Առաջին օգնություն
Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկայացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող...
Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների...
Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն...
Հայաստանում հանդիպում են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ։ Այս տեսակների կարիճների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները տարածված են տափաստանային, լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Կարիճները խայթում են հիմնականում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում...
Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)...
Մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի այդ, նրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ անձանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են խայթոցները, որոնք տեղակայված են մարդու բերանի խոռոչում կամ նրա շուրջը, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում...
Կոնքով անցնում են խոշոր արյունատար անոթներ ու նյարդեր։ Ներկոնքային օրգանները կողքերից և հետևից պաշտպանված են կոնքի ոսկրերով, իսկ առջևից՝ միայն որովայնի առաջային պատի մկաններով։ Կոնքի վնասվածքները կարող են ընդգրկել կոնքում գտնվող օրգանների վնասվածքները և կոնքոսկրերի կոտրվածքները։ Կոնքի վնասվածքները նույնպես լինում են բաց կամ փակ...
Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում անցնում է առանց նշանակալից մնացորդային երեույթների։ Գլխուղեղը կարող է շատ սահմանափակ տեղաշարժվել գանգի խոռոչում։ Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարված կարող է ուղեղի ցնցման պաաճառ հանդիսանալ...
Ականջի վնասվածքների դեպքում կարող են վնասվել ականջախեցին և թմբկաթաղանթը։ Գլխին հասցված հարվածից կամ ականջի մեջ որևէ առարկա մտցնելուց թմբկաթաղանթը կարող է պատռվել։ Միջավայրի ճնշման կտրուկ փոփոխությունը (օրինակ՝ ջրի խորքը սուզվելու կամ պայթյունի հետևանքով) նույնպես կարող է նման վնասվածքի հանգեցնել։ Տուժածը կարող է գանգատվել ականջի ցավից, լսողության խանգարումներից...
Բերանի և ատամների վնասվածքների դեպքում առաջին հերթին պետք է ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ նման վնասվածքները կարող են շնչառական բարդությունների պատճառ հանդիսանալ։ Օրինակ՝ հնարավոր է տուժածի շնչուղիների խցանում...
Ծնոտի վնասվածքների դեպքում աոաջին հերթին ապահովեք շնչուղիների անցանելիությունը։
- Ստուգեք բերանի խոռոչում արյան առկայությունը։ Դադարեցրեք արյունահոսությունը։
- Սահմանափակեք գլխի և պարանոցի շարժումները։
- Ստորին ծնոտի կոտրվածքի դեպքում անշարժացրեք այն պարսատիկաձև վիրակապի օգնությամբ...
Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)...
Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում...
Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։
Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով...
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ...
Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում...
Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը...
Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից...
Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։ Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։
Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ