Վարակաբանություն
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է:
Կարծում եմ օդակաթիլային վարակներից ամենատարածվածները ներկայումս ջրծաղիկը և մոնոնուկլեոզն են: Պարբերաբար լինում է ջրծաղկի հիվանդացության աճ` հատկապես երեխաների շրջանում: Զրծաղկի դեպքերը հաճախացել են նաև մեծահասակների մոտ, ընդ որում, շատերի մոտ՝ ավելի բարդ ընթացքով: Ընդհանրապես, մանկական տարիքին հատուկ վարակները ներկայում ավելի հաճախ են հանդիպում մեծահասակների շրջանում:
Պլանային պատվաստումների շնորհիվ օդակաթիլային վարակների հիվանդացությունը հասցրված է մինիմալ մակարդակի: Մեզ մոտ ջրծաղիկի նկատմամբ պլանային պատվաստումներ չեն իրականացվում և գուցե դա է հիվանդության պարբերաբար հանդիպման պատճառը:
Վերջին ամիսներին հաճախացել է ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքերը որի վարակի աղբյուրը Էպշտեյն-Բար վիրուսն է:
Բարեբախտաբար, ծանր դեպքերը հազվադեպ են:
Ցավոք վերջին շրջանում հաճախացել են նաև վիրուսային B և C հեպատիտների ախտորոշման դեպքերը:
Ներկայումս որևէ հիվանդության էպիդեմիա գրանցված չէ:
Հնարավո՞ր է նախապես կանխատեսել սեզոնային վարակները:
Սուր ռեսպիրատոր հիվանդությունները սեզոնային բնույթ են կրում և ձմռան ու գարնան ամիսներին աճ են գրանցում: Աղիքային հիվանդությունների դեպքում նույնպես սեզոնայնություն կա, և դրանք հատկապես արտահայտվում են տաք եղանակին՝ ամռանը, աշնան սկիզբին, գարնան վերջին: Բոլոր հիվանդությունները չէ, որ ունեն սեզոնայնություն:
Ի՞նչ դեր ունի ձմռան ցուրտ կամ տաք լինելը վարակների արտահայտման մեջ:
Ձմռան տաք, կամ ցուրտ ու ձյունոտ լինելը, կարծում եմ, չեն ազդում սուր շնչական հիվանդությունների արտահայտման վրա: Նման հիվանդությունների տարածման պատճառը մարդկանց շփումն է փակ տարածքներում` աշխատավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում: Որքան էլ տաք ձմեռ լինի, միևնույն է՝ պատուհանները փակվում են, օդափոխությունը տուժում է, վարակվելու հավանականությունը մեծանում է:
Որո՞նք են ռիսկային խմբերը:
Ռիսկային են մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65 տարեկանն անց մեծահասակները: Այդ խմբերի հետ իրականացվում են աշխատանքներ, հսկողություն, և եթե կան համապատասխան հիվանդությունների դեմ պատվաստումներ, ձգտում ենք նրանց հնարավորինս ընդգրկել այդ պատվաստումների իրականացման ծրագրի մեջ:
Բնակչությանը միշտ զգուշացնում ենք, որ առաջին ախտանշանների դեպքում դիմեն բժշկի: Ոչ մի դեմքում ինքնաբուժումով պետք չի զբաղվել:
Կարծում եմ, որ նաև բուժաշխատողների բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, որ վարակները հիմնականում դառձել են կառավարելի:
Իսկ ինչպե՞ս խուսափել վարակներից և կանխարգելել դրանք:
Կարևոր է, առաջին հերթին, հիգիենայի ճիշտ պահպանումը, ձեռքերը հաճախ լվանալը, անվտանգ սնունդ օգտագործելը, օդակաթիլային վարակների ժամանակ դիմակներ կրելը:
Բնակչության շրջանում հանդիպող մյուս վարակների կանխարգելման գործընթացում կարևոր է առողջ ապրելակերպը, օրգանիզմի կոփումը: Ցանկալի է հնարավորինս քիչ դեղորայք ընդունել:
Ինչպե՞ս է կազմակերպվում բուժման գործընթացը:
Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մեջ ամենակարևոր պայմանը դրանք որքան հնարավոր է շուտ ախտորոշելն է, քանի որ դա նպաստում է նաև որ հնարավորինս կանխվի վարակի հետագա տարածումը:
Շնչառական սուր հիվանդությունների և աղիքային վարակների բուժման ժամանակ իրականացնում ենք ախտանշային և պահպանողական բուժում: Շատ կարևոր է նաև ճիշտ հսկողություն կազմակերպելը, որը թույլ է տալիս կանխել հետագա բարդությունների առաջացումը:
Ինչպիսի՞ն է բնակչության վերաբերմունքը վարակային հիվանդություններին:
Մեր բնակչության մտածելակերպը և մոտեցումը առողջապահական հարցերին բավականին փոխվել է: Առավել հետաքրքրված են իրենց առողջությամբ, հիվանդությունների կանխարգելմամբ, պլանային հետազոտություններով:
Մեծ տեղ ենք հատկացնում հիվանդների շրջանում բացատրական աշխատանքներին:
Երբ կա բժիշկ-պացիենտ ճիշտ ձևավորված հարաբերություն, դա մարդուն լավացնելու ամենահեշտ ուղին է:
Պացիենտը հաճախ բժշկին շնորհակալություն է հայտնում ոչ միայն բուժվելու, այլ նաև ճիշտ հոգեբանական մոտեցման համար:
Ի՞նչ վտանգներ կան տոնական օրերին` վարակների առումով:
Խորհուրդ եմ տալիս տոնական օրերին ճիշտ սնվել, այսինքն, որքան հնարավոր է՝ չխառնել տարատեսակ սնունդ մեկ կերակրման ժամանակ, չուտել ուշ ժամերին, վարակի վտանգի դեպքում՝ հեռու մնալ շփումներից: Նվազագույնի հասցնել մեզ մոտ շատ ընդունված համբուրվելու սովորությունը: Հենց մոնոնուկլեոզը համարվում է համբույրի հիվանդություն, քանի որ վիրուսն ակտիվ կուտակվում է թքի մեջ:
Փորձեք հեռու մնալ տարատեսակ վարակներից և վայելեք տոնական օրերն` առողջ:
24.01.2019 Կարդացեք նաև
14.12.2022
01.09.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ