Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ: Բրոնխիալ ասթմայով հիվանդանալու հակումը նվազեցնելու սոցիալ-բժշկական տեխնոլոգիա սեռական հասունության տարիքում գտնվող երեխաների մոտ հիվանդության ձևավորման պրոֆիլակտիկայի բնաթերապևտիկ միջոցով իմունո-հորմոնալ դիսսթրեսի ուղղման մեթոդով

 

 

 

Ոսկանյան Ա. Գ., Ոսկանյան Ա.:
ԲԲԸ «Բնաբուժություն», Երևան, ՀՀ

 

Բանալի բառեր: ասթմա, կանխարգելում, բնաբուժություն, սոցիալական վերականգնում

Ռեզյումե. հայտնագործությունը վերաբերում է բժշկության բնագավառին, ասթմայի և սեռական հասունության ուշ տարիքում գտնվող երեխաների` հորմոնալ ստատուսի ձևավորման ֆոնին, այլ հիվանդությունների կանխարգելման իմունա-հորմոնալ հոմեոստազի ոչ դեղորայքային բուժմանը` բնական առողջարար գործոնների ազդեցության ռեկրեացիոն մեթոդով օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաների համահարթեցմամբ և քարանձավային բնական քարաղի միկրո և մակրոէլեմենտների օրգանիզմ թափանցմամբ, գալո-, քրոմո, թերմո-, ֆիտո-, արոմաթերապիաների ընդունելի տակտիկական կիրառմամբ, Սու-Ջոկ մերսմամբ, սոցիալական էլիմինացիայի և հակածինների նվազմամբ, կլիմային խթանմամբ, բարենպաստ կլիմայական գոտի տեղափոխմամբ: Հիվանդանալու հակման նվազմանը հասնում ենք ասթմայի դոմինանտ ձևավորման պաթոգենների արգելակման և սպելեոթերապևտիկ ռեկրեացիայի միջոցով, ինչը ապահովում է ընդհանուր առողջացում և ադապտացված իմունա-հորմոնալ հոմեոստազի ձևավորում:




 

 

Մեթոդի հրահանգ.


Մեթոդի արդյունավետությունը պայմանավորված է ծրագրային կիրառմամբ՝

  “Առինջ-Աղ”-ը` ընդհատ հիգիենիկ վաննաների տեսքով, ծնված օրից մինչև երեք տարեկանը, տաք լուծույթով քթի վերականգնման ձևով և ծննդյան երկրորդ ամսից «Լիլիթ» ինհալատորի միջոցով ինհալացիոյով:


Քրոմա-քվանտային հալո-գեներատոր` «Արևիկ» լուսատու գիշերալամպի ձևով։


«Վարուժամ» պալատում սպելեոթերապիա մինչև 7 տարեկան երեխաների համար, «Հանրապետական սպելեոթերապիայի կենտրոն» ստորգետնյա առողջարանում 7 տարեկան և ավելի տարիք ունեցողների համար:


Սպելեոթերապիա։


«Դագոմինյան լողափ» մարզասարքով մերսում ամռանը 7 տարեկանից մեծ երեխաների համար:


«Արցախ թերմ» ֆիզիոթերապևտիկ տակառում ջերմաթերապիա 7 տարեկանից մեծ երեխաների համար` ձմռանը։


«Tilfarment» «Էվչաբրամ» խառնուրդներով օքսիթերապիա։



Բնաբուժական միջոցառումներն անց են կացվում սոցիալական հսկողության և բավական քանակությամբ բժշկական դեղամիջոցների ապահովման ֆոնին, ինչպես նաև «Ասթմա չկա» դպրոցի պարապմունքների ժամանակ և Յոգա համակարգով ճիշտ շնչելու մեթոդի ուսուցմամբ:


«Մեթոդը» թույլ է տալիս հասնել բարձր արդյունավետության, մասնավորապես կարգավորվում է հորմոնալ ստատուսը, հավասարակշռվում է իմունիտետը: Արդյուքնում.

 

1. երեխաները հասնում են իրենց տարիքի մյուս երեխաներին ֆիզիկական զարգացվածությամբ,

2. ավելի քիչ են բաց թողնում դասերը,

3. լավանում է առաջխաղացումը, քչանում են մրսածական հիվանդությունները,

արդյուքնում հաղթահարում են ասթման և հասուն տարիք են անցնում պրակտիկորեն առողջ:

 

Դրանով իսկ պետք է նշել, որ ասթմայի նշաններով կամ նախաասթմային վիճակում գտնվող երեխաները հաղթահարել են հիվանդությունը տարերայնորեն միայն 12% դեպքերում, իսկ 80 և ավելի տոկոսը հաղթահարել է «Միջոցի» օգնությամբ: Սրանք 1989 թ. մինչև 2008 թվականի տվյալներն են:


Հայտնագործությունը հենվում է բնության առողջարար գործոնների օգտագործման վրա` հաշվի առնելով իմունիտետի և սոցիալական հսկողության հակասթրեսի ախտաբանական ֆիզիոլոգիան:

 

Ծրագիրը նախատեսում է մինչև 14 տարեկան երեխաների առողջացում (բացառիկ դեպքերում` մինչև 18տ), ովքեր գտնվում են անամնեզում ալերգիայի, սուր վարակիչ հիվանդությունների, նախաասթմային վիճակի առկայությամբ: 

 




 

Ծրագիրն առաջարկում է անընդմեջ աշխատանք մինչև երեխայի ամբողջական ապաքինում երեք փուլով.

 

  1. ռիսկի խմբի երեխաների ընտրություն և ծրագրի մշակում,
  2. ծրագրային ամենամյա ռեկրեացիա` տարվա նշված ժամանակահատվածում,
  3. սոցիալական վերականգնում և բժշկական հսկողություն։

 

Այս ամենը կատարվում է յուրաքանչյուր երեխայի հորմոնալ ստատուսի մինչև ամբողջական վերականգնումը:

 



 

Տեխնոլոգիայի մեթոդոլոգիական կառուցվածքի մեջ մտնում են ստորև նշված գործողությունները.


1. բժշկական ապահովում դպրոցներում՝ երեխաների սքրինինգ 5 փուլով.


1. տարրական դասարանների երեխաների համար ադապտացված P.G.Burney հարցաթերթիկի միջոցով սքրինինգ (Վարժություն № 1.),


  2. սպիրոմետրիա ցրտի և ֆիզծանրաբեռնվածության վերաբերյալ սադրիչ թեսթով երեխաների մոտ առաջին 4 հարցերից մեկին «այո» պատասխանով և 5-11 կետերի մեկ հարցով: Այս երեխաները գնում են 3-րդ փուլ:

 





3. Պերիֆերիկ արյան բիոքիմիական անալիզ այն երեխաների մոտ, ովքեր ունեն բրոնխիալ հաղթահարման ցածր ցուցանիշ` 15 և ավելի:


4. Ստատուսի կլինիկական նկարագրություն և ախտորոշման ֆորմուլայի դուրսբերում այն երեխաների համար, որոնց մոտ արյան անալիզի հիման վրա հաստատվում է ասթման:


5. Ասթմայի կամ նախաասթմայի ֆորմուլայով կլինիկական անալիզի արդյունքում ընտրված երեխաների կանխարգելման և բուժման ռազմավարական սոցիալական ծրագրի մշակում:

 




Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYngXUu7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384