Վարակաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)
Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար.
Երակային արյուն։
Ինչպե՞ս պետք է ճիշտ նախապատրաստվել հետազոտությանը.
- հետազոտությունից 2-3 ժամ առաջ սնունդ չի կարելի ընդունել, կարելի է խմել մաքուր, չգազավորված ջուր։
- հետազոտությունից առաջ 30 րոպեի ընթացքում չի կարելի ծխել։
Ինչի՞ համար է կիրառվում հետազոտությունը.
- վարակի հայտնաբերման համար (սուր և քրոնիկական)։
Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը.
- բրուցելոզի ախտանիշների դեպքում (սուր սեպտիկ ձև). բարձր ջերմություն՝ 39-40 °С և բարձր, սարսուռ, քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն, մկանային ցավեր, հոդացավեր, արթրիտ,
- միզասեռական համակարգի և հոդերի մեկուսացված ախտահարմամբ հիվանդների հետազոտման ժամանակ, ովքեր անամնեզում նշում են այծի հում կաթի ընդունում, հատկապես բրուցելոզի էնդեմիկ շրջաններում, և մասնագիտական առանձնահատկություններ (անասնաբույժներ, կաթի և մսի արտադրության աշխատողներ),
- բնակչության համաճարակաբանական հետազոտության և բրուցելոզի դեմ վակցինացիայի համար մարդկանց ընտրության ժամանակ,
- գրիպի, որովայնային տիֆի, մալարիայի, ինֆեկցիոն մոնոնուկլեոզի, լեպտոսպիրոզի, լիմֆոգրանուլեմատոզի, ռևմատոիդ պոլիարթրիտի հետ տարբերակիչ ախտորոշման համար։
Ի՞նչ են նշանակում արդյունքները.
Ռեֆերենս արժեքներ՝ հակամարմիններ չեն հայտնաբերվել։
Պոզիտիվության գործակից.
- < 1.0 ՝ բացասական արդյունք (հակամարմիններ չեն հայտնաբերվել),
- 0,9 – 1,0 ՝ կասկածելի արդյունք (գորշ գոտի),
- > 1,1 ՝ դրական արդյունք (հակամարմիններ են հայտնաբերվել)։
Միավոր ծավալում սպեցիֆիկ հակամարմինների կոնցենտրացիան. որքան վերջինս բարձր է, այնքան բարձր է հակամարմինների կոնցենտրացիան։
Բացասական/կասկածելի արդյունք.
- վարակի բացակայություն,
- պացիենտի թույլ իմունային ռեակցիա,
- հակամարմինների ցածր մակարդակ։
Դրական արդյունք.
- սուր վարակ,
- հիվանդության կրկնություն,
- վարակի քրոնիկական ձև։
Կասկածելի արդյունք ստանալու դեպքում խորհուրդ է տրվում կրկնել հետազոտությունը 10-14 օր անց: Կրկնակի կասկածելի արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ է այն դիտարկել որպես բացասական:
Brucella մանրէով վարակման դեպքում սկզբում առաջանում են IgM հակամարմինները, իսկ որոշ ժամանակ անց` IgG հակամարմինները: «Սուր բրուցելոզ» ախտորոշումը հաստատվում է հիվանդության սուր ախտանիշների դեպքում հակամարմինների հայտնաբերմամբ՝ միաժամանակ IgG, IgA, IgM կամ միայն IgM: Բուժման դեպքում 2-4 ամսվա ընթացքում IgG կոնցենտրացիան, որպես կանոն, զգալիորեն նվազում է:
Քրոնիկական բրուցելոզի դեպքում հատուկ նշանակություն ունեն IgG և IgA հակամարմինները: Դրանք վկայում են նաև նախկինում տարած վարակի մասին:
IgA, IgG առկայությունը IgM-ի բացակայության դեպքում խոսում է քրոնիկական վարակի կամ բրուցելայով կրկնակի վարակման մասին:
09.12.2019 Կարդացեք նաև
14.12.2022
01.09.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ