Վարակաբանություն
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ` 2,5% նվազում, ապա 1999թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ` 140 անգամ նվազում (ցուցանիշը 9.8-ից իջել է 0.07-ի` 100.000 բնակչի հաշվով):
Այժմ մինչև 14 տարեկանների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր չեն գրանցվում։ Դրա արդյունքում քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքերի հետագա նվազեցման միջոցով ապագայում հնարավոր կլինի վերահսկել նաև լյարդի առաջնային քաղցկեղը: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն է:
Առանձնահատուկ կարևոր է Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում՝ հեպատիտ Բ-ի քրոնիկացումը կանխարգելելու համար: Շատ երկրներում այն կատարվում է մինչև 12 ժամվա ընթացքում: Բոլորին քաջ հայտնի է, որ վաղ մանկական հասակում հեպատիտ Բ-ով վարակվելու դեպքում 90-95 տոկոս հավանականությամբ այն ձեռք է բերում քրոնիկական ընթացք: Այս պատվաստումների համար գրեթե հակացուցումեր չկան։ Բացառություն են նորածնի մոտ սուր ընթացքով ախտանշանների առկայությունը և 1700 գրամից ցածր քաշը:
Կա թյուր կարծիք, որ նորածինների մոտ դեղնուկային համախտանիշը զարգանում է հեպատիտ Բ-ի պատվաստումների հետևանքով: Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում առողջ նորածինների 60%-ի և անհաս նորածինների մեծամասնության մոտ զարգանում է դեղնուկ: Բարեբախտաբար, դեղնուկը շատ հաճախ չի հարուցում խնդիրներ և անցնում է առանց բուժման: Ավաղ, երբեմն այն կարող է բերել լուրջ առողջական խնդիրների զարգացման և նորածնի առողջությանը պատճառել անուղղելի վնաս:
Կյանքի առաջին օրերին կարևորագույն խնդիրներից է նորածնի մոտ տարբերակել առկա ֆիզիոլոգիական դեղնուկը ախտաբանականից: Դա դառնում է առավել կարևոր, երբ նորածինը դուրս է գրվում հիվանդանոցից կյանքի 3-4 օրերին, երբ բիլիռուբինի մակարդակը արյան մեջ հասնում է առավելագույն մեծությունների: Ոչ ախտաբանական կամ այլ կերպ ասած «ֆիզիոլոգիական» դեղնուկը հիմնականում զարգանում է կյանքի 36-րդ ժամից հետո և իր առավելագույն արտահայտմանը հասնում է կյանքի 3-4-րդ օրերին: Դեղնուկը, որն առաջանում է նորածնի կյանքի հենց առաջին օրերին, միանշանակ հանդիսանում է ախտաբանական վիճակի ախտանիշ: Որպես օրինակ կարելի է դիտարկել նորածնային հեմոլիտիկ հիվանդությունը:
Շատ մայրեր զգուշանում են կերակրել նորածնին, եթե նրանց արյան խումբը կամ ռեզուս պատկանելությունը տարբերվում է նորածնի նույն ցուցանիշներից: Դա չհիմնավորված որոշում է, քանի որ ապացուցված է, որ մոր կաթի մեջ առկա հակամարմինները չեն կարող ստամոքսի լորձաթաղանթով թափանցել դեպի նորածնային արյուն: Այս սխալ մոտեցումը գոյություն ունի ավելի քան 30 տարի, սակայն չկա նրա ճշմարտացիության որևէ ապացույց: Ընդհակառակը՝ ցանկացած նորածին, որի մոտ առկա է դեղնուկ, կարիք ունի առաջնակի կաթով կամ խեժով կերակրման, որը նպաստում է մեկոնիումի արագ հեռացմանը, որտեղ պարունակվում է մեծ քանակությամբ բիլիռուբին: Հետագայում նորածնին առավել հաճախ կրծքին մոտեցնելը և կրծքով կերակրելը ևս նպաստում է դեղնուկի հետզարգացմանը:
Շատ կարևոր հիմանխնդիր է նաև դեղնուկի զարգացման հարցի շահարկումը կապված հեպատիտ Բ-ի կախարգելման նպատակով պատվաստման հետ: Սա չունի որևէ ապացուցողական հիմք և չկա նկարագրված է և գիտականորեն ապացուցված որևէ դեպք:
Բանն այն է, որ հեպատիտ Բ պատվաստանյութը ռեկոմբինատ է, որն օրգանիզմում առաջացնում է հեպատիտ Բ վիրուսից պաշտպանող յուրահատուկ հակամարմիններ: Այն կենդանի պատվաստանյութ չէ ինչպես կարմրուկի, խոզուկի և կարմրախտի կանխարգելման դեպքում կիրառվող պատվաստանյութը և չի կարող առաջացնել հիվանդության անգամ թեթև տարբերակը:
Շատ ծնողներ և նույնիսկ առանձին բուժաշխատողներ դեղնուկի զարգացումը կապում են պատվաստման հետ։ Շփոթությունն արդյունք է այն բանի, որ պատվաստումն իրականացվում է կյանքի առաջին օրերին, իսկ հաջորդող օրը նորածինների կեսից ավելիի մոտ զարգանում է ֆիզիոլոգիական դեղնուկ: Սակայն պետք է հիշել, որ այդ օրերին դեղնուկներ առաջանում են նաև այլ պատճառներից` ներարգանդային վարակներ, օրինակ ցիտոմեգալովիրուսային կամ հիպօքսիա, և կապը պատվաստման հետ արդարացված չէ: Ավելին, բնածին ցիտոմեգալովիրուսային վարակներով նորածիններին, ինչպես նաև քրոնիկական ախտահարումներով պայմանավորված լյարդի կոմպենսացված վիճակներում վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումն առավել կարևոր է։ Քանի որ նրանք բարձր ռիսկի խմբում են, և առանց այն էլ ցիտոմեգալովիրուսների գրոհից կամ այլ պատճառներից ախտահարված լյարդը պետք է պաշտպանել հեպատիտ Բ-ի վիրուսներից։
03.11.2015 Կարդացեք նաև
14.12.2022
01.09.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ