Երեխա Մարսողական համակարգի դիսկինեզիա. աղիքների դիսկինեզիաներ (մանկական տարիքի)
Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն):
Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների փորկապությունները։
Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ ընդմիջումներից հետո (մի քանի օր անց): Փորկապության ժամանակ կղանքի բնույթը և տեսքը միատեսակ չեն լինում։ Ծնողները երբեմն նշում են մեծ տրամաչափի և ամուր կղանքի արտազատման մասին («ինչպես մեծահասակների մոտ»), որը երբեմն, լինում է ամուր սոսնձված կամ առանձին գնդիկների ձևով («ոչխարի կղանք»)։
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում կախված է հիվանդի հետազոտման բնույթից։
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զննել հետանցքի շրջանը։ Զննմանը լրացնող անհրաժեշտ հետազոտություն է համարվում մատի օգնությամբ հետանցքի ուսումնասիոությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել հետանցքի նեղացումը, ուռուցքի (պոլիպի), օտար մարմնի առկայությունը և այլն։ Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։ Էնդոսկոպիական հետազոտությամբ (ռեկտոռոմանոսկոպիա, կոլոնոսկոպիա) աղիքների լորձաթաղանթում փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Բուժումը։ Առաջին հերթին ուղղված է նրա առաջացման պատճառների վերացմանը։ Ալիմենտար ծագման փորկապության դեպքում անհրաժեշտ է վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։ Չպետք է երեխային երկար ժամանակ հիմնականում կաթով կերակրել։ Բարձր տարիքի երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ` սև հաց, կաղամբ բուսական յուղով, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր, ծիրան, չամիչ և այլն) քանակը։ Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ, հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի գալարակծկանքը։ Փորկապությունների կանխարգելման և բուժման մեջ շատ կարևոր դեր ունի կղման (դեֆեկացիայի) ռեֆլեքսի դաստիարակումն ու ամրապնդումը։ Երեխային առաջին տարվա երկրորդ կեսից պետք է ամեն օր, օրվա միևնույն ժամին նստեցնել կեղտամանին։ Այդ ավելի լավ է կատարել կերակրումից հետո, երբ խթանվում է աղիքների պերիստալտիկան։ Մկանների ամրապնդման նպատակով առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Կարկամային (սպաստիկ) փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։ Հոգնաները, լուծողական միջոցները տրվում են շատ զգույշ, որովհետև երեխայի մոտ կարող է առաջանալ ընտելացում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYYOqQLI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_child.php(376): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ