Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում խոլեսթերինի մակարդակը, ինչն օգնում է կանխարգելել աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Այս մթերքը կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն պայքարում է նաև բակտերիաների ու վիրուսների դեմ։

Հարկավոր է.

  • 250 գրամ մաքրած սխտոր,
  • 150 մլ չոր սպիտակ գինի,
  • 150 մլ մաքուր ջուր,
  • 500 մլ խնձորի քացախ,
  • 2 դափնու տերև,
  • 1 ճաշի գդալ խնկածաղիկ (լատ.` Орегано, ռուս.` Origanum),
  • 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • սև պղպեղի 6 հատիկ,
  • 1 ճաշի գդալ աղ։


Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք գինին, ձիթապտղի յուղը, խնկածաղիկը, աղը, դափնու տերևն ու պղպեղը։ Եռացրեք, ավելացրեք մաքրած սխտորը։ Տաքացրեք ևս 3 րոպե։ Անջատեք կրակը, թողեք սառչի։ Լցրեք ստերիլիզացված տարայի մեջ, ավելացրեք խնձորի քացախը։ Պահեք սառնարանում։ 5 օր անց ըմպելիքը կարելի է օգտագործել։

1-2 թեյի գդալ լցրեք ջրի մեջ, օգտագործեք իմունիտետն ամրացնելու, առողջական վիճակը լավացնելու համար։

Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ