Վարակաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները, տիպ 2-ը՝ սեռական օրգանների լորձաթաղանթը: Սակայն սեռական օրգանների հերպեսի զարգացումը հնարավոր է ՀՀՎ-1 և ՀՀՎ-2 վարակների խառը ազդեցության դեպքում:
Փոխանցման ուղիները
- Սեռական հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով, ընդ որում, վարակի աղբյուրը կարող են լինել ո՛չ միայն արտահայտված դրսևորումներով հիվանդները, այլ նաև հասարակ հերպեսի վիրուսակիրները:
- Վարակումը հնարավոր է օրալ սեռական շփման ժամանակ:
- Ինքնավարակում (երբ հիվանդն ինքն է վիրուսը վարակի օջախից տեղափոխում մարմնի չախտահարված մասեր, օրինակ. դեմքից` սեռական օրգաններ):
- Փոխանցման ուղղահայաց ուղին հնարավոր է, երբ երեխան վարակվում է մորից հղիության (պտղի ներարգանդային վարակում) կամ ծննդաբերության ժամանակ:
- Վարակի փոխանցման կենցաղային ուղին հանդիպում է չափազանց հազվադեպ և լիովին բացառվում է, եթե վիրուս պարունակող արտադրությունը չորանում է:
Տղամարդկանց մոտ վարակի հիմնական պահոցը (ռեզերվուար) միզասեռական ուղին է, կանանց մոտ` արգանդի վզիկը:
Հիվանդության ընթացքը
Հերպեսի վիրուսով վարակումը ոչ միշտ է բերում հիվանդության դրսևորման, հաճախ լինում է վիրուսակրություն և անախտանիշ (գաղտնի) ընթացք: Այս դեպքում մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսային հիվանդության առկայության մասին, դառնում են վարակի աղբյուր իրենց սեռական զուգընկերոջ համար: Հերպեսային վարակի բնորոշ գիծն օրգանիզմում այդ վիրուսի մնալու երկարատևությունն է (կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում) և սրացումների հակվածությունը: Սրացումների առաջացմանը նպաստում են գերսառեցումը, սթրեսները, գերհոգնածությունը, այլ վարակիչ հիվանդությունները, գրիպը, անգինան, ՍՌՎՎ-ն:
Հիվանդության ընդհանուր դրսևորումներն են` ջերմության բարձրացումը, գլխացավը, մկանային ցավերը, սրտխառնոցը:
Տեղային դրսևորումներն առաջանում են ամոթույքի, հեշտոցի, արգանդի վզիկի, միզատար խողովակի շրջանում: Բնորոշ է համարվում հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտիկների առաջացումն ախտահարված տեղամասի կարմրածության և այտուցվածության ֆոնին: Հետագայում բշտիկները պայթում են և նրանց տեղում խոցեր են առաջանում, որոնք ապաքինվում են 2-4 շաբաթվա ընթացքում: Բշտիկների ցանավորմանը և խոցերի առաջացմանն ուղեկցում են քորը, ցավը, այրոցը, ծանրության զգացումը որովայնի ստորին հատվածում:
Հերպետիկ վարակի ախտորոշումը հիմնված է հիվանդների արյան մեջ, ախտահարված հատվածի քսուկում վիրուսի և նրա հակամարմինների հայտնաբերման վրա:
Բուժումը երկարատև է և ուղղված է օրգանիզմում վիրուսի բազմացման արգելակմանն ու օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացմանը: Անմիջականորեն վիրուսի վրա ազդող միջոցներ դեռևս չեն հայտնաբերվել: Կիրառվում են ացիկլովիր, վիրոլեքս, նեովիր, ալպիզարին, սպեցիֆիկ հակահերպետիկ իմունոգլոբուլին: Տեղային բուժման նպատակով քսուկների կիրառմամբ կարելի է կրճատել ախտահարված օրգանների վրա խոցերի ապաքինման շրջանը: Այդ նպատակով կիրառվում են ալպիզարին, բոնաֆտոն, օքսոլին և զովիրաքս:
Իմունիտետի բարձրացման նպատակով կիրառվում են տարբեր իմունախթանիչներ, վիտամինների և հանքանյութերի կոմպլեքսներ, ինչպես նաև ինտերֆերոն (գենֆերոն և այլ), որոնք, բացի իմունիտետի խթանումից, ունեն նաև հակամանրէային ազդեցություն: Ամիքսինն իմունակարգավորիչ ակտիվության շնորհիվ կիրառվում է հերպեսի բուժման նպատակով հիվանդության դրսևորման ցանկացած շրջանում:
Սեռական հերպեսի ռեցիդիվների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում մի քանի ամիս ացիկլովիրի ընդունում:
Հղիության ժամանակ հերպես վիրուսի առաջացրած բարդություններն են.
- սովորույթային կրելախախտ և վաղաժամ ծննդաբերություն,
- պտղի մոտ արատի զարգացում,
- պտղի ներարգանդային վարակում:
27.03.2019 Կարդացեք նաև
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
08.11.2024
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
05.06.2023
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ