Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Մաշկի և լորձաթաղանթի հերպես

Մաշկի և լորձաթաղանթի հերպես

Ընդհանուր տեղեկություններ։ Հերպեսն այն է, ինչ ժողովուրդն անվանում է «մրսածություն»` կամ «ներս գցած ջերմություն»: Համաճարակաբանական հետազոտությունների համաձայն`   հերպեսի տարածվածությունը շատ մեծ է:

 

40 տարեկանին մոտ մարդկանց 90%-ից ավելին ուենում է այդ վարակի հակամարմիններ, կնշանակի, որ մարդն առնվազն մեկ անգամ  գործ ունեցել է հերպեսի հետ: Հիվանդության ընթացքի ծանրությունը կախված է մարդու իմունիտետից: Հասարակ հերպեսի մանրէն կարող է ախտահարել մաշկը, լորձաթաղանթը, նյարդային համակարգը, ինչպես նաև` ներքին օրգանները:

 

Առաջացման պատճառները

 

Վարակի աղբյուրը հերպեսի թարմ ցանով հիվանդներն են ու վարակակիրները: Դրա  համար բավարար է վարակի մասնիկների հայտնվելը մաշկին կամ էլ լորձաթաղանթին, այն փոխանցվում է նաև վարակված իրերից` սպասքից, անկողնային սպիտակեղենից, խաղալիքներից, սրբիչից:

 

Իսկ սեռական օրգանների հերպեսը փոխանցվում է սեռական  ճանապարհով: Մարդկանց մեծ մասը սեռական օրգանների հերպեսով  վարակվում է սեռական կյանքի ընթացքում:

 

Հատուկ ուշադրության է արժանի բնածին հերպեսը, որը պայմանավորված է  պտղի ներարգանդային վարակով. սա տեղի է ունենում հղիության ժամանակ մոր  արյան մեջ հերպեսի հայտնվելու հետևանքով:

 

Հերպեսի ախտանշանները

 

Հերպեսն ունի գաղտնի շրջան, որը տատանվում է 1-26 օրվա մեջ:

 

Հասարակ հերպեսի ժամանակ հաճախ ախտահարվում է  դեմքի մաշկը` շուրթերի անկյուններում, ռունգերի մոտ, բերանի խոռոչում: Հազվադեպ է պատահում , որ հերպեսի ցանը հայտնվի ճակատին, այտերին, ականջներում, գոտկատեղին, սեռական օրգանների շրջանում, մատների վրա:

 

Մինչ հերպեսի հայտնվելը կարող է առաջանալ  մաշկի կամ լորձաթաղանթի այտուց, քոր, այրոցի զգացում կամ նյարդային գրգռվածություն խնդրահարույց տեղում: Ապա ախտահարված տեղում առաջանում են թափանցիկ հեղուկով բշտիկների գաղութներ, որոնք հիմքում բորբոքված են: Մի քանի օրից այդ հեղուկը պղտորվում է, բշտերը պատռվում են, ու դրանց տեղում  կեղևակալած խոցեր են առաջանում: Բացի տեղային արտահայտությունից, հերպեսն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, տկարությամբ, երբեմն էլ` բարձր ջերմությամբ: Այս  էպիզոդը տևում է 12 շաբաթ: Սակայն սրանով այն չի վերջանում: Հերպեսի վարակի առանձնահատկությունն այն է, որ կարող է ներթափանցել նյարդաթելեր ու այնտեղ գոյատևել երկար ժամանակ, քնած վիճակում: Դրանով է բացատրվում նահանջող ու ժամանակ առ ժամանակ հայտնվող հերպեսը: Ու որպես կանոն, հերպեսի  հայտնվելը ոչ թե նոր վարակի, այլ քնածի արթնանալու հետևանք է :

 

Ախտորոշումը

 

Հիմնականում բժիշկը կարող է ախտորոշում անել առանց լրացուցիչ հետազոտության` հիմնվելով ցանի տեսքի վրա:

 

Ավելի բարդ դեպքերում կարող է պահանջվել  բշտերի վարակաբանական հետազոտություն կամ էլ   արյան անալիզ:

 

Բուժումը

 

Ի՞նչ կարող եք անել ինքներդ

 

Գործնականում, յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ հերպես ունեցել է: Ու հասկանալի է, որ այդ մեկ անգամի կամ էլ այդ «անլուրջ» ցանի համար դժվար թե բժշկին դիմի, առավել ևս, որ ինչպես ժողովուրդն է ասում, դա ընդամենը մրսածության հետևանք է: Ու դիմանում է 1-2 շաբաթ, քանի որ, ուշ թե շուտ դրանք անհետանում են: Այս դիրքորոշումը մասնագետները ճիշտ չեն համարում: Նրանք գտնում են, որ առաջին անգամ գրագետ բուժվելու դեպքում այն երբեք չի կրկնվի:

 

Կանխարգելումը

 

Որպես կանխարգելման միջոց` առաջարկվում է խուսափել վարակակիրների հետ սերտ շփումից ու, սեռական հերպեսից պաշտպանվելու նպատակով, օգտվել պահպանակներից:

 

Հաճախ հերպես է առաջանում տարվա ցուրտ եղանակին, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերն այնքան էլ ուժեղ չեն: Երբեմն հերպեսն այլ վարակիչ հիվանդությունների հետ միաժամանակ է հայտնվում (գրիպ, պնևմոնիա): Որպես ինքնուրույն հիվանդություն տարբերում են պարզ հերպես և գոտևորող հերպես կամ էլ որքին:

 

Ժողովրդական միջոցներ

 

0,5 բաժակ յոգուրտին խառնել 1 թեյի գդալ լուծվող սուրճ: Ավելացնել 2 պճեղ մանրացրած սխտորի , 1 ճաշի գդալ մեղր ու եգիպտացորենի ալյուր: Բոլորը խառնել ու քսել ախտահարված մասերին: Երբ խառնուրդը չորանա ու ընկնի, կրկնել նույնը: Սա թերևս այնքան էլ էսթետիկ միջոց չէ, սակայն լավ արդյունք է տալիս:

 

Հարկավոր է վիտամինային թեյեր խմել կամ էլ հալվեի հյութ` 1 թեյի գդալ, 2-3 անգամ, ուտելուց առաջ: Բացի այդ, հալվեի հյութ քսել ախտահարված տեղին:

 

5 գ եղեսպակի վրա (շալֆեյ) եռացրած ջուր լցնել, թրմել 20 րոպե, սառեցնել ու քամել: Ստացված թուրմով ողողել բերանը:

Ախտահարված տեղին քսել 100 գ մեղրից, 1 ճ/գդալ մոխրից ու 3 պճեղ սխտորից պատրաստված քսուք:

 

Դառը նուշի յուղ քսել (վաճառվում է դեղատներում):

 

Դաղձի թուրմով մաքրել ախտահարված մասը, 1ճ/գդալ չոր հումքի վրա մեկ բաժակ ջուր լցնել ու 15 րոպե եռացնել գոլորշու վրա, քամել ու օգտագործել:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com
Լուսանկարը. biysk22.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

lili

03.01.2013

shat shorhakal em cezanic vor duq kaq

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ