ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Ս.Վ. Մալայանի անվան


 
 
 
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Մալայան


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Առողջապահության Նախարարության Հանրային Ակնաբուժական իրավահաջորդն է, իսկ հիմնարկը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի վրա:

Կենտրոնը կազմավորվել է 1978 թ.` կլինիկայի ղեկավարի անմիջական մասնակցությամբ:

Ներկայումս կլինիկան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսումնական ամբիոնի և հետդիպլոմային կրթական բազան է: Կենտրոնում աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսորներ, 7 գիտության թեկնածուներ, 3 դոցենտներ:

Կենտրոնում 1991 թ. մինչ օրս գործում է «Հայ-Ամերիկյան ակնաբուժության ծրագիրը», կատարվում բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ ակնաբուժության բնագավառում:

 
   
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան
   
   
  Ն Ո Ր ՈՒ Յ Թ

Բարի գալուստ

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ը պատրաստակամ է ներդնելու իր փորձն ու գիտելիքները` պահպանելու և վերականգնելու Ձեր առողջությունը, այդ ամենը մատուցելոււ նվիրումով, բարձր մասնագիտական և բարեկամական մթնոլորտում:


Մենք կօգնենք ձեզ ավելին իմանալու ակնաբուժության ոլորտում, ստանալու աչքի հիվանդությունների և առողջ աչքերի վերաբերյալ տեղեկատվություն ու խորհրդատվություն:

   

 

 

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK


Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը...            

 

Կարդալ ավելին...

   
Ն Ո Ր ՈՒ Յ Թ

OCULYZER II. ամեիկյան  Ալկոն  ընկերության արտադրության ‘’Allegro Oculuzer’’ աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգ

12.12.12 թ.ից Ս.Վ.Մալայանի անվ.Ակնաբուժական կենտրոնում գործում է ամեիկյան  Ալկոն  ընկերության արտադրության ‘’Allegro Oculuzer’’ աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգը։


Վերջինս եղջրենու  կառուցվածքի  հետազոտության ամենաժամանակակից սարքավորումն է, որը թույլ է տալիս իրագործել LASIK վիրահատությունը անհատականացված աբլյացիայի եղանակով...

 Կարդալ ավելին...

 

С 12.12.12 в Офтальмологическом Центре имени С.Малаяна введенo в действие


Диагностическое устройство WaveLight® OB820‡


Полный оптический биометр


Основанное на принципе оптической рефлектометрии с низкой когерентностью (OLCR) диагностическое устройствоWaveLight® OB820‡ является многофункциональным оптическим
биометром, предназначенным для регистрацииразмеров глаза и измерений переднего сегмента...

Читать дальше...

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
   

Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք

Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունք

Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք
Մանկական բաժանմունք

Անոթային ախտահարումների բաժանմունք

Գլաուկոմային բաժանմունք
Վնասվածքաբանական բաժանմունք

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան

   

Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունք

 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Wave Eye – Q Allegretto Alcon Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքը ձևավորվել է 2010 թ.: Մինչ այդ, 2006 թ. պոլիկլինիկայի կազմում գործում էր ախտորոշիչ-լազերային ենթակառույց: Բաժանմունքի վարիչն է Ե. Մալայանը: 2006 թ. բաժանմունքում կատարվում է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկում` ֆոտոռեֆրակցիոն կերատէկտոմիա, այժմ արդեն Wave Eye – Q Allegretto Alcon նորագույն սարքով, իսկ 2011թ. հուլիսից  առաջին անգամ Հայաստանում կատարվում է  լամելյար կերատոմիլեզ (LASIK) վիրահատություն: 2010թ. այստեղ կատարվում են եղջերաթաղանթի կոլլագենային կրոսսլինկինգի վիրահատություններ: Վերջինս ցուցված է  կերատոկոնուսի, կերատոգլոբուսի և եզրային թափանցիկ դեգեներացիայի դեպքում:
 
Բաժանմունքում կատարվում են հետևյալ գործիքային հետազոտությունները.
1. Ավտոմատիկ համակարգչային պերիմետր. տեսադաշտի ստատիկ հետազոտման սարք, որը կախված հետազոտվելիք տեսադշտի ծավալից, ընտրված ծրագրից և հիվանդի պատասխանի արագությունից. 3-10 րոպեի ընթացքում տալիս է տեսադաշտի բնութագիրը:
2. Լազերային տոպոգրաֆ. նախատեսված է եղջերենու սֆերիկության աստիճանը որոշելու համար:
   
 
Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Լազերային տոպոգրաֆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Գործիքային հետազոտություն
   
3. Ավտոռեֆրակտոկերատեմետր. տալիս է աչքի ռեֆրակցիան և եղջերենու բեկման ուժն ու կորության շառավիղը` փոխուղղահայաց առանցքներով:
4. Ակնային կոհերենտ տոմոգրաֆ. (OCT). ընդունված ուլտրաձայնային նկարի անալոգն է:
5. Պախիմետր. հնարավոր է դարձնում չափել եղջրենու հաստությունը նրա ցանկացած կետում:
6. Ակնաբուժական կոմբայն. բաղկացած է ճեղքային լամպից, ֆորոպտրոից և տեսողության սրության համար նախատեսված նշանների պրոյեկտորից:
   
 
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Alcon.  Infiniti vision sistem  Alcon.  Infiniti vision sistem
   
7. Ուլտրաձայնային բիոմետր. նախապես անզգայացված հիվանդի եռղջրենու մի քանի հպումներով  ստացվում է աչքի առաջահետին երկարությունը:
8. Էլեկտրաֆիզիոլոգիական լաբորատորիա.  հարավորություն է տալիս կատարել ԷՌԳ (էլեկտրոռետինոգրաֆիա), ՏԱՊ (տեսողական առաջացրած պոտենցիալներ), մուլտիֆոկալ ԷՌԳ, պատտերն ԵՌԳ տեսողական առաջացրած պոտենցիալներ:
 
Մանկական բաժանմունք
Մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978թ: Բաժանմունքի վարիչն է Ռ. Հարությունյանը:
 
Բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդությունները.
1. բնածին և ձեռքբերովի ներակնային բորբոքային հիվանդություներ,
2. ցանցաթաղանթի բնական և ձեռքբերովի ախտահարումների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
3. ռեֆրակցիոն ախտահարումների կոմպլեքս բուժում,
4. անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերում և լազերային բուժում:
   
Կատարվում են հետևյալ վիրահատությունները.
1. Շլության վիրահատական ուղղում,
2. Բնածին և ձեռքբերովի կատարակտի վիրահատություն` արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով,
3. ցանկացած վնասվածքի վիրաբուժական կամ կոնսերվատիվ բուժում,
4. բնածին գլաուկոմայի վիրահատական բուժում,
5. կոպի և արցունքատար խողովակի բնածին և ձեռքբերովի ախտահարումների վիրահատական բուժում:
   
Բաժանմունքում միջին հաշվով ամսական կատարվում է 35-50 վիրահատություն: Ներկայումս, բաժանմունքը զբաղվում է անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման ժամանակաից բուժման ծրագրով:
 

Անոթային ախտաբանության բաժանմունք

Կազմավորվել է 1990 թ.: Պատերազմի տարիներին այն ստացել է ռազմական վնասվածքների ուղղվածություն: Բաժանմունքը ղեկավարում է Գ. Գրիգորյանը:
   
Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
1.  բոլոր տեսակի կատարակտի վիրահատություններ,
2. վիտրեորետինալ վիրահատություններ,
3. օկուլոպլաստիկ վիրահատություններ,
4. առաջային հատվածի և ակնահատակի լազերային վիրահատություններ:
 
Գլաուկոմային բաժանմունք

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվանԳործում է կլինիկայի ստեղծման օրից: 2000 թ. բաժանմունքի հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը, որը 2001 թ. միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001թ. մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Լ. Ոսկանյանը: Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից ախտորոշիչ և բուժիչ սարքավորումներով:

 

Գլաւկոմայի բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են գլաուկոմայի բոլոր տեսակները.


1. առաջնային և երկրորդային գլաուկոմա,
2. բնածին և յուվենիլ գլաուկոմա,
3. ուվեալ գլաուկոմա,
4. նեովասկուլյար գլաուկոմա և այլն:
 
Իրականացվում են հետևյալ բուժումները.
կոնսերվատիվ, լազերային (լազերիրիդէկտոմիա, տրաբեկուլոպլաստիկա, լազերդիսցիզիա, պուպիլոպլաստիկա, միկրովիրաբւժական կարերի հատում լազերով և այլն),
•  վիրաբուժական (սինուստրաբեկուլէկտոմիա, բազալ իրիդէկտոմիա, դրենաժային համակարգերի տեղադրում, բնածին գլաուկոմայի ժամանակ գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա և այլն):
 
Բաժանմունքում պրակտիկ բժշկության հետ համատեղ իրականացվում է նաև գիտական գործունեություն.
1. Աֆակիկ գլաուկոմա:
2. Բուժում լազերային մեթոդներով:
3. Պսևդոէքսֆոլիատիվ գլաուկոմա:
4. Գլաուկոմայի բուժման կոմբինացված մեթոդների կիրառում:
5. Առաջային խցիկի շունտավորում:
6. Դրենաժային համակարգերի տեղադրում:
 
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան
 
Վնասվածքաբանական բաժանմունք
Գործում է 1978 թ.: Բաժանմունքը ղեկավարում է Ա. Վարդանյանը:
 
Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները.
1. թափանցիկ վնասվածքների դեպքում` վերքի աջառնային մշակում,
2. կոպի պլաստիկա` վնասվածքից հետո,
3. եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա),
4. արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում` հետվնասվածքային անիրիդիայի դեպքում,
5. ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա,
6. ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա` հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի միջոցով),
7. արհեստական ոսպնյակի տեղադրում` բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում,
8. արհեստական ոսպնյակի դիրքի ուղղում` տեղախախտի դեպքում,
9. ցանցաթաղանթի շերտազատման հետ կապված վիրահատություններ,
10. օպտիկ ռադիար նեյրոտոմիա:
 

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում բնակչության կուրության հիմնական պատճառն է: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2010 թ. Երևանի Քաղաքապետարանի որոշմամբ Ա. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է Դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ք. Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու են բոլոր միջոցները` կանխելու հիվանդության հետագա զարգացումը:
 
Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք.
NUS (ՏՆՍ)-ի  ատրոֆիա
NUS - պիգմենտային դիստրոֆիա
Տաուրին
NUS – վիտրէկտոմիա:
  #4551b9
Կենտրոնը զբաղվում է ոչ միայն բժշկական, այլև գիտական գործունեությամբ, որին ակտիվորեն մասնակցում են կլինիկական օրդինատորները:

Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք

Կենտրոնում գործում է պոլիկլինիկական բաժանմունք, այլ կերպ ասած` խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք (ԽԱԲ): Այստեղ կատարվում է բարձր որակավորված կոնսուլտացիա, ախտորոշում, համապատասխան բուժման նշանակում: Բաժանմունքը ղեկավարում է Թ. Հովհաննիսյանը:
 
Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.
1. ընդհանուր կաբինետ (առաջնային զննում և բժիշկ-օֆթալմոլոգի կոնսուլտացիա),
2. գլաուկոմայի կաբինետ (բժիշկ-գլաուկոմատոլոգի կոնսուլտացիա),
3. մանկական կաբինետ (մանկական բժիշկ-օֆթալմոլոգի կոնսուլտացիա),
4. բարդ մեթոդներով տեսողության կոռեկցիայի կաբինետ,
5. ֆունկցիոնալ կաբինետ,
6. աչքի ուլտրաձայնային հետազոտության կաբինետ,
7. աչքի ֆլուրոեսցենտային անգիոգրաֆիայի կաբինետ,
8. ակնային պլաստիկ վիրաբուժության կաբինետ,
9. լազերային կաբինետ,
10. վնասվածքաբանական կաբինետ,
11. ռենտգեն կաբինետ,
12. թերապևտի կաբինետ,
13. կլինիկո-բիոքիմիական լաբորատորիա,
14. բակտերոլոգիական լաբորատորիա,
15. ստոմատոլոգիական կաբինետ,
16. պլեօպտո-օրթոպտիկ կաբինետ,
17. աչքի ֆիզիոթերապևտիկ կաբինետ:
   
 

Լազերային կաբինետ

   
ԽԱԲ-ում գործում է լազերային կաբինետ` Ս.Հ. Օհանյանի ղեկավարությամբ, որը հիմնադրվել է 1986 թ. որպես Հանրապետական լազերային ակնաբուժական կենտրոն: Կաբինետի աշխատանքի շնորհիվ է կատարվել լազերային բուժման մշակումը, ներդրումը և օգտագործումը Հայաստանում:
 
Լազերային բուժման ենթակա հիվանդներին ցույց է տրվում բարձր որակավորված բուժիչ, ախտորոշիչ ակնաբուժական օգնություն հետևյալ ածտահարումների ժամանակ.
դիաբետիկ ռետինոպաթիա,
դրտահայտված մակուլոդեգեներացիա,
բարձր աստիճանի կարճատեսություն,
ցանցաթաղանթի պատռվածքներ, շերտազատումներ,
գլաուկոմա (ցուցումների դեպքում),
երկրորդային կատարակտ:
   
Լազերային կենտրոնի մասնակցությամբ է կատարվել բժիշկների մասնագիտացում և վերապատրաստում` լազերային բուժման հարցերով: Կաբինետի հիմնական գիտական թեման դիաբետիկ ռետինոպաթիան է: 1994-1999 թթ. կատարվել են շաքարային դիաբետով հիվանդների լայնածավալ հետազոտություններ` ՀԱԿ-ի ծրագրով. սկրինինգ` կապված Սենտ Վինսենտի դեկլարացիայի հետ: Հրապարակվել է 8 գիտական աշխատանք:
 
Կերատոկոնուսի բուժումը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Նորմայում եղջրաթաղանթը (աչքի առաջնային հատվածը) ունի ճիշտ, սֆերիկ ձև: Կերատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթը արմատապես փոփոխվում է:

Կերատոկոնուսի բուժումը մեր կենտրոնում իրականացվում է  քրոսլինքինգի միջոցով: Այն կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջրաթաղանթի մեխանիկական ամրությունը:
 
Քրոսլինքինգը ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է:
 
Հատուկ մշակված ուլտրամանուշակային  ճառագայթումը եղջրաթաղանթն  հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ կանխել  կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
 
Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկող ուժը  մնում է կայուն:
 
Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում  կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Կերատոկոնուսի բուժումը Cross-linking մեթոդով Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Կերատոկոնուսի բուժումը Cross-linking մեթոդով
 
 

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայություն

   

ԽԱԲ-ում գործում է ակնային պլաստիկ վիրաբուժության կաբինետը: Պլաստիկ վիրաբուժության ծառայությունը նորաստեղծ բաժին է և սկսել է գործել 2005 թ.: Այս ծառայությունը զբաղվում է կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի ախտահարումներով: Ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Ա. Ղարաքեշիշյանը:

 
Իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
1. դակրիոցիստոռինոստոմիա` սիլիկոնային ինտուբացիայով,
2. արցունքատար ուղիների պլաստիկա,
3. բլեֆարոպլաստիկա,
4. պտոզի ուղղում,
5. ծանր աստիճանի պտոզի ուղղում` սիլիկոնային լարերով,
6. կոպերի ուռուցքի հեռացում` կոպերի ռեկոնստրուկցիայով,
7. ակնակապիճի պլաստիկա,
8. էնուկլեացիա` պլաստիկայով,
9. լագոֆթալմի պլաստիկա` ոսկյա իմլանտով,
10. էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա:
 
Քրոնիկ արցունքահոսությունը խիստ տարածված ախտահարում է, որի հիմնական պատճառը արցունքաքթային խողովակի բլոկադան է:
 
Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը միակն է Հայաստանում, որտեղ արցունքահոսության բուժումն իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիսլիկոնային ինտուբացիայով:
 
Այս վիրահատությամբ բուժվում են և′ բնածին, և′ ձեռքբերովի, և’ հետվնասվածքային քրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:
 
Պտոզը վերին կոպի կախվածությունն է, որը, կոսմետիկ դեֆեկտ լինելով հանդերձ, կարող է բերել նաև աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Ծանր աստիճանի պտոզը նախկինում համարվում էր անբուժելի:
 
Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում` աշխարհում լավագույնը համարվող սիլիկոնային լարերի միջոցով:
 
Կոպերի ուռուցքները բավականին տարածում ունեցող ախտահարումներ են: Ուռուցքի հեռացումից հետո հաճախ մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ, երբեմն էլ անհրաժեշտ է լինում հեռացնել ողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և’ անատոմիան, և’ ֆունկցիան:
 
Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը նաև կոսմետիկ դեֆեկտ է, և խիստ վտանգավոր ակնագնդի համար: Այն կարող է բերել անգամ ակնագնդի կորստի:
 
Տարածաշրջանում Մալայանի անվան Աչքի կենտրոնը միակն է, որտեղ լագոֆթալմի վերացման համար իրականացվում են  աչքի պլաստիկ վիրահատություններ` ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով:
 
Բորբոքային հիվանդությունների բաժանմունք
Կազմավորվել է 2002 թ.` սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005 թ. սեպտեմբերից` առանձին բաժանմունք: Բաժանմունքը ղեկավարում է Ա. Հովակիմյանը: 
 
Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ, կատարվում են կատարակտի (ԿԷԷ+հ/խ IOL, ֆակոէմուլսիֆիկացիա +հ/խ IOL) և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ (թափանցող կերատոպլաստիկա):
 

Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում է կատարվում ամնիոտիկ թաղանթի ու լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա և կերատոպրոթեզավորում` Բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով:

 
Կերատոպրոթեզավորման շնորհիվ տեսնելու հնարավորություն է ընձեռվում քիմիական, ջերմային և ջերմաքիմիական ծանր աստիճանի այրվածքներով հիվանդներին:
 
Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի Աչքի Բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների` սկլեռայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում կատարվում է նաև վիրահատությունների ժամանակ օգտագործվող ամնիոտիկ թաղանթի պահածոյացում: Բոլոր հյուսվածքները նախապես հետազոտվում են ՁԻԱՀ-ի, B և C հեպատիտների հանդեպ:
 

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան

 
Բաժանմունքում լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ` ուվեիտների բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում (ոսկրածուծի, լյարդի, երիկամների ֆունկցիաների պարբերական քննություն): Բաժանմունքում կատարվում են նաև կորտիկոստերոիդների (կենալոգ, դիպրոսպան) հետին սուբտենոնյան և ինտրավիտրեալ ներարկումներ:
 
Կատարվում են հետևյալ վիրահատությունները.
1. մսամոլի վիրահատություն` աուտոպլաստիկայով,
2. կոպի և լորձաթաղանթի փոքրիկ գոյացություններ (խալազիոն, կիստա և այլն),
3. կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա և ֆակոէմուլսիֆիկացիա` ներակնային ոսպնյակի իմպլանտացիայով,
4. եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա),
5. կերատոպրոթեզավորում` բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով,
6. ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա,
7. լիմբալ ցողուբային բջիջների տրանսպլանտացիա,
8. Եղջերենու խորը լամելյար կերատոպլաստիկա (DSAEK):
   
Վերջին չորս վիրահատությունները Հայաստանում նորամուծություն են և կատարվում են միայն այս բաժանմունքում:
 
Հայաստանում նորամուծություն է եղջերենու խորը լամելյար կերատոպլաստիկան (DSAEK): Մոտ ապագայում կներդրվի խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK): Այս երկու մեթոդները հնարավորություն են ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված շերտերը:
 
Բաժանմունքում ներդրվել է նաև եղջրաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը` եղջրաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը:
 
Արյան գենետիկ թեստերի կիրառման հետ կապած` կենտրոնը  համագործակցում գենետիկական լաբորատորիայի հետ, ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 և այլն):
 

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ա Կ Ն Ա Բ Ո Ւ Ժ Ա Կ Ա Ն  Կ Ե Ն Տ Ր Ո Ն

Ս.Վ. Մալայանի անվան

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով և որակյալ կադրերով

Ամերիկացի նշանավոր պրոֆեսոր, աչքի պլաստիկ վիրաբույժ Բրանսոն Քոլը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության մասնագետների հետ Հայաստանում մեկ շաբաթ կիրականացնի բարեգործական վիրահատություններ ու կոնսուլտացիաներ...

Կարդալ ավելին...

   
Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ /ՖՌԿ,LASIK /:2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է... 

 Կարդալ ավելին...

   
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով