Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ինչպես վերականգնել թոքերը covid19- ից հետո. Լամարա Մանուկյան

Ինչպես վերականգնել թոքերը covid19- ից հետո. Լամարա Մանուկյան

Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները, ընդունելով կյանքը որպես  Աստծո պարգև և պահպանել առողջությունը, գթասիրտություն  և հոգատարություն ցուցաբերել մերձավորի և շրջապատի հանդեպ, կամքով ուժեղ և լավատես լինել հանուն ապագայի։

 

Իմ ժողովուրդը արդեն համարյա վեց ամիս է, ինչ ապրում է համաճարակով պայմանավորված արտակարգ  դրության պայմաններում։
  

Հարգելի հայրենակիցներ, կարծում եմ, մենք չհաղթահարեցինք լիովին համաճարակը, հատկապես, որ աշնանը սպասվում է երկրորդ ալիքը, բայց սովորեցինք հետը ապրել, առանց ավելորդ տագնապի և խուճապի, պայքարելով համակեպվեցինք։

 

Ինչպես արդեն գիտենք, COVID-19- ը ընթանում է տարբեր աստիճանի  ծանրության:  Այն վարակակիրների մոտ, որոնք տարել են թեթև  կամ ասիմպտոմատիկ ձևերը, առավել հաճախ հետևանքներ չեն մնում: Այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19-ով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ, թոքերի ավելի քան 25% -ի  ախտահարմամբ , ֆիբրոզի առաջացման վտանգ մեծ է:  Ֆիբրոզը դա թոքերի նորմալ հյուսվածքի փոխարինումն է շարակցական  հյուսվածքով։  Արդյունքում առաջանում են սպիական փոփոխություններ և կպումներ, որի հետևանքով նվազում է թոքերի առաձգականությունն և շնչառական մակերեսը:  Եթե 2-3 նման ֆիբրոզ օջախներ են ձևավորվում, հիվանդը կարող է դա չզգալ և չունենալ շնչառական գանգատներ։  Բայց եթե ֆիբրոզը մեծ է, սկսվում են շնչառության հետ կապված խնդիրներ:  Ամենատարածված շնչառական ախտանիշը՝ դա հևոցն է, որը սկզբից արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ հետո կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում։ Ծանր դեպքերում դա հանգեցնում է շնչառական անբավարարության:  Բոլոր դեպքերում մարդը իրեն լիարժեք առողջ չի զգում, իջնում է աշխատունակությունը և տրամադրությունը, այսինքն տուժում է կյանքի որակը։ Հնարավոր է և անհրաժեշտ թագավարակի բուժմսն հետ համատեղ, մեկ շաբաթ անց, պայքարել թոքերի վերականգնման համար:  Դժբախտաբար, մենք չունենք հատուկ դեղամիջոցներ, որևէ հատուկ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են թոքերը աշխատել այնպես, ինչպես հիվանդությունից առաջ: Թոքերի հյուսվածքը պետք է
վերականգնվի ինքնուրույն, և մեր խնդիրն է օգնել այդ ընթացքը ավելի արագ և լիարժեք անցնելու : 

 

Հիմնականում մարդը կարող է տանը ինքնուրույն կատարել շնչառական վարժություններ:
  

  • Շնչառական վարժությունները ուղղված են թոքի ալվեոլներից և բրոնխիոլներից լորձի և խորխի արտահոսքի բարելավմանը, որպիսզի  չկուտակվի ստորին հատվածներում և չդժվարացնի շնչառությունը :
     
  • Շնչառական վարժությունները պայքարում են թոքերի կանգային երևութների դեմ, բարելավում են արտաքին շնչառությունը, շտկում են շնչառական մեխանիզմը, արագացնում բորբոքման ներծծումը և նվազեցնում ֆիբրոզի և կպումների առաջացումը:
     
  • Շնչառական վարժությունները ուժեղացնում են շնչառական մկանները, բարելավում են թոքերի և բրոնխյալ ծառի օդափոխությունը։
     
  • Ինչ վարժություններ թոքերի համար կարող եք ինքնուրույն անել տանը:  Նրանք պետք է կատարել դանդաղ՝ կրկնելով յուրաքանչյուրը 4-6 անգամ:  Լավագույն արդյունքի համար արժե օրեկան երկու անգամ 10-15 րոպե շնչառական վարժություններին նվիրել:
     
  • Դուք պետք է շնչեք քթի, իսկ արտաշնչեք բերանի միջոցով:  Արտաշնչումը պետք է լինի մեկուկես/երկու անգամ ավելի երկար, քան ներշնչումը:  Դուք կարող եք դա վերահսկել ՝ հաշվելով ինքներդ ձեզ.շնչեք 1-2-3-ին, արտաշնչեք 1-2-3-4-5-ին:
      
  • Յուրաքանչյուր վարժության ավարտին հարկավոր է թուլացնել ուսագոտու մկանները:  Խնդրում եմ նկատի ունեցեք, որ շնչառական վարժությունները չպետք է առաջացնեն  անհանգստություն / դիսկոմֆորտ/, առավել ևս ցավ։
      
  • Արգելվում է զբաղվել շնչառական վարժություններով `առանց նախնական բժշկի հետ խորհրդակցելու սրտանոթային հիվանդություններով, թրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց, գլխուղեղի կամ սրտի կաթվածից, վիրահատություններից հետո, քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ:
 

  

Ձեզ եմ ներկայացնում հետևյալ շնչառական վարժությունները.
 

  • Քթի միջոցով խոր շունչ քաշեք ՝ պահելով շունչը:  Այնուհետև դադար տվեք, որքան հնարավոր է (մինչև մոտ 10 վայրկյան) և դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ արտասանում ենք «ՊՖ»:  Կրկնել վարժությունը 4-6 անգամ:
  • Մեկնարկային դիրքը.կանգնած, ոտքերը ուսի լայնության բացեք, ձեռքերը տարածեք կողմեր, ափերը դեպի վեր - նրշնչում և արտաշնչում ենք, արագ խաչելով ձեռքերը կրծքավանդակին, որպեսզի ափերը հարվածեն թիակներին։
  • Կանգնում ենք թաթերի վրա, ձեռքերը իրար պինդ բռնած բարձրացնում ենք դեպի վեր -  ներշնչում, արտաշնչում - կտրուկ կռանում ենք, կարծես փայտ ենք կտրում և ասում «Ու Հ», այնուհետև վերադառնում ենք մեկնարկային դիրքի:  Կրկնել 4-6 անգամ:
  • Վերցրեք մի բաժակ ջուր, դրա մեջ մի խողովակ դրեք, կանոնավոր շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք օդը խողովակի միջոցով: Անհրաժեշտ է դա անել ոչ ավելի, քան օրվա ընթացքում հինգ անգամ 10-15 րոպե:
  • Պառկած վիճակում իրականացվող վարժություններ.
  • Ներշնչել - քթի միջոցով, արտաշնչել - երկարացված, բերանի միջոցով, շրթունքներով կազմել խողովակ:  Կարող եք նաև փակ ատամներով արտաշնչելիս հնչյունները արտասանել «ժժժ», «սսս», «շշշ»:
  •  Հենվելով ձեր արմունկներին, բարձրացրեք ձեր կրծքավանդակը - շնչեք, հանգստացեք - արտաշնչեք:
  • Ոտքերը ծալեք ծնկներում, ձեռքերը ձգեք մարմնի երկայնքով:  Միևնույն ժամանակ բարձրացրեք ձեր ձեռքերը և ոտքերը դեպի վեր - շնչեք, ձեռքերը ցած, ոտքերը իջեցրեք հատակին - արտաշնչեք:
  • Ձեռքերը դրեք ուսերին, արմունկները տարածեք կողմ - շնչեք, արմունկները իջեցրեք և սեղմեք կրծքավանդակին - արտաշնչեք:
  • Բարձրացրեք երկու ձեռքերը վերև - ներշնչեք, դանդաղորեն ցածրացրեք- արտաշնչեք։
  • Ձեր ձեռքերը դեպի կողմերը տարածեք - ներշնչեք, գրկեք ուսերին, ձեռքերը ամուր սեղմելով կրծքավանդակին - արտաշնչեք:
  • Ծալել ծնկները մեջքի պարկած ։  Բարձրացրեք  հետույքը ներշնչելիս, արտաշնչելիս իջեցրեք այն:
  • Դիաֆրագմալ մկանները ամրապնդելու և մարզելու համար ներշնչման ժամանակ փորը պետք է արտափքել, իսկ արտաշնչելիս, ընդհակառակը, ներքաշել։

Շնչառության վարժությունները պետք է կատարել լավ օդափոխվող տարածքում կամ, եթե եղանակը թույլ է տալիս, բաց պատուհանի ներքո:  Հագուստը պետք է լինի հարմարավետ և ազատ: Վարժությունների ընթացքում փորձեք չշեղվել և կենտրոնանալ շնչառության վրա: Վարժությունները կատարեք ամեն օր և, դրանով իսկ, դուք կամրապնդեք  ձեր առողջությունը և կբարձրացնեք դիմադրողականությունը , և այդ ժամանակ ձեր իսկ առողջությունը չի դավաճանի ձեզ և կօգնի հաղթահարել թշնամուն, նույնիսկ ավելի ուժեղ, քան COVID-19- ը:


Եղեք առողջ, իրազեկված և պաշտպանված։
Շնորհակալություն։
Մանուկյան Լ.Ա.

Սկզբնաղբյուր. lamara.manukyan
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ