
 
|   
| Հասցե | Արագածոտնի մարզ, քաղաք Թալին, Քոթանյան 10 |  | ԹԵԺ ԳԻԾ 
 | +374 249 2 28 03 |  
| Էլ. հասցե 
 | [email protected] |  | Հեռախոս | +374 249 2 22 88, +374 2 29 24 |    | 
|   
|   Ողջույնի խոսք   Թալինի բժշկական կենտրոնն Արագածոտնի մարզի խոշորագույն բուժհաստատություններից է, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բազմապրոֆիլային, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն:
 Կենտրոնը մեծ հեղինակություն է վայելում տարածաշրջանում և համագործակցում է հանրապետության առաջատար կլինիկաների հետ: Կենտրոնի բժշկական անձնակազմն ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում անցկացվող գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին, որը հնարավորություն է ընձեռում ժամանակին համընթաց ներդնել ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումը:
 
 Կենտրոնն իրականացնում է խորհրդատվություններ Ֆրանսիական ոչ կառավարական մարդասիրական «Հայացքներ և մանուկներ» բժշկական կազմակերպության հետ, համագործակցում է Թալինի քույր քաղաք Burg le-Valans-ի զուգակցման կոմիտեի բժշկական ծրագրերի հետ:
 Աստծո օրհնությամբ և մեր օգնությամբ եղե՛ք առողջ…
 Բարին ընդ Ձեզ
  
 |  | 
|     | 
|   
| Կենտրոնի տնօրինությունը մեծ ուշադրություն է դարձնում բժիշկների և բուժքույրերի մասնագիտական վերապատրաստոմներին, բազմիցս ընդառաջել է ՀՕՖ-ի ծրագրով մեկամսյա վերապատրաստման կուրսերի կազմակերպման հարցում, շատ է կարևորում նաև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը կենտրոնի ներսում` անցկացնելով բազմաբնույթ սեմինարներ ավագ սերնդի ներկայացուցիչների օժանդակությամբ: Թալինի բժշկական կենտրոնում ամեն ինչ արվում է, որպեսզի ազգաբնակչությունը ստանա առավելագույնս արդյունավետ եւ անվտանգ բուժ օգնություն: Յուրաքանչյուր բուժաշխատող առաջնորդվում է. «Որակյալ բուժօգնության գրավականն անհատական մոտեցումն է յուրաքանչյուրի հանդեպ» սկզբունքով:
 |    | 
|  | 
|  | 
|  | 
| 
| 
 
| ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  
 «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է 24.07.2007թ. ՀՀ Կառավարության «ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» 2006թ. 1911-Ն որոշմամբ` «Թալինի հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղի միաձուլմամբ:  «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունից հանդես եկող կառավարման լիազոր մարմին է ՀՀ Արագածոտնի մարզպետը:
 «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ունի 40 մահճակալ հզորություն, այդ թվում. վիրաբուժական բաժանմունք` 10, թերապևտիկ`5, մանկական` 5, մանկաբարձագինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 8:
 |    
|  |  |  |  |  
|  |  |  |  |  
|  |  |  |  |    
| «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տեղակայված է Թալին քաղաքի Քոթանյան 10 հասցեում գտնվող եռահարկ քարե շինությունում` 4760,28 մ2 մակերեսով: Առանձին շենքերով կան նաև անատոմիկ, կաթսայատուն և պահակատուն: ՓՆԸ-ն հաշվեկշռում է նաև ք. Թալին Խանջյան փողոցում գտնվող պոլիկլինիկայի հին շենքը և 1 ավտոտնակ: Ազգաբնակչության թիվը Թալին քաղաքում կազմում է 5.921: «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է իր կազմում գտնվող 22 բուժամանկաբարձական կետերի: Այն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային բուժ. սպասարկում (տարածաշրջանի ազգաբնակչության թիվը 08.01.2014թ. դրությամբ՝ 34.141, որից 0-18 տարեկան`8.470, ծնունդների թիվը`431): Կենտրոնն իրականացնում է նաև շտապ օգնության ծառայություն, որը հագեցած է շտապ օգնության 3 մեքենաներով:
 |      |  | 
| 
|  |  |  
| 
| ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. բժշկական օգնության և սպասարկման տեսակը. 
 |  
|  |  |  |  |  |  | ՍՏԱՑԻՈՆԱՐ. հիվանդանոցային |  |  
|  |  |  |  |  |  | Ընդհանուր վիրաբուժականև ինտենսիվ թերապիայի բաժանմունք |  |  
|  |  |  |  |  |  | Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք |  |  
|  |  |  |  |  |  | Թերապևտիկ բաժանմունք |  |  
|  |  |  |  |  |  | Մանկաբուժական բաժանմունք |  |  
|  |  |  |  |  |  | Տարափոխիկ (ինֆեկցիոն) բաժանմունք |  |  
|  |  |  |  |  |  | Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունք |  |  
|  |  
|  |  |  |  |  |  | ԱՄԲՈՒԼԱՏՈՐ. արտահիվանդանոցային |  |  
|  |  |  |  |  |  | Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն |  |  
|  |  |  |  |  |  | Ընդհանուր թերապևտիկ, ընտանեկան բժշկություն |  |  
|  |  |  |  |  |  | Մանկական կոնսուլտացիա |  |  
|  |  |  |  |  |  | Կանանց կոնսուլտացիա |  |  
|  |  |  |  |  |  | Նեղ մասնագիտական կաբինետներ |  |  
|  |  |  |  |  |  | վիրաբուժական, |  |  
|  |  |  |  |  |  | քիթ-կոկորդ-ականջաբանական, |  |  
|  |  |  |  |  |  | մաշկավեներոլոգիական, |  |  
|  |  |  |  |  |  | ներզատաբանական, |  |  
|  |  |  |  |  |  | ակնաբուժական, |  |  
|  |  |  |  |  |  | սրտաբանական, |  |  
|  |  |  |  |  |  | ֆթիզիատրիկ, |  |  
|  |  |  |  |  |  | նյարդաբանական, |  |  
|  |  |  |  |  |  | ուրոլոգիական, |  |  
|  |  |  |  |  |  | ուռուցքաբանական, |  |  
|  |  |  |  |  |  | հոգեբուժական, |  |  
|  |  |  |  |  |  | ֆիզիոթերապևտիկ (ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ), |  |  
|  |  |  |  |  |  | թերապևտիկ ստոմատոլոգիական, |  |  
|  |  
|  |  |  |  |  |  | ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ. ախտորոշիչ ծառայություններ 
 |  |  
|  |  |  |  |  |  | Կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիա (կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական) |  |  
|  |  |  |  |  |  | Ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ (ռենտգենաբանական, ֆլուորոգրաֆիկ, ուլտրաձայնային) |  |  
|  |  |  |  |  |  | ԱՅԼ |  |  
|  |  |  |  |  |  | Ախտահանման բաժին |  |  
|  |  |  |  |  |  | Մատենավարման բաժին |  |  
|  |  |  |  |  |  | Ախտաբանա-անատոմիական ծառայություն 
 |  |  
|  |  |  |  |  |  | Ներհիվանդանոցային դեղատուն 
 |  |  |  |  | 
|  |  |  |  | 
| Սույն կայքէջը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքէջի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ Կառավարության տեսակետները: |  |  | 
 | 
| 
 | 
                	Կազմակերպության ստորաբաժանումները
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
        
    
    
                       
         
        
         
         
         
        