Առաջին օգնություն Ալկոհոլային թունավորումներ
Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկայացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող տարբեր հեղուկներ (տեխնիկական սպիրտ, օծանելիք և այլն)։ Առավել վտանգավոր են այն թունավորումները, երբ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, որը և՛ համով, և՛ հոտով նման է էթիլ (բժշկական) սպիրտին: Այդ թունավորումները կարող են կուրացնել և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։
ՆՇԱՆՆԵՐԸ
- բնորոշ հոտ,
- տեսողական խանգարումներ,
- քնկոտություն,
- շփոթված, անկապ խոսք,
- գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ,
- դանդաղ, անկանոն շնչառություն և անոթազարկ,
- չկառավարվող շարժումներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Եթե տուժածը գիտակից վիճակում է, հնարավորության դեպքում տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
- Տվեք տուժածին խմելու մեծ քանակությամբ հեղուկներ (ջուր, թեյ, սուրճ, հյութեր և այլն)։
- Եթե համոզված եք, որ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, ապա անմիջապես խմեցրեք նրան 100 գ օղի և, մինչև շտապ օգնության ժամանումը, ամեն երկու ժամը մեկ խմեցրեք 50 գ օղի:
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:
Արհեստական փսխում.
Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ
- տուժածն անգիտակից վիճակում է,
- տուժածը հղի կին է,
- տուժածը սրտային հիվանդ է,
- տուժածի մոտ լինում են ցնցումներ։
Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին։ Տուժածին հիվանդանոց տեղափոխելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։
Տե'ս նաև "ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԿԾԱԾՆԵՐ, ԽԱՅԹՈՑՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYezUQyK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ