Վարակաբանություն
Բրուցելոզ
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն:
Մարդու մոտ բրուցելոզի հարուցիչը հաճախ երեք տեսակի միկրոօրգանիզմներն են` կովերի Brucella abortus, ոչխարների և այծերի B.melitensis և խոզերի B. suis: B.abortus-ը, սովորաբար թեթև ձևով է ընթանում: Մարդու վարակումը բրուցելոզով տեղի է ունենում հիվանդ կենդանիների մսի կամ կաթնամթերքի միջոցով, նաև նրանց հետ անմիջական շփման հետևանքով:
Բրուցելոզի ախտանիշները
Սովորաբար, ինկուբացիոն շրջանն ընթանում է 5 օրից մինչև երեք շաբաթ, սակայն երբեմն ձգվում է մինչև ինն ամիս: Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են տենդն ու դողը, գիշերային բարձր քրտնարտադրությունը, տարբեր տեսակի ցավերն ու ընդհանուր թուլությունը: Հիվանդների գրեթե կեսի մոտ ավշային հանգույցներն ու փայծաղը մեծացած են: Մալթայան տենդի դեպքում, որով տեղացիները վարակվում են այծերից, օրվա ընթացքում նկատվում է մարմնի ջերմաստիճանի տիպիկ ալիքաձև փոփոխություններ` երեկոյան 40oC-ից մինչև նորմալ ջերմաստիճանն առավոտյան:
Բրուցելոզը կարող է լուրջ բարդություններ հրահրել: Նյարդային համակարգի ախտահարումը երբեմն ուղեկցվում է էնցեֆալիտի կամ մենինգիտի ախտանիշների զարգացման: Հաճախ զարգանում է նաև արթրիտ, նյարդաբորբ և էնդոկարդիտ: Սուր ժամանակաշրջանից հետո, հիվանդությունը երբեմն ձգձգվող, քրոնիկական բնույթ է ձեռք բերում և այդպիսի հիվանդների մոտ կարող են զարգանալ հոգենյարդաբանական ախտանիշներ:
Շճաբանական հատուկ թեստերը թույլ են տալիս ժամանակին և հուսալի կերպով հաստատել բրուցելոզի ախտորոշումը:
Բրուցելոզի կանխարգելումն ու բուժումը
Ներկայումս բրուցելոզի սուր և քրոնիկական ձևերի բուժման համար օգտագործում են տետրացիկլինիային շարքի հակաբիոտիկներ: Բրուցելոզի դեմ պայքարի համար իմունիզացիան անարդյունավետ է: Մարդկանց շրջանում ինֆեկցիայի կանխման առավել ազդող միջոցներից է գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզի վերացումը:
Խոշոր եղջերավոր անասունները պատվաստվում են, իսկ այծերի և խոզերի պատվաստումն այնքան էլ արդյունավետ չէ: Այնպես որ, ինֆեկցված կենդանիներին սովորաբար ոչնչացնում են:
27.01.2012 Կարդացեք նաև
14.12.2022
01.09.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ