Վարակաբանություն
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը: Սակայն համաճարակի 30-ամյա տարեգրության ընթացքում կուտակված փորձը ցույց տվեց, որ ՄԻԱՎ վարակը յուրահատուկ հիվանդություն է, որի ազդեցությունը մարդկային հասարակության վրա միայն մարդկանց առողջությանը ֆիզիկական վնաս հասցնելով չի սահմանափակվում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն ընդգրկել է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները` ստեղծելով բազմաթիվ սոցիալական, բարոյական և իրավական խնդիրներ: Այդ իսկ պատճառով միայն նպատակա-ուղղված, համալիր միջոցառումների իրականացմամբ է հնարավոր դիմակայել համաճարակին:
ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:
Մեր երկրում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդելու, համաճարակի հետևանքները մեղմելու ուղղությամբ: Այս առումով կարևոր քայլ էր 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը 2007-2011թթ. համար, որի գործողության ժամկետն ավարտվում է այս տարի: Արդեն իսկ միջազգային խորհրդատուների կողմից կատարվել են ծրագրի կարևորագույն բաղադրիչների գնահատումներ, որոնք արձանագրել են զգալի առաջընթաց երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակներում հանրապետությունում շարունակաբար իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն (ԽՀ), ստեղծվում են բժշկական օգնության տրամադրման և լաբորատոր ենթակառուցվածքներ, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն:
Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի տարածվածության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի գնահատման, ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային գործոնների բացահայտման նպատակով ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) կողմից բնակչության տարբեր խմբերում պարբե-րաբար անցկացվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Դրանց իրականացումը շատ կարևոր նշանակություն ունի առողջապահական համակարգի համար, քանի որ հնարավորություն է տալիս նաև գնահատելու իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը, մշակելու և ներդնելու արդյունավետ կանխարգելիչ ծրագրեր: 2010-2011 թվականներին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ջանքերով հնարավոր եղավ իրականացնել որակապես այլ կարգի հետազոտություն, որը համապատասխանում էր նմանատիպ հետազոտությունների անցկացման համաշխարհային առաջավոր փորձին և մոտեցումներին: Ի տարբերություն նախկինում կատարված հետազոտությունների, դրանք զուգակցվել են նաև արյան միջոցով փոխանցվող այլ վարակների և որոշ սեռավարակների վերաբերյալ հետազոտությունների հետ: Վերջին հետազոտությունները կատարվել են նորագույն մեթոդաբանությանը և ռազմավարություններին համահունչ` հաշվի առնելով ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսա-բանական և վարքագծային հետազոտությունների ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկությունները: Այդ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ-ում թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ) շրջանում ՄԻԱՎ-ի միջին տարածվածությունը կազմում է 6,5%, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց (ԿՍԿ) շրջանում ցածր է 1%-ից, իսկ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց (ՏՍՏ) շրջանում միջին տարածվածությունը կազմում է 3,4%:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավո-րությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների և արձանագրվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշ-խատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն նաև մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներին, պետական կառավարման այլ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացվող ծրագրերին:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Կանխարգելման կարևոր բաղադրիչը ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է, որը կարող է լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ախտանշաններով այցելուներին, բոլոր տուբերկուլոզով, վիրուսային հեպատիտ B-ով և C-ով հիվանդներին, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ ունեցողներին, առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (ԹՆՕ-ներին, ԿՍԿ-ներին և նրանց հաճախորդներին, ՏՍՏ-ներին), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր ԽՀ: 2010թ.-ին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004թ.-ի համեմատ աճել են 4,6 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է ընդամենը 3 219 հղի, ապա 2010թ.-ին` 41 638 հղի, տարեկան 44 739 ծնունդների պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և զգալի կերպով նվազեցնելու նորածնի վարակման հավանականությունը (մինչև 3%): Շնորհիվ իրականացված համալիր միջոցառումների, 2007թ.-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001թ.-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:
ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման կարևոր նախապայմաններից է: Թեև ՄԻԱՎ վարակի համաճարակը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, այնուհանդերձ այսօր իրավիճակը փոքր ինչ փոխվել է այն առումով, որ շնորհիվ հառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման ՄԻԱՎ վարակն այլևս անբուժելիի փոխարեն համարվում է երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն: Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: ՀՌՎ բուժման շնորհիվ այսօր այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքի վերին սահման: Բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանե-լիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին և զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը: Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՀՌՎ բուժման ներդրման շնորհիվ տնտեսվում են հսկայական միջոցներ, որոնք պետք է ծախսվեին ՄԻԱՎ վարակով հիվանդների հիվանդանոցային խնամքի համար: Դրանից զատ« ՀՌՎ բուժումը նվազեցնելով հիվանդացությունը, կրճատում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոսպիտալացումների թիվը` նպաստելով նրանց ակտիվ կենսակերպ վարելուն: Գոյություն ունի սերտ կապ բուժման հասանելիության և կանխարգելման միջև: Որքան մատչելի և հասանելի է ՀՌՎ բուժումը, այնքան ավելի շատ մարդիկ են դիմում կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայություններª ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը ճշտելու համար: Դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս բացահայտելու համաճարակի իրական տարածվածությունը, պլանավորելու և ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը: Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն աշխարհում այսօր 30-50%-ով ավելի քիչ է, քան կարող էր լինել այդ բուժման բացակայության դեպքում: Քանի որ ՀՌՎ բուժման արդյունքում վիրուսային ծանրաբեռնվածությունը, այսինքն` արյան մեջ շրջանառող վիրուսների քանակը նվազում է մինչև չհայտնաբերվող մակարդակ, զգալիորեն նվազում է զուգընկերոջը ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Համաձայն վերջին հետազոտությունների, ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը, այսինքն բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն:
Սկսած 2005թ.-ից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 322 հիվանդ, այդ թվում 11 երեխա: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով:
Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Իրականացվող միջոցառումների անընդհա-տությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, պետական աջակցության ընդլայնում: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրագործման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով դժվարացել է դրամաշնորհների ստացումը, կրճատվել են հատկացումները, ինչն առաջացրել է լրացուցիչ միջոցների հավաքագրման անհրաժեշտություն:
Այսօր առաջացել է նաև ՄԻԱՎ-ի դեղորայքակայունությունը որոշելու անհրաժեշտություն: Այդ անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՌՎ բուժումն սկսելուց հետո անցած վեց տարիների ընթացքում որոշ հիվանդների մոտ բուժման սկզբնական սխեմաներն այլևս արդյունավետ չեն և կարիք ունեն փոփոխման` երկրորդ շարքի բուժման սխեմաների կիրառման, իսկ արդյունավետ սխեմաների ընտրության համար չափազանց կարևոր է ՄԻԱՎ-ի դեղորայքակայունության որոշումը: Սրանից բացի, հիվանդների մի զգալի մասը վարակվել է արտերկրներում, որտեղ ավելի վաղ է սկսվել ՀՌՎ բուժման տրամադրումը: Հետևաբար չի բացառվում, որ նրանք վարակված լինեն ՄԻԱՎ-ի արդեն իսկ դեղորայքակայուն ենթատեսակներով: Ուստի անհրաժեշտ է այդ հիվանդների մոտ որոշել ՄԻԱՎ-ի դեղորայքակայունությունը նախքան ՀՌՎ բուժումն սկսելը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված միջոցառումների շարունակականության ապահովման նպատակով մշակման ընթացքում է 2012-2016 թվականների համար նախատեսված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման նոր ազգային ծրագրի նախագիծը, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ կառավարություն` հաստատման համար:
01.01.2012 Կարդացեք նաև
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
08.11.2024
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
22.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
22.01.2024
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
08.01.2024
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
17.11.2023
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
05.06.2023
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
19.04.2023
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
14.12.2022
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
01.09.2022
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
17.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ