Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած հիվանդների և իմունային համակարգի անբավարարություն ունեցող այլ հիվանդների մոտ: Համակարգային լուրջ հիվանություններ կարող են զարգանալ նաև նորածինների և իմունային թույլ համակարգ ունեցող այլ խմբերի մոտ: Լաբորատոր ախտորոշումը, որը  խորհուրդ է տրվում ծանր հիվանդությունների պարագայում, իր մեջ պարունակում է բիոպսիան, նուկլեաթվվի կամ հակածինների հայտնաբերումը: Գանցիկլովիրն ու այլ հակավիրուսային դեղորայքները օգտագործվում եմ ծանր հիվանդություոնների և այդ թվում նաև վերոնշյալ ռետինիտի բուժման համար:

Ինչ վերաբերում է հերպեսի վարակին, ապա այն փոխանցվում է արյան, օրգանների փոխպատվաստման և օրգանիզմի այլ հեղուկների միջոցով: Այս վարակը կարող է ձեռք բերվել նաև ծննդաբերության ժամանակ: Այս հիվանդության տարածումը տարիքի հետ մեկտեղ մեծանում է. մեծահասակների 60%-90%-ը ունի համանման վարակ, ինչը բերում է վարակի ցմահ լատենտ զարգացմանը:

Ավելի ցածր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող խմբերում, որպես կանոն, առկա է վարակի տարածման ավելի արագ տեպմ: Ցիտոմեգալիայի բնածին վարակը կարող է ընթանալ առանց ախտանիշների, սակայն կարող  է նաև պատճառ հանդիսանալ աբորտների և հետծննդաբերական մահվան համար: Առաջացած լուրջ  բարդությունները ներառում են երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները նույնպես: Ձեռքբերովի վարակը ևս  կարող է ընթանալ առանց ախտանիշների:

Ցիտոմեգալիայի մոնոնուկլեոզը, որը սուր տենդային հիվանդություն է, կարող է առաջացնել հեպատիտ և լիմֆոցիտոզ, որը նման Էփշտեյն-Բարի վարակից առաջացած ինֆեկցիոն մոնոնուկլեոզին: Իմունային համակարգի անբավարարություն ունեցող հիվանդների մոտ ցիտոմեգալիայի վարակը հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է հանդիսանում: Նշենք, որ հիվանդությունը հաճախ լատենտ վարակի ակտիվացման արդյունք է: ՁԻԱՀ-ի տերմինալ փուլում ցիտոմեգալիայի վարակը հիվանդների 40%-ի մոտ առաջացնում է ռետինիտ և էնդոսկոպիկ ճանապարհով տեսանելի ցանցաթաղանթի անոմալիաներ:


Այս վարակի զարգացման դեպքում հավանական է նաև հաստաղիքի կամ կերակրափողի խոցի առաջացումը:

Ցիտոմեգալիայի վարակը կարող է տարբերակվել վիրուսային հեպատիտից շիճուկային տեսթտավորման միջոցով: Առաջնային ցիտոմեգալիայի վարակի լաբորատոր հաստատումը անհրաժեշտ է այն ուրիշ ծանր հիվանդություններից (հատկապես բուժման ենթարկվող) տարբերելու համար:

Այս վիրուսի ակտիվացումը կարող է վարակներ առաջացնել մեզում և օրգանիզմի այլ հեղուկներում կամ հյուսվածքներում, սակայն միշտ չէ, որ սա մատնանշում է վարակի առկայությունը, երբեմն սա ցույց է տալիս վարակի տարածումը: Այսպիսով, ցիտոմեգալիայի վիրուսի պատճառով առաջացած անոմալիաները ցույց տցող բիոպսիան հաճախ անհրաժեշտ է հաստատելու համար ինվազիվ հիվանդությունների առկայությունը:

 

Ցիտոմեգալիայի հակածինների քանակական ախտորոշումը ևս շատ օգտակար կարող է լինել:

Երեխաների մոտ այս վարակի ախտորոշումը կատարվում է մեզի անալիզով: Ցիտոմեգալիայի վարակի բուժումը ՁԻԱՀ վարակակիրների մոտ կատարվում է գլվախորապես համակարգային հակավիրուսային դեղօրայքների միջոցով:

Հետաքրքրական է, որ մեծահասակների 60%-90-ը ունի ցիտոմեգալիայի լատենտ վարակ: Իսկ առողջ երեխաները և մեծահասակները, որպես կանոն,  ունեն մեղմ, ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, երբեմն էլ որպես ախըտանիշ է դիտարկվում մոնոնուկլեոզը: Բնածին վարակը կարող  է հանգեցնել շատ ծանր, երբեմն ճակատագրական հետծննդաբերական բարդությունների, այդ թվում երիկամի ֆունկցիաների և կենտրոնական նյարդային համակարգի աղավաղումների: Իմունային համակարգի խիստ անբավարարություն ունեցող հիվանդները կարող են ունենալ լուրջ հիվանդությւոններ` կապված ցանցաթաղանթի, թոքերի, աղեստամոքսային տրակտի կամ ԿՆՀ-ի հետ: Հարկ է նշել, որ հակավիրուսային դեղամիջոցները կարող են օգտակար լինել ռետինիտի դեպքում, սակայն պակաս արդյունավետ են, եթե վնասված են այլ օրգաններ ևս: Օրգանների փոխպատվաստում տարած հիվանդները, ովքեր ցիտոմեգալիայի վիրուսի առաջացման ռիկսկային խմբում են, կանխարգելիչ հակավիրուային դեղօրայքների կամ մշտական բժշկական ստուգման կարիք ունեն վարակի նախնական կանխարգելման համար:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ