Վարակաբանություն
Ի՞նչ անել, եթե շփվել եք COVID-19-ով վարակվածի հետ. nairimed.com
                            Ինչպե՞ս պաշտպանվել և պաշտպանել շրջապատը, եթե հայտնի չէ, թե ով է վարակված:
Հետևե՛ք զգուշության տարրական կանոններին. շրջապատից գտնվեք անվտանգ հեռավորության վրա, դիմակ կրեք, լավ օդափոխեք շինությունը, խուսափեք մարդկային կուտակումներից, լվացեք ձեռքերը և հազի կամ փռշտոցի ժամանակ փակեք քիթը և բերանը` արմնկածալքով կամ անձեռոցիկով: Հետևե՛ք Ձեր բնակավայրի կամ աշխատավայրի համար տրված ցուցումներին: 
Մանրամասն ծանոթացեք բնակչության համար նախատեսված խորհուրդներին:   
Ի՞նչ անել, եթե սերտ շփում եք ունեցել COVID-19-ով վարակվածի հետ
Եթե շփվել եք հիվանդի հետ, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, չի կարելի բացառել COVID-19-ով վարակումը:  
COVID-19-ով հիվանդի հետ շփումից հետո անհրաժեշտ է.
- զանգահարել առողջապահական ծառայությունների մատակարարին կամ COVID-19-ի դեմ պայքարի «թեժ գիծ» և ճշտել՝ որտեղ և երբ կարող եք թեստավորվել,
 - համագործակցել շփվողների հայտնաբերերման աշխատանքին՝ վիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով,
 - թեստավորման անհասանելիության դեպքում մնալ տանը և 14 օր խուսափել շրջապատի հետ շփվելուց,
 - այս շրջանում պետք է խուսափել աշխատանքի, ուսումնական հաստատություն կամ հասարակական վայր այցելելուց,
 - շրջապատից՝ այդ թվում ընտանիքի անդամներից, առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել,
 - կրել բժշկական դիմակ՝ շրջապատի վարակման կանխարգելման նպատակով, այդ թվում` բժշկական օգնության դիմելիս,
 - կանոնավոր լվացեք ձեռքերը,
 - առանձին սենյակում մեկուսացեք ընտանիքի անդամներից, անհնարինության դեպքում` բժշկական դիմակ դրեք,
 - օդափոխեք շինությունը,
 - այլ անձանց հետ մի սենյակում գտնվելու դեպքում մահճակալները միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա տեղակայեք,
 - 14 օր հետևեք Ձեր վիճակին և վարակի ախտանիշների հնարավոր առաջացմանը,
 - մի՛ մոռացեք դրական տրամադրության, հարազատների հետ հեռախոսով կամ համացանցով շփվելու, ինչպես նաև տանը ֆիզիկական վարժություններ կատարելու մասին:
 
Բուժհաստատություն գնալիս, ինչպես նաև բժշկական միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է դիմակ կրել, շրջապատից գտնվել առնվազն մեկ մետր հեռավորության վրա և ձեռքերով չդիպչել մակերևույթներին: Այս կանոնը վերաբերվում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:
Որքա՞ն ժամանակ է անցնում COVID-19-ով վարակումից հետո` մինչև ախտանիշների առաջացումը:
COVID-19 վարակի աղբյուրի հետ շփումից հետո մինչև ախտանիշների առաջացումը, որպես կանոն, տևում է 5–6 օր, և գտնվում է 1-14 օր միջակայքում: Այդ պատճառով վիրուսի տարածման կանխարգելման նպատակով վարակի աղբյուրի հետ շփվածներին խորհուրդ է տրվում շրջապատից մեկուսանալ և տանը գտնվել 14 օր, հատկապես այն շրջաններում, որտեղ թեստավորումը քիչ հասանելի է:     
Ի՞նչ պետք է անել, եթե առկա են COVID-19  ախտանիշներ, և ո՞ր պահին պետք է դիմել բժշկական օգնության:
COVID-19-ի վարակման մասին վկայող ախտանիշների առկայության դեպքում պետք է դիմել առողջապահական ծառայությունների մատակարարին կամ COVID-19-ի դեմ պայքարի «թեժ գիծ» և ստանալ անհրաժեշտ ցուցումներ, այդ թվում` թեստավորման իրականացման կարգը և ժամկետները, մեկուսանալ շրջապատից և տանը մնալ 14 օր, վերահսկել առողջական վիճակը:
Հևոցի, կրծքավանդակում ցավի կամ սեղմոցի առկայության դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան բժշկական հաստատություն ուղեգրվելու համար պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ կամ դիմել «թեժ գիծ»:
Եթե առողջապահական համակարգի ցուցումներում նշված է թեստավորման, հետազոտման կամ մեկուսացման նպատակով այցելել բուժհաստատություն, ապա այնտեղ գնալիս, ինչպես նաև բժշկական միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է բժշկական դիմակ կրել, շրջապատից գտնվել առնվազն մեկ մետր հեռավորության վրա և ձեռքերով չդիպչել մակերևույթներին: Այս կանոնը վերաբերվում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: 
07.12.2020                    Կարդացեք նաև
                                        
                                
                Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025                                    
                                        
                                
                Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
08.11.2024                                    
                                        
                                
                Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024                                    
                                        
                                
                Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024                                    
                                        
                                
                Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024                                    
                                        
                                
                Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023                                    
                                        
                                
                Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...
05.06.2023                                    
                                        
                                
                1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023                                    
                                        
                                
                Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022                                    
                                        
                                
                Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022                                    
                                        
                                
                Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022                                    
                                        
                                
                Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022                                    
                                        
                                
                Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ