ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ: Սպելեոթերապիայի բժշկակենսաբանական տեխնոլոգիա
Որպեսզի օգտվենք բնության բուժիչ գործոններից,
պետք է ճանաչել բնությունը,
որպեսզի ճանաչես բնության բուժիչ գործոնները,
պետք է բնությանը վստահել:
Անդրանիկ Ոսկանյան
Recreatio, Relaxatio, Adaptatio. ահա այն երեք հսկաները, որոնց վրա հիմնվում են բնաբուժության բժշկակենսաբանական տեխնոլոգիայի գաղափարը, մասնավորապես` սպելեոթերապիայի, ասթմայի և այլ ալերգիկ հիվանդությունների` ալերգիկ ռինիտի, սինուսիտի, կոնյուկտիվիտի, գարնանային սաստիկ հարբուխի, սուր բրոնխիտի, բրոնխիոլիտի, ալվեոլիտի, ալերգիկ նեյրոդերմիտի, էկզեմայի, փսորիազի, իմունային-հորմոնալ հոմեոստազի այլ դիսֆունկցիաների բուժման դեպքում:
Recreatio-ն ռեկրեացիան նշանակում է ակտիվ հանգստի և սադրանքային գործոնների արտաքին հոսքերի դադարեցման միջոցով վերականգնում: Ռեկրեացիա գիշերային քնի միջոցով, կեսօրյա հանգիստ, դպրոցում երկար դասամիջոց և այլն:
Relaxatio (ռելաքսացիա) նշանակում է թուլացում: Այն մարմնի կամ որևէ օրգանի աստիճանական թուլացումն է լարվածություն առաջացրած գործոնների դադարի արդյուքնում:
Adaptatio (ադապտացիա) նշանակում է հարմարվել: Դա օրգանիզմի նոր կամ զգալի տարբեր միջավայրերի փոփոխությանը հարմարվելու կյանքի ժամանակահատված է:
Ալերգիան, այդ թվում բրոնխիալ ասթման, հակագեների նկատմամբ ոչ ադեքկվատ պատասխան գործողությունն է օրգանիզմի՝ գրգռիչի ազդեցության նկատմամբ սուր զգայունության պատճառով: Ալերգիայի հիմքում օրգանիզմի ժառանգական դետերմինացիան է, ինչը ժառանգական օրինաչափություն է մարդկանց մոտ: Մարդկանց մեկ երրորդի մոտ ալերգիկ հատկությունն ավելի արտահայտված է, ովքեր էլ պոտենցիալ են իմմունոգենային հիվանդությունների համար: Ալերգիան գենետիկ կոդի օրգանական արատ չէ, սակայն պայմանավորված է մարդու գենային համակարգի ֆունկցիայի դիսբալանսով: Ալերգիան ֆիզիոլոգիական ադապտացիայի անկարողության ճիչն է:
Ծննդաբերությունից հետո առաջին օրերին, ամիսներին, անգամ տարիներին էներգետիկ իմունիտետի աններդաշնակությունը հատուկ է գրեթե բոլոր երեխաներին: Մեծանալու հետ երեխայի մոտ ձևավորվում է հակածինների հասանելիության շեմ: Ծնողների ոչ ճիշտ վերաբերմունքը, անբարենպաստ միջավայրի պատճառով տոքսինների, հակածինների, ծխախոտի ծխի, փոշու և այլնի բարձր ազդեցությունը` հորմոնալ անբավարարության պայմաններում, հանգեցնում է ալերգիայի, իսկ այս ամենը պաշտպանական մեխանիզմների ձևավորման ժամանակհատվածում ծնում են իմունոգենային հիվանդություններ: Այս դեպքում իմունիտետի ձախողումը բնական է: Ոչ մի դեղամիջոց չի կարող ուղղել ոչ նորմալ ձևավորումը, միայն բնությունը որոշակի պայմաններում ունակ է վերականգնելու իմունա-հորմոնալ հոմեոստազը, այսինքն` առողջությունը:
Անհրաժեշտ է իմունա-հորմոնալ պաշտպանական համակարգի ռելաքսացիա, ադապտացվող մեխանիզմների խթանում, իմունիտետի հոմեոստազի էներգետիկ բալանսի ճիշտ ձևավորում: Միայն բնությունն է ունակ իմունա-հորմոնալ ստատուսի ռեկրեացիայի խնդրի լուծման: Մեզ հաջողվել է բնաբուժության փիլիսոփայության բարձունքին հասնել: Բժիշկների, հետազոտողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր կողմից մշակված կենսաբժշկական տեխնոլոգիա` սպելեոթերապևտիկ ռեկրեացիայի, իմունիտետի ռեվերսի համար, ձեռագործ քարանձավի միջավայրում քարաղով պատված վերգետնյա առողջարանի ձևաչափով հալո-պալատում:
Քարանձավային քարաղի շերտերից պատրաստված քարանձավաձև առողջարանում ռեկրեացիայի և ռելաքսացիայի ամենաբարենպաստ հիմնական գործոնը միջավայրի գործոնների ֆիզիկական, քիմիական և էներգետիկ մեկուսացումն է, այդ թվում` արևային քամու և այլ տիեզերական նյութերի հոսքը: Այստեղ կարևոր է ոչ այնքան ժամանակավորապես գործընթացին ենթարկվելը, որքան ռելաքսացիայի և ադապտացիայի սեանսների փուլայնությունը:
9 ամսվա (36 շաբաթվա) ընթացքում արգանդում ձևավորվում են օրգանները և հորմոնալ համակարգի ֆիզիոլոգիան, հետագայում` երեխայի և հորմոնալ ստատուսի իմունոպաշտպանությունը: Հորմոնալ ստատուսի և իմունիտետի զարգացման տեմպերը դանդաղում են ծննդաբերությունից հետո, իսկ խնդիրները կոնկրետանում են: Այստեղ կարևոր է հաշվի առնել ռեկրեացիայի և ադապտացիայի ռիթմը: Սպելեոթերապիայի 20-ամյա փորձի հետազոտություննների արդյունքները հաստատել են օպտիմալ ռեժիմը։
Սեանսների քանակը. 12-18-20 սեանս.
Յուրաքանչյուր սենասի տևողությունը. 1-3-6-9 ժամ..
Ռելաքսացիայի և հաջորդող ադապտացիայի սեանսների հաջորդականությունը. սպելեո-ռելաքասացիա` առավոտյան մինչև ժամը 12-ը, օրվա մեջ` մինչև ժամը 15-ը, երեկայան` ժամը 20-ից, գիշերը` ժամը 23-ից:
Ռելաքսացիայի կուրսի համար տարվա եղանակի ընտրությունը.
- պոլինոզով, գարնանային կատարով, ասթմայի դիսովուլյար և խառը ձևերի դեպքում` ձմռան վերջ - գարնան սկիզբ
- ծանր ասթմայով հիվանդների դեպքում` ամառ-ձմեռ
- սեզոնայնությամբ սահմանված հիվանդների համար` սրացման սեզոնից 1-3 ամիս առաջ։
Վերականգնողական կուրսի կրկնում.
- բոլոր հիվանդների համար 3-6-8 ամիս անց` սպելեոթերապիայի կուրսի ավարտից հետո
- էկզոգեն-ալերգիկ ասթմայով հիվանդների համար` 2-3 տարվա ընթացքում, 3 ամիսը մեկ:
Սպելեոթերապիայի ինտեգրում և բուժման այլ մեթոդներ. տե՛ս. «Սպելեոթերապիայի մեթոդ»։
Սպելեոթերապիայի և հալո-քրոմո-քվանտային թերապիայի հաջորդականությունը. տե՛ս «Սպելեո և գալոթերապիաների հաջորդականություն»։
Բժշկական հսկողություն և իմունա-հորմոնալ ստատուսի ռեվերսիա. տե՛ս «Ասթմա-դպրոց և ասթմայով հիվանդների կառավարման ռազմավարություն»։
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYIzXieo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ