Վարակաբանություն
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը. ysmu.am

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, ներառյալ շաքարախտը, բնորոշ է հիվանդության ավելի ծանր ընթացքը և բարդությունների զարգացման մեծ ռիսկը: ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի գնահատմամբ՝ հետևաբար, շաքարախտով հիվանդները պետք է խստորեն հետևեն COVID-19 հիվանդության կանխարգելման բոլոր ընդհանուր կանոններին, ինչպես նաև ձեռնարկեն մի շարք հատուկ միջոցներ COVID-19 հիվանդության կանխարգելման և գործողությունների ծրագրի համար:
Կանխարգելման միջոցառումներ հիվանդությունը կանխելու համար.
- Լվացեք ձեր ձեռքերը հաճախ, ձեր ձեռքերով մի հպեք ձեր դեմքին,
- պահպանեք սոցիալական հեռավորությունը ուրիշների հետ (1 մետր), խուսափել մարդկանց մեծ խմբերից կամ հանրահավաքներից, ճանապարհորդելուց, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ.
- մի կիսվեք սննդով և խմիչքներով.
- հետևեք հեղուկի պատշաճ ընդունմանը;
- ռեգուլյար ընդունեք հակադիաբետիկ դեղերը, ինչպես նշանակված է ձեր բժշկի կողմից;
- տանը մնալով և նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ավելի ուշադիր հետևել սննդակարգին, հատկապես արագ ներծծվող ածխաջրատներին և ճարպերին
- իրականացնել գլյուկոզի ինքնահսկողությունը
- պահել ինքնահսկման օրագիր.
- պատրաստել բոլոր օգտագործվող հակադիաբետիկ դեղերի ցուցակը և գլուկոմետրը թեստ-երիզներով
- ունենալ տեղամասային բժշկի, բուժող էնդոկրինոլոգի հեռախոսահամարները
- համոզվեք, որ ունեք տանը առնվազն 1 ամսվա դեղամիջոցների պաշարներ
Եթե ունենաք զարգատներ, պետք է.
- ուշադրություն դարձրել COVID-19-ի հնարավոր ախտանիշներին, ներառյալ բարձր ջերմություն, չոր հազը և հևոցը, մկանների ցավը;
- բարձրացնել գլիկեմիայի ինքնահսկողությսն հաճախականությունը, ավելացնել խմելու ծավալը;
- 13 մմոլ/լ-ից ավելի գլիցեմիա հայտնաբերելիս ՝ մեզի (կամ արյան) մեջ չափել կետոնային մարմինների մակարդակը;
- զանգահարեք ձեր բժշկին:
Հատուկ խորհուրդներ տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների համար.
- գլիկեմիայի ինքնահսկողության հաճախականությունը պետք է հասնի օրեկան մինչև 6-8 անգամ կամ ավելի;
- անհրաժեշտ է ձգտել արյան գլյուկոզի մակարդակի 4-10 մմոլ/լ օրվա մեջ և կետոնների բացակայությանը մեզի մեջ;
- Կարևոր է խուսափել ոչ միայն հիպերգլիկեմիաներից, այլև հիպոգլիկեմիաներից;
- հիպերգլիկեմիայի զարգացման դեպքում, անհրաժեշտ է օգտագործել կարճ տևողության ինսուլինի լրացուցիչ ներարկումներ.
- պետք է ավելացվի օգտագործվող հեղուկի և աղի քանակը.
- միջոցներ ձեռնարկել մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար;
- Բժշկի հետ անհապաղ խորհրդակցություն կամ շտապօգնության ծառայության հետ կապվելը ցուցված է հետևյալ դեպքերում. բուժմանը չենթարկվող ջերմություն; կրկնակի փսխում, կետոացիդոզի նշաններ (ացետոնի հոտ, կամ կետոնների բարձր մակարդակ, ուժեղ որովայնի ցավ, գիտակցության մթագնում, աղմկոտ շնչառություն):
Հատուկ առաջարկություններ տարեց հիվանդների համար.
- խուսափել հիպոգլիկեմիայից;
- մի օգտագործեք դեղեր առանց բժշկի հետ խորհրդակցելու;
- խորհուրդ է տրվում պահել արյան գլյուկոզի մակարդակը քաղցած `5.0-10.0 մմոլ/Լ և 6.1-11.1 մմոլ/Լ քնելուց առաջ;
- եթե վիճակը վատթարանում է, տեղեկացրեք ձեր բժշկին:
Առաջարկությունները պատրաստվել են՝ օգտագործելով Ամերիկյան շաքարախտի ասոցիացիայի, երեխաների և դեռահասների շաքարախտի միջազգային կազմակերպության և Տարեցների մոտ շաքարախտի կառավարման էնդոկրին կազմակերպության նյութերը:


Կարդացեք նաև

Հերպեսը շրթունքների վրա (և՝ ոչ միայն) բշտիկների առաջացումն է:
Պատճառը հասարակ հերպեսի վիրուսն է, հաճախ` առաջին տիպի (ВПГ-1, Herpes simplex virus 1)...



COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...



Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որը կարող է հայտնաբերվել ինչպես մարդու մոտ, այնպես էլ` կենդանիների: Սովորաբար, կորոնավիրուսները թեթև բորբոքային գործընթացներ են առաջացնում` շնչուղիներում...



Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...



Լվացե՛ք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող, տաք ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք սպիրտ պարունակող ձեռքերի ախտահանիչ նյութեր...



COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...



Վարակի ախտանիշներով բոլոր մարդիկ, հնարավորության դեպքում, պետք է թեստավորվեն: Թեստավորում անհրաժեշտ է նաև այն անախտանիշ անձանց, ովքեր սերտ շփվել են հիվանդի հետ կամ պոտենցիալ կարող են հիվանդանալ...



Ինչպե՞ս պաշտպանվել և պաշտպանել շրջապատը, եթե հայտնի չէ, թե ով է վարակված:
Հետևե՛ք զգուշության տարրական կանոններին. շրջապատից գտնվեք անվտանգ հեռավորության վրա...



COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին...



Քանի որ COVID-19- ը նոր հիվանդություն է, հիվանդության կլինիկական ընթացքի մեծ մասը մնում է անորոշ, մասնավորապես, եթե առկա են, հնարավոր երկարաժամկետ առողջական հետևանքները: Հիմնվելով մի ուսումնասիրության վրա...



Covid19 համաճարակը փոխեց բոլորիս կյանքի բնականոն ընթացքը, մտցրեց ապրելու և աշխատելու նոր չափորոշիչներ , ինչու չէ նաև ստիպեց վերագնահատել ամենակարևոր արժեքները, ընդունելով կյանքը որպես Աստծո պարգև և պահպանել...



Ինչպիսի՞ն են մաշկային խնդիրները կորոնավիրուսային հիվանդության ժամանակ:
Կորոնավիրուսի ժամանակ մաշկային ցանավորումները հաճախ են հանդիպում...



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2 վարակի և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար...



Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ