Առողջ ապրելակերպ Կաղամբ
Բաղադրությունը
Ջուր` 92-93%. ազոտային նյութեր` 1-1.2%, ճարպեր` 0.1-0.18%, շաքարներ` 1.8-2.1%, էքստրակտային նյութեր` 2.4-2.6%, բջջաթաղանթ` 0.04-0.06%, մոխրացող մնացորդ` 0.5-0.6%, 0.03 մգ` A, B1`0.16-0.26 մգ, C` 25-66 մգ, P, K, B6 և Ս վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ մագնեզիում, 12 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ:
Կիրառությունը
Վաղ հնադարից կաղամբի հյութն օգտագործվել է բուժական նպատակներով, որն օժտված է ճարպերը ճեղքելու և մարսողությունր բարելավելու հատկությամբ: Հռոմեական գրող Կատոնր նշում է, որ կաղամբը հռոմեացիների համար ծառայել է ոչ միայն որպես սնունդ, այլև դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ: Այդպիսով. հոոմեացիներր շուրջ 600 տարի առանց դեղերի էին ապրում: Համարում են, որ կաղամբն ընդունակ է ոչնչացնելու անքնությունը, գլխացավերը: Սննդաբաժնում մեծ քանակությամբ հում կաղամբ օգտագործած երեխաներն աճում են արագ, նորմալ, առանց հիվանդությունների. անընկալունակ տարբեր հիվանդությունների նկատմամբ: Կատոնր նշում է, որ մարդկային մարմնի բոլոր օրգանները միայն շահում են կաղամբից:
Դիոսկորիդր նշում է, որ հում կաղամբր վերացնում է պնդությունը և նորմալացնում աղիների աշխատանքը, իսկ եփվածն առաջացնում է պնդություն:
Վերածննդի դարաշրջանում համարում էին, որ հում կաղամբը լավացնում է ընդհանուր նյութափոխանակությունը: Բարտոլինին պնդում է, որ եթե թույլ աճող, վատառողջ երեխային սնեն կաղամբով և լողացնեն ջրի հետ խառնած մեզով, նա շատ արագ կաոողջանա: Ռուսական ժողովրդական բժշկությունր նշում է, որ տրորված կաղամբը` ձվի սպիտակուցի հետ խառնելուց հետո, դրվում է ամեն տեսակի այրվածքների, խոցերի վրա, իսկ կաղամբի արմատի մոխիրը` սննդի մեջ օգտագործելու դեպքում, հալեցնում է քարերը:
Թթու դրած կաղամբի հյութն օգնում է ընկնավորության դեմ, թարմ հյութր` գորտնուկների, խռպոտության դեմ: Սերմերը ոչնչաց նում են ճիճուներին:
Գիտական բժշկությունը կաղամբի հյութը հանձնարարում է որպես ստամոքսի ու աղիների բուժամիջոց: Թարմ հյութը նպաստում է խոցերի արագ փակմանը, բարելավում նյութափոխանակությունը, բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ ողողումների ձևով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում:
Կաղամբը նպաստում է աթերոսկլերոզի բուժմանը:
Հում, ծեծված տերևները` ցավոտ տեղերին դնելուց, հանգստացնում են ցավերը:
Բնաբույժ (բնական եղանակներով բուժող) Ուոթերը նշում է, որ եթե կաղամբի թարմ հյութի ընդունումից հետո առաջանում են գազեր, ուրեմն աղիները բուժման կարիք ունեն` պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0.5-1 բաժակ հյութ և 1-2 ժամ հետո հոգնայով աղիների լվացում կատարել: Նա նշում է, որ 50 կգ եփված կաղամբը իր սննդային արժեքներով չի կարող համեմատվել 300 գր թարմ հյութի հետ: Նա թարմ հյութը օգտագործել է նաև ուռուցքների բուժման համար:
Ամիրդովլաթ Ամասիացու տվյալներով` կաղամբը սրում է տեսողությունը, օգնում գլխի ցնցումների բուժմանը, իսկ ծաղիկները` հեշտոցի մեջ մտցնելու դեպքում, սպանում է սաղմը: Տերևները քացախի հետ նպաստում են ատամնացավի վերացմանը: Ծաղիկների ու սերմերի մոխիրը հեշտոց մտցները արգելակում է հղիացումը:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYIBjUEm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_aroxj.php(236): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ