Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

«Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները. nairimed.com

«Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները. nairimed.com

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին տեղեկատվություն առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները:

COVID-19-ի առավել տարածված ախտանիշներն են.

  • տենդ,
  • չոր հազ,
  • հոգնածության զգացում:


Մի շարք հիվանդների մոտ հանդիպող ավելի քիչ տարածված ախտանիշներից են.

  • համի կամ հոտի զգացողության բացակայություն,
  • քթի փակվածության զգացում,
  • կոնյուկտիվիտ,
  • ցավ` կոկորդում,
  • գլխացավ,
  • մկանային ցավեր կամ հոդացավեր,
  • մաշկի տարատեսակ ցանավորում,
  • սրտխառնոց կամ փսխում,
  • լուծ,
  • սարսուռ կամ գլխապտույտ:


Որպես կանոն, ախտանիշները թույլ արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանիշներով կամ` ընդհանրապես բացակայում են: COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.

  • հևոց,
  • ախորժակի կորուստ,
  • գիտակցության մթագնում,
  • կրծքավանդակում համառ ցավեր կամ սեղմող զգացում,
  • մարմնի բարձր ջերմություն  (38°C-ից բարձր):


Ավելի քիչ տարածված ախտանիշներից են.

  • դյուրագրգռությունը,
  • գիտակցության մթագնումը,
  • գիտակցական մակարդակի նվազումը (երբեմն ուղեկցվում է ցնցումներով),
  • տագնապի զգացումը,
  • ընկճվածությունը,
  • քնի խանգարումը,
  • ավելի ծանր և հազվադեպ նյարդաբանական բարդությունները. կաթված, ուղեղի բորբոքային ախտահարում, դելիրիում, նյարդերի ախտահարում:


Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի կամ հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ հևոց, կրծքավանդակում` ցավ կամ սեղմոցի զգացում, խոսքի կամ շարժողական խանգարումներ, պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան հաստատություն ուղեգրվելու համար, առաջին հերթին, պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ, դիմել «թեժ գիծ» կամ զանգել բժշկական կազմակերպություն:

Ի՞նչ անել հիվանդության ծանր ընթացքի դեպքում:

Հիմնականում (մոտավորապես 80% դեպքերում) հիվանդությունն ավարտվում է ապաքինմամբ: Այս դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությունը բացակայում է: COVID-19-ով հիվանդների գրեթե 20%-ի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ընթացքով, որի դեպքում անհրաժեշտ է թթվածնաբուժություն, իսկ 5%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացքով, որը պահանջում է բուժում` ինտենսիվ թերապիայի պայմաններում:  

Հնարավոր են նաև մահացու բարդություններ, այդ թվում՝ շնչական անբավարարություն, սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, սեպսիս և սեպտիկ շոկ, թրոմբոէմբոլիա կամ պոլիօրգանային անբավարարություն, այդ թվում` սրտի, լյարդի կամ երիկամների ախտահարում:

Հազվադեպ, երեխաների մոտ, վարակից մի քանի շաբաթ անց, կարող է առաջանալ ծանր բորբոքային համախտանիշ:

Ու՞մ է սպառնում հիվանդության ծանր ընթացքը:

Հիվանդության ծանր ընթացքով ռիսկի խմբում են 60 տարեկանն անց, ուղեկցող հիվանդություններով մարդիկ, ինչպիսիք են` բարձր զարկերակային ճնշումը, սրտի և թոքերի հիվանդությունները, դիաբետը, ճարպակալումը կամ ուռուցքային հիվանդությունները:

Այնուամենայնիվ, COVID-19-ով վարակման ռիսկը, ծանր ընթացքը կամ մահացու ելքը վերաբերում է բոլորին և առկա է բոլոր տարիքային խմբերում:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար. morevmankan.am
Ինչո՞վ է վտանգավոր հերպեսը հղիների և երեխաների համար. morevmankan.am

Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:

Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am
Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am

COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
COVID-19. ախտանշանները. armeniamedicalcenter.am
COVID-19. ախտանշանները. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որը կարող է հայտնաբերվել ինչպես մարդու մոտ, այնպես էլ` կենդանիների: Սովորաբար, կորոնավիրուսները թեթև բորբոքային գործընթացներ են առաջացնում` շնչուղիներում...

Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com
Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com

Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...

Սննդակարգեր
Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս կանխել կորոնավիրուսով վարակումը, և ի՞նչ անել կասկածի դեպքում
Պաշտպանություն վիրուսից. ինչպե՞ս կանխել կորոնավիրուսով վարակումը, և ի՞նչ անել կասկածի դեպքում

Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող, տաք ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք սպիրտ պարունակող ձեռքերի ախտահանիչ նյութեր...

Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am
Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am

COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ թեստավորվում իրականացնել COVID‑19-ի դեպքում. nairimed.com
Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ թեստավորվում իրականացնել COVID‑19-ի դեպքում. nairimed.com

Վարակի ախտանիշներով բոլոր մարդիկ, հնարավորության դեպքում, պետք է թեստավորվեն: Թեստավորում անհրաժեշտ է նաև այն անախտանիշ անձանց, ովքեր սերտ շփվել են հիվանդի հետ կամ պոտենցիալ կարող են հիվանդանալ...

Ի՞նչ անել, եթե շփվել եք COVID-19-ով վարակվածի հետ. nairimed.com
Ի՞նչ անել, եթե շփվել եք COVID-19-ով վարակվածի հետ. nairimed.com

Ինչպե՞ս պաշտպանվել և պաշտպանել շրջապատը, եթե հայտնի չէ, թե ով է վարակված:

Հետևե՛ք զգուշության տարրական կանոններին. շրջապատից գտնվեք անվտանգ հեռավորության վրա...

Covid-19-ի ընթացքը և տևողությունը. Լամարա Մանուկյան
Covid-19-ի ընթացքը և տևողությունը. Լամարա Մանուկյան

Քանի որ COVID-19- ը նոր հիվանդություն է, հիվանդության կլինիկական ընթացքի մեծ մասը մնում է անորոշ, մասնավորապես, եթե առկա են, հնարավոր երկարաժամկետ առողջական հետևանքները:  Հիմնվելով մի ուսումնասիրության վրա...

Ինչպես վերականգնել թոքերը covid19- ից հետո. Լամարա Մանուկյան
Ինչպես վերականգնել թոքերը covid19- ից հետո. Լամարա Մանուկյան

Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները, ընդունելով կյանքը որպես  Աստծո պարգև և պահպանել...

Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:

Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...

Մաշկաբանություն
Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները. ysmu.am
Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները. ysmu.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2  վարակի  և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար...

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը. ysmu.am
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը. ysmu.am

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ  ավելի հաճախ չեն  վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր...

Ներզատաբանություն
Կորոնավիրուսի ախտանիշները: 5 նշան, որոնք վկայում են, որ Դուք արդեն կրել եք COVID-19 վարակ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսի ախտանիշները: 5 նշան, որոնք վկայում են, որ Դուք արդեն կրել եք COVID-19 վարակ. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ