«ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» բնաթերապիայի ինստիտուտի ստեղծման պատմությունը
Ինչպես տղայի տեսքով հղկվա փայտը դեռ Բուրատինո չէ,
Այնպես էլ սարքավորումներով հագեցած շենքը դեռ առողջարան չէ:
Անդրանիկ Գրիգորի Ոսկանյան
«Բնաբուժություն» ինստիտուտի ստեղծման գաղափարը իմ թերապևտի գիտակցության մեջ ձևավորվել էր դեռ 70-ական թվականներից: 1970 թվականի օգոստոսից մինչև 1984 թվականի դեկտեմբերը, ԵրԲԻ-ի ավարտից հետո, Չորրորդ գլխավոր վարչության հրավերով աշխատել եմ Դիլիջանում Հայաստանի ամենաէլիտար «Լեռնային Հայաստան» առողջարանում` որպես գլխավոր բժիշկ:
Սոմատիկ հիվանդությունների գրեթե բոլոր քրոնիկական ձևերի առողջարանական-կուրորտային բուժման բարձր արդյունավետությունը, հիվանդ օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ոչ դեղորայքային բուժման հնարավորությունը, համակարգային հիվանդությունների արդյունավետ կանխարգելումը և տարբեր արատներով հիվանդների վերականգնումը հիմք դարձան բնաբուժության մասին մտորումների, իսկ ղեկավարի պրակտիկ գործունեության արդյուքնում «Լեռնային Հայաստան»-ը սովորական էլիտար հանգստյան տնից վերածվեց լիարժեք առողջարանի, և դա իմ առաջին արարումն էր բժշկական պրակտիկայում`բնաբուժության ինստիտուտի ստեղծման ճանապարհին: Բնաբուժության ինստիտուտի շրջանակներում, առողջարանում կատարվում էին հետազոտություններ և մշակվում նոր բժշկակենսաբանական տեխնոլոգիաներ: Այդ տարիներին պաշտպանվել է թեկնածուական` «Բուժման սանատոր-կուրորտային փուլը և թոքերի ոչ սպեցիֆիկ քրոնիկ հիվանդությամբ հիվանդների վերականգնումը Դիլիջանի լեռնային կուրորտի պայմաններում»: Մշակվել և կյանքի են կոչվել 12 ռացիոնալացնող առաջարկ և 2 գյուտ: Հրապարակվել է ավելի քան 40 հոդված, 5 մեթոդական: Հայաստանի և ԽՍՀՄ հազարավոր քաղաքացիներ վերականգնեցին իրենց առողջությունը:
Իմ երկրորդ ստեղծագործությունը` «Բնաբուժություն» ինստիտուտի ստեղծման ճանապարհին, եղավ «Սպելեոթերապիայի կենտրոնը»: Սկզբում ստորգետնյա առողջարանը հիվանդանոցի սպելեոթերապիայի բաժանմունք էր, իսկ 1989 թվականին կազմավորվեց որպես «Սպելեոթերապիայի հանրապետական կենտրոն»:
1987 թվականի մայիսի 5-ը՝ սպելեոթերապիայում առաջին հիվանդի ընդունման օրը, պատահականորեն ԱՀԿ կողմից ճանաչվել է «Ասթմայի օր»: Միջազգային մակարդակով ասթմային նվիրված օրվա առանձնացումը խոսում է խնդրի հրատապության մասին: Իր հերթին Հայաստանում իմ կողմից ստեղծված և ղեկավարված Սպելեոթերապիայի կենտրոնը առաջին 10 տարիների ընթացքում, այսինքն ԱՀԿ «Ասթմայի օրից», անցում կատարեց «Ասթմայի կենտրոն», ինչը ինքնին խորհրդանշական է և համահունչ է միջազգային տենդենցներին։ Այն դարձավ Հայաստանում բրոնխիալ ասթմայի դեմ պայքարի մեկնակետը:
Սպելեոթերապիայի առողջարանի գործունեության 22 տարիների ընթացքում բնաբուժության ինստիտուտի գաղափարը նյութականացրեց իմ երրորդ ստեղծագործությունը՝ ԲԲԸ «Բնաբուժությունը»: 1991թվականին գրանցվեց ընկերությունը, իսկ 1995 թ. ունեցավ լիցենզիա. ՀՀ ԲԱ, լիցենզիա Կ – ХХ – 000467:
Ընկերության բազմածրագիր գործունեությունը՝ կլինիկական, սանիտարա-լուսավորական, կրթական, գիտական, ինչպես նաև արտադրական, կոմպլեքս, նորարարական ծրագրեր, իրավունք է տալիս եզրափակել, որ «Բնաբուժության ինստիտուտը կայացել է: «Բնաբուժություն» ԲԲԸ շրջանակներում պաշտպանվել է երկու թեկնածուական, ևս երեքը պաշտպանության գործընթացում են: Պատենտավորվել է 10 հայտնագործություն, երկուսը ձևակերպման փուլում են: Հրապարակվել է 100 հոդված, կարդում են «Շնչառական օրգանների հիվանդությունների խնդիրները և բնաբուժությունը» թեմայով լեկցիաներ:
Ընկերության ղեկավարին շնորհվել է «Գիտության և կրթության վաստակավոր աշխատակից» պատվարժան կոչումը: Նրան շնորհվել է նաև Ալֆրեդ Նոբելի մրցանակ, «Ռուսաստանի առաջատար գիտնականները» համացանց-հանրագիտարանի մասնակցի սերտիֆիկատ:
Բնաբուժության ինստիտուտ ԲԲԸ կայացել է:
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVqsJZA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ