Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին օգնություն

Շնչուղիների խցանում

Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Եթե այս կամ այն պատճառով շնչուղիները խցանված են, ապա տուժածի շնչառությունը կարող է դժվարանալ կամ դադարել։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։ Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ...

Վիրակապեր, վիրակապական նյութեր

Տարբեր իրավիճակներում տուժածին օգնություն ցուցաբերելիս կարող է առաջանալ վիրակապման անհրաժեշտություն։ Ճիշտ և հմուտ վիրակապումը նպաստում Է տուժածի վիճակի բարելավմանը և կանխում վնասվածքի անցանկալի բարդությունները...

Արյուն, ավշային համակարգ
Արյուն, ավշային համակարգ

Արյունը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը։ Սովորաբար միայն արյան մի մասն է շրջանառում։ Մյուս մասը գտնվում է արյունը պահեստավորող օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, թոքերում։ Այդ արյունը շրջանառության մեջ է մտնում ակտիվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ, արյան կորստի կամ այլ դեպքերում։ Արյունը բաղկացած է հեղուկ մասից ու ձևավոր տարրերից։ Հեղուկ մասը կոչվում է պլազմա։ Արյան ձևավոր տարրերն են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ)...

Անոթազարկ. առաջին օգնության ցուցաբերում (տուժածի զննում)

Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք,հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100-120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ...

Շոկ

Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում...

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են պատահում փափուկ հյուսվածքների տարբեր տեսակի վնասվածքներ։ Փափուկ հյուսվածքների վնասվածքներ առավել հաճախ ստանում են փոքր տարիքի երեխաները։ Չափահասները նույնպես կարող են ստանալ փափուկ հյուսվածքների վնասվածքներ աշխատանքի ժամանակ, սպորտով զբաղվելիս և այլն։ Բարեբախտաբար, այս վնասվածքները մեծամասամբ փոքր են լինում և առանձնահատուկ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաև լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն...

Այրվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի և աստիճանի այրվածքներ։ Այրվածքները կարող են վարակի, ջրազրկման, շոկի պատճառ հանդիսանալ։ Այրվածքները նաև շատ ցավոտ են, հաճախ հաշմող և այլանդակող։ Այրվածքները կարելի է կանխել՝ հետևելով պարզ նախազգուշական միջոցառումների...

Գիտակցություն

Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։

Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր...

Նյարդաբանություն
Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու մարմնի վրա

Ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով կարող է առաջանալ մարմնի սահմանափակ հատվածների վնասում՝ ցրտահարում կամ մարմնի ընդհանուր սառեցում...

Պնևմոթորաքս ինքնաբերական

Պնևմոթորաքսն օդի առկայությունն է թոքամզային խոռոչում, որի հետևանքով թոքը ճնշվում ու թորշոմում Է՝ առաջացնելով շնչառության դժվարացում։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։
Ներշնչման ժամանակ կողերի բարձրանալու և ստոծանու իջնելու հաշվին կրծքավանդակը լայնանում Է, թոքերը ընդարձակվում են, և օդը մղվում Է դեպի թոքեր։ Կրծքավանդակի պատի կամ թոքի վնասվելուց օդը լցվում Է թոքամզային խոռոչ, որի հետևանքով պլևրայի խոռոչում ճնշումը հավասարակշռվում է մթնոլորտային ճնշման հետ...

Ցնցումային նոպաներ

Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն։ Դա հանգեցնում է նրա գործունեության խանգարմանը և արտահայտվում Է տարբեր ձևի և հաճախականության ցնցումային նոպաներով։ Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով...

Թունավորումներ, կծածներ, խայթոցներ

Առօրյա կյանքում հաճախ են պատահում թունավորումներով ուղեկցվող արտակարգ իրավիճակներ։ Երեխաների թունավորման դեպքերի մեծա­մասնությունը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անուշադրության հետևանք է։ Մեծահասակների մոտ թունավորումների պատճառ են հանդիսանում ինքնասպանության նպատակով թույների միտումնավոր օգտագործումը կամ դեղերի սխալ ընդունումն ու չարա­շահումը, ինչպես նաև անզգուշությունն ու անփութությունը...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն...

Օձերի կծածներ

Հայաստանում հանդիպող թունավոր օձերը

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները։ Դրանք են...

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

Հազարավոր մարդիկ, անկախ տարիքից, կենցաղային պայմաններում, աշխատանքի, մարզվելու կամ խաղի ժամանակ վնասում են մկանները, հոդերը, ոսկրերը։ Այս վնասվածքները հիմնականում անփութության և անզգույշ շարժումների հետևանք են։
Թեև ոսկրամկանային վնասվածքները ցավոտ են, դրանք հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ հաշմանդամության ու մահվան պատճառ դառնալ...

Վերին վերջույթների վնասվածքներ

Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին...

Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) նոպա և սրտամկանի ինֆարկտ

Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։ Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է...

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց...

Քթի վնասվածքներ

Քթի վնասվածքները սովորաբար հետևանք են բութ առարկայի հարվածի։ Դրանք հաճախ ուղեկցվում են քթից արյունահոսությամբ։ Քթից արյունահոսության ժամանակ ցուցաբերվող օգնությունը տե'ս` "Արյունահոսություններ"։ Քթի կոտրվածքի դեպքում վնասվածքի վրա տեղադրեք սառը թրջոց և ահազանգեք շտապ օգնություն...

Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում

Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ