Վարակաբանություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
 
                            2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից կողմնակի երևույթներն աննշան են, հիմնականում՝ ներարկման տեղի ցավոտություն:
Վերջին շրջանում պատվաստումների հակառակորդների մոտ հատուկ ուշադրության է արժանացել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որն արտադրվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) և «Ցերվարիքս» (GlaxoSmithKline) անվանումներով: Ինչպես հավաստիացնում են արտադրողները, «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը պաշտպանում է մարդու պապիլոմավիրուսի 6, 11, 16 և 18 տիպերից: Առաջին երկուսը պատասխանատու են սեռական կոնդիլոմաների առաջացման, իսկ վերջին երկուսը՝ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման համար: Պատվաստումների հակառակորդները պնդում են, որ պատվաստանյութը անօգուտ է, նույնիսկ՝ վտանգավոր, և փորձում են ներկայացնել որոշ փաստարկներ: Դրանց կարելի է հանդիպել այնպիսի կայքերում, որոնք կարողանում են տպավորություն ստեղծել: Բայց որքանո՞վ են սրանք մոտ իրականությանը:
Սոցիալական ցանցերում անցկացնելով հարցում պատվաստումներին դեմ արտահայտվող անձանց շրջանում, կազմվել են նրանց կողմից առավել հաճախ հնչող փաստարկները և դրանք ստուգվել են տարբեր գիտական աղբյուրներից:
Կարծիք 1. Առաջատար հեղինակավոր գիտնականներ հայտարարում են, որ պատվաստանյութը վնասակար է:
Հիմնական անձը, ում կարծիքի վրա հիմնվում են պատվաստումների հակառակորդները, Գալինա Չերվոնսկայան Է: Նա հայտնի է նրանով, որ նկարահանվել է «Գարդասիլ» ֆիլմում, որտեղ գունեղ նկարագրում է, թե որքան շատ են կողմնակի երևույթները, մահերը, որքան երեխա հետագայում կդառնա անպտուղ: Ֆիլմում հնչում են բավականին սարսափազդու թվեր և մտքեր այն մասին, որ երեխաներին սպանում են, իրականացնում են գենետիկ մուտացիաներ: Նախ պետք է պարզել՝ արդյո՞ք Գալինա Չերվոնսկայան համարվում է առաջատար հեղինակավոր գիտնական: Պարզվեց, որ Չերվոնսկայան, լինելով կրթությամբ վիրուսաբան, չի համարվում գիտաշխատող, չունի հեղինակավոր ամսագրերում հրատարակված ոչ մի գիտական հոդված, ոչ մի անգամ չի մասնակցել օրգանիզմի վրա պատվաստանյութերի ազդեցության վերաբերյալ որևէ հետազոտության: Հետևաբար՝ Գալինա Չերվոնսկայայի կարծիքը հեղինակավոր համարել այս հարցում, թերևս, բավականին բարդ է:
Հակառակ կողմը, ով հաստատում է պատվաստանյութի արդյունավետությունը, ներկայացված է իսկական գիտնականների մեծաքանակ խմբով: Նրանց շարքում է, առաջին հերթին, գերմանացի բժիշկ և հետազոտող Հարալդ Հաուզենը: Բժիշկ Հաուզենի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում վիրուս-ասոցացված ուռուցքներն են: Նա ապացուցեց վիրուսի դերը արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառագիտության մեջ և հայտնաբերեց բազմաթիվ նոր վիրուսներ: Հաուզենը ապացուցեց, որ կանանց շրջանում տարածվածությամբ երկրորդը համարվող արգանդի պարանոցի քաղցկեղն առաջանում է մարդու ուռուցքածին պապիլոմավիրուսի ազդեցությամբ և սրա համար 2008 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ:
2009 թվականին «Lancet» ամսագրում հրատարակվեցին մի քանի հազար կանանց շրջանում անցկացված 35 ամիս տևողությամբ հետազոտության տվյալները: Հետազոտությունն ունի 190 հեղինակ: Նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանիսից մինչև մի քանի հարյուր հրապարակում կամ հոդված, որոնք վերաբերում են ՄՊՎ-ին, քաղցկեղին, վիրուսաբանությանը, պատվաստումներին, կանանց սեռական հիվանդություններին, ժառանգականությանը:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը /ԱՀԿ/ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը համարում է արդյունավետ, որն ապացուցված է հետազոտություններով, պատվաստումը՝ ցանկալի: Նաև ճշգրտում է, որ պատվաստումը կանխարգելիչ միջոց է, ոչ թե բուժիչ, և չի փոխարինում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերը:
Կարծիք 2. Պատվաստանյութը ստուգված չի, «փորձարարական» է, մեր երեխաների վրա փորձարկումներ են կատարում:
Պատվաստանյութի ստեղծողները Նոբելյան մրցանակ են ստացել, ինչն ապացուցում է, որ պատվաստանյութը բազմաթիվ անգամներ և տարբեր մակարդակներում անցել է բոլոր անհրաժեշտ և պարտադիր կլինիկական հետազոտությունները և բժշկագիտության ասպարեզում գիտական բեկում է համարվում: 2017 թվականի դրությամբ պատվաստանյութն ընդգրկված է 71 երկրի ազգային օրացույցի մեջ, աշխարհում կատարվել է ավելի քան 270 միլիոն դեղաչափ պատվաստում:
Կարծիք 3. ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը առաջացնում է անպտղություն:
Գարդասիլը և Ցերվարիքսը չեն պարունակում սնդիկ, թիոմերսալ, կենդանի կամ սպանված վիրուսներ: Նրանց կազմում պարունակվում են միայն.
- Վիրուսի նման մասնիկներ, սպիտակուցներ, որոնք էլ առաջացնում են իմուն պատասխան: Նրանք չեն բազմանում մարդու օրգանիզմում և չեն կարող վնասել:
- Խմորասնկային սպիտակուց:
- L-հիստիդին ամինաթթու, որը նպաստում է մարդկային օրգանիզմի հյուսվածքների վերականգնմանը;
- Պոլիսորբիտ- 80 (մոնոօլեատ, որն օգտագործվում է որպես կայունացուցիչ և էմուլգատոր, արոմատիկ նյութ է, որն առկա է պաղպաղակների, մաշկային քսուքների բաղադրություններում);
- Նատրիումի տետրաբորատ (բորակ՝ պահպանիչ, որն օգտագործվում է նույնիսկ նորածիններին նշանակվող հակասնկային քսուքներում);
- Ալյումինային ադյուվանտ, այսինքն՝ իմուն պատասխանի խթանիչներ:
Այս նյութերից ոչ մեկի համար չկան այնպիսի հետազոտություններ, որոնք կապացուցեն դրանց ազդեցությունը հետագա բեղմնավորման, հղիության և ծննդաբերության ընթացքի վրա: Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ ստացած աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը կամ ծնվել են ավելի շատ մեռելածին նորածիններ: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութը ինչ-ոչ կերպ ազդում է պտղաբերության վրա:
Կարծիք 4. Ծանր կողմնակի ազդեցություններ: Պատվաստումից դառնում են հաշմանդամ կամ մահանում են ավելի հաճախ, քան այն հիվանդությունից, որի դեմ պատվաստում են:
Ինչպես արդեն նշվեց վերևում, բժշկական ամսագրերում կան բազմաթիվ հրապարակումներ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: Մասնավորապես, պատվաստանյութի անվտանգության և կողմնակի ազդեցությունների մասին հոդված է տպագրվել «Journal of the American Medical Association » պարբերականում, որտեղ վերլուծված են 2006-ից 2008 թվականներին գրանցված բոլոր կողմնակի երևույթները: Արդյունքները կրկին անգամ ապացուցում են, որ կողմնակի երևույթների գերակշռող մասն աննշան են և չեն գերազանցում այլ պատվաստանյութերից հետո առաջացած կողմնակի երևույթների ֆոնային մակարդակը:
Միաժամանակ, ամբողջ աշխարհում ամեն տարի գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 470000 դեպք, որից 233000-ը մահանում են: Մահերի 80%-ը գրանցվում է զարգացող երկրներում: Ամեն օր աշխարհում գրանցվում է 340 մահվան դեպք:
Այսպիսով, ՄՊՎ-ով պայմանավորված ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշն անհամեմատելի բարձր է պատվաստումներից հետո առաջացած բարդությունների թվից:
Ծանր կողմնակի ազդեցությունների մասին փաստարկը վտանգավոր է և կեղծ, որը վիճակագրական տվյալների խեղաթյուրման արդյունք է:
Կարծիք 5. ՄՊՎ դեմ պատվաստանյութն առաջացնում է հոգեկան շեղումներ:
Ոչ մի հետազոտություն և ապացույց չկա այն մասին, որ պատվաստումից հետո առաջացել է հոգեկան հիվանդություն:
Կարծիք 6. Որոշ ժամանակ հետո վիրուսը դուրս է գալիս օրգանիզմից, հետևաբար` պատվաստումն անիմաստ է:
Այո, երբեմն օրգանիզմի սեփական իմունիտետը կարող է հաղթել վիրուսին, բայց կարող է և՝ ոչ: Այսպես թե այնպես, կյանքի ընթացքում մարդն անընդհատ ենթարկվում է կրկնակի վարակվելու վտանգին: Պետք չէ մոռանալ, որ պապիլոմավիրուսի տարբեր տեսակների կրող է համարվում մարդկանց ավելի քան 60% -ը:
Կարծիք 7. Պետությունը հատուկ վնասում է մեր երեխաներին:
Պետությունն ավելի շատ վնաս կհասցնի մեր երեխաներին այն դեպքում, եթե չներդնի այս պատվաստանյութը, ինչպես արել են աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս պատվաստանյութը շատ թանկ է և պետությանը ձեռնտու չէ լրացուցիչ ծախսեր անելը: Բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կանայք և երեխաներ նույնպես պատվաստված են այս պատվաստանյութերով:
Կարծիք 8. Որոշ երկրներում (օրինակ՝ Ֆրանսիա) «Գարդասիլը» և «Ցերվարիքսը» արգելված են:
Սա չի համապատասխանում իրականությանը: Նույն Ֆրանսիայում 2007 թվականից այս պատվաստումն անվճար է և ներառված է 11-14 տարեկան աղջիկների պարտադիր բժշկական ծառայությունների ցանկում: Մինչև 19 տարեկան աղջիկները վճարում են պատվաստանյութի արժեքի 65 %-ը:
Այսպիսով, պատվաստումների հակառակորդների կողմից մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի վտանգավորության և վնասակարության մասին նշվող ոչ մի փաստարկ հիմնավոր չի, դրանք չեն դիմանում ոչ մի քննադատության և արագ քանդվում են գիտական փաստերի ազդեցության տակ՝ ինչպես ավազե ամրոցներ:
Եզրակացություն. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերը անվտանգ են, դա ապացուցված է կլինիկական հետազոտություններով և բժշկական պրակտիկայով, հակառակի վերաբերյալ ապացույցներ չկան: Մի լսեք պատվաստումների հակառակորդներին, լսեք բժիշկներին և գիտնականներին, կատարեք պատվաստումներ ձեր երեխաներին, պետք չի ենթարկել մահացու ռիսկի Ձեզ և Ձեր հարազատներին՝ ինչ-որ մարդկանց չհիմնավորված կասկածամտության պատճառով:
 15.09.2017
15.09.2017                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
 27.01.2025
27.01.2025                                     
                                        
                                
                Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
 08.11.2024
08.11.2024                                     
                                        
                                
                Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
 22.01.2024
22.01.2024                                     
                                        
                                
                Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
 22.01.2024
22.01.2024                                     
                                        
                                
                Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
 08.01.2024
08.01.2024                                     
                                        
                                
                Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
 17.11.2023
17.11.2023                                     
                                        
                                
                Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...
 05.06.2023
05.06.2023                                     
                                        
                                
                1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
 19.04.2023
19.04.2023                                     
                                        
                                
                Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
 14.12.2022
14.12.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
 01.09.2022
01.09.2022                                     
                                        
                                
                Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
 10.08.2022
10.08.2022                                     
                                        
                                
                Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
 03.05.2022
03.05.2022                                     
                                        
                                
                Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
 17.09.2021
17.09.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    