա տվյալներով` COVID-19 վիրուսի ախտանիշները շատ նման են գրիպի ախտանիշներին: Վիրուսը կարող է առաջացնել հազ, բարձր ջերմություն և բերել շնչառության դժվարացման:
Վիրուսով վարակումը տեղի է ունենում հիվանդի հետ սերտ շփման արդյունքում, որն ունի բնորոշ ախտանիշներ, առաջին հերթին` հազ:
Վիրուսի գաղտնի շրջանը մոտավորապես 2-14 օր է, միջինը` 5 օր:
Կորոնավիրուսով վարակման կանխարգելման առաջնային միջոցառումներից է ձեռքերի հիգիենան:
Կորոնավիրուսի վարակման մասին վկայում է, եթե առկա են հետևյալ ախտանշաններից.
- հազ,
- ջերմություն> 38°C,
- դժվարացած շնչառություն,
- ցավ` կոկորդում:
Գնահատե՛ք առողջական Ձեր վիճակը և գործե՛ք համապատասխան.
- ախտանիշները թեթև են կամ չափավոր. մնացեք տանը, հետևեք սեփական վիճակին և մեկուսացեք,
- ախտանիշները ծանր են (ջերմությունը> 38°C, հազ), մնացեք տանը և բժիշկ հրավիրեք,
- առողջական վիճակը կրիտիկական է (դժվարացած շնչառություն` անհետաձգելի բուժօգնություն է անհրաժեշտ), զանգահարեք շտապօգնություն,
- սերտ շփում եք ունեցել COVID-19 վարակված մարդու հետ, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք:


Կարդացեք նաև

Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:
Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...



COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...



Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...



Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող, տաք ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք սպիրտ պարունակող ձեռքերի ախտահանիչ նյութեր...



COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...



Վարակի ախտանիշներով բոլոր մարդիկ, հնարավորության դեպքում, պետք է թեստավորվեն: Թեստավորում անհրաժեշտ է նաև այն անախտանիշ անձանց, ովքեր սերտ շփվել են հիվանդի հետ կամ պոտենցիալ կարող են հիվանդանալ...



Ինչպե՞ս պաշտպանվել և պաշտպանել շրջապատը, եթե հայտնի չէ, թե ով է վարակված:
Հետևե՛ք զգուշության տարրական կանոններին. շրջապատից գտնվեք անվտանգ հեռավորության վրա...



COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին...



Քանի որ COVID-19- ը նոր հիվանդություն է, հիվանդության կլինիկական ընթացքի մեծ մասը մնում է անորոշ, մասնավորապես, եթե առկա են, հնարավոր երկարաժամկետ առողջական հետևանքները: Հիմնվելով մի ուսումնասիրության վրա...



Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները, ընդունելով կյանքը որպես Աստծո պարգև և պահպանել...



Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2 վարակի և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար...



Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր...



Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ