Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Մաշկի ախտաբանությունը կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց մաշկավեներաբան Արեգ Չալաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:

Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում: Տարբեր երկրներում մաշկային ախտանիշների արտահայտության տոկոսները տատանողական բնույթ են կրում: Այն կազմում է մոտավորապես 0,2%- 20,4%: Պայամանվորված տարաբնույթ գործոններով կան ինչպես մաշկային ցանավորման դեպքեր արձանագրելու դժվարություններ, այնպես էլ այդ արտահայտությունները վիրուսային ախտահարմանը վերագրելու: Դրանից զատ, դժվար է բացառել, որ որոշ բուժառուների շրջանում մաշկի ցանավորումը պայմանավորված է ոչ թե հիվանդությամբ, այլ` դեղորայքով:Նշեմ նաև ,որ հայտնաբերված չէ  համահարաբերակցություն` մաշկի ցանավորման և հիվանդության ծանրության միջև :

Այս վիրուսի ժամանակ հանդիպում են մաշկային ախտաբանության 5 տիպի ցանավորում, որոնցից ամենամեծ տոկոսը կազմում է էկզանթեմատոզ ցանավորումը, այնուհետև ծայրամասային դերմատիտը` ակրոդերմատիտը: Մյուս տեսակներն են. ցանցաձև լիվեդոն, ուրտիկար ցանավորումը (եղնջացանը) և բշտիկային ջրծաղիկանման ցանավորումը:

Կա՞ն կորոնավիրուսին խիստ բնորոշ և յուրահատուկ մաշկային արտահայտություններ:

Ընդհանրապես, չկա որևէ մաշկային սպեցիֆիկ ախտանիշ, որով հնարավոր լինի ախտորոշել կորոնավարակը. մաշկային բոլոր արտահայտությունները հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ:

Ո՞րն է ամենահաճախ հանդիպող մաշկային խնդիրը կորոնավիրուսի ժամանակ:

Ամենահաճախ հանդիպողը իրանի շրջանում առաջացող էկզանթեմատոզ ցանավորումն է, որը, որպես կանոն, առաջնային դրսևորում չէ, և ի հայտ է գալիս հոսպիտալացման ընթացքում կամ ապաքինումից հետո:

Ըստ հաճախականության, երկրորդը և սպեցիֆիկությամբ առավել ակնառուն ծայրամասային դերմատիտն է՝ ակրոդերմատիտը: Այն դրսևորվում է էրիթեմատոզ կապտակարմրավուն բծային էլեմենտներով` մատների, թաթերի, արմունկների շրջանում, որը տևում է 2-8 շաբաթ: Համարվում է, որ պատճառը վիրուսով պայմանավորված ներբջջային վնասումն է:

Մաշկային ի՞նչ այլ արտահայտություններ կան:

Մաշկային արտահայտման տարբերակ է ցանցաձև լիվեդոն՝ ցանցաձև պուրպուրան: Այս դեպքում հիմնականում սառչում են ոտքերը և արդյունքում մակերեսային անոթները դառնում են արտայատիչ:

Նշվեց, որ կարող են առաջանալ ուրտիկար ցանավորում (եղնջացան), բշտիկային ջրծաղիկանման ցանավորում, որը հիմնականում առաջանում է կորոնավիրուսի հիմնական ախտանիշներից  4-30 օր անց և անցնում է ինքնուրույն` 10 օրվա ընթացքում:

«Կորոնավիրուսային մատներ». ի՞նչ է դա:

Դա լինում է ծայրամասային ակրոդերմատիտի դեպքում, որը, ինչպես նշվեց, դրսևորվում է մատներին, թաթերին, արմունկներին էրիթեմատոզ, բծային ցանավորմամբ, տևում է մոտավորապես 2-8 շաբաթ:

Այդ ցանավորմամբ մատները անվանում են ՛՛կորոնավիրուսային մատներ՛՛: Բայց դա ևս խիստ սպցիֆիկ չէ: Պարզապես նկատել են, որ փոքր-ինչ առանձնահատկություն կա:

Մարմնի ո՞ր մասերին են բնորոշ մաշկային արտահայտությունները:

Ցանավորումները հիմնականում լինում են գրեթե հավասարապես ոտքերի և ձեռքերի մատների շրջանում, իրանին, բայց առավել հաճախ` ոտքերին:

Կա՞, արդյոք, կապ` մաշկային ախտանիշների արտահայտվածության և հիվանդության ծանրության միջև:

Այս վիճակագրության համար հետազոտվել են միայն դրական թեստով բուժառուներ, և  որևէ կապ չի հայտնաբերվել: Հիվանդությունը կարող է ընթանալ ծանր` առանց մաշկային արտահայտությունների և` հակառակը:

Մաշկային արտահայտությունները պահանջո՞ւմ են լրացուցիչ բուժում:

Ցանավորումների մեծ մասը առանձնահատուկ բուժման կարիք չունի և անցնում են հիմնական բուժման ֆոնի վրա: Հարկ է նաև նշել, որ բուժման մոտեցումը թե մաշկային ախտանշաններով, թե առանց դրանց` նույնն է: Եթե ցանավորումը անհանգստություն է պատճառում՝ քոր, ցավ և այլն, կարելի է տեղային ախտանշանները թեթևացնող միջոցներ նշանակել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ